Փորձել են «B8» դաջվածքով դեղահաբ մտցնել քրեակատարողական հիմնարկ
Իրավունք
2013 թ. օգոստոսի 8-ին` ժամը 05:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, բնակելի գոտու օդային տարածքում նկատել են դժվարությամբ թռչող աղավնու: ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի տեղեկացմամբ` հերթապահ խմբի աշխատակիցները հիմնարկի մասնաշենքի տանիքից բռնել են աղավնուն, որի պոչին կպչուն ժապավենով ամրացված է եղել փաթեթ: Փաթեթի զննությամբ հայտնաբերել են 1,75 գրամ կանաչ գույնի, յուրահատուկ հոտով զանգված և երեք հատ 1,2 գրամ սպիտակ, օվալաձև, «B8» դաջվածքով դեղահաբեր:
Կատարվում է հետաքննություն:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)