Զելենսկին պետական պարգև է շնորհել Մելանյա Թրամփին Շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են «Range Rover»-ը, «Mercedes G 500»-ը, «Tesla»-ն ու «Nissan»-ը Հոկտեմբերի 24-ին վթարից տուժած երեխաների առողջական վիճակում դրական դինամիկա կա. նախարար Մբապեն ու Hello Kitty-ն զայրացրել են Չինաստանին․ սկանդալները սպառնում են միլիոնավոր եկամուտներին Ուշիի ոլորաններում 9 զոհի պատճառ դարձած վթարի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Սամվել Կարապետյանն ունի ձերբակալվածի կարգավիճակ. ՔԿ Հեղեղներ, պայթյուններ ու անհավանական դեպքեր․ աշխարհի ամենատպավորիչ կադրերը (տեսանյութ) Գանձակի ձկնաբուծարանում արձանագրվել են խախտումներ. պատճառված վնասի չափը կազմել է 12 միլիոն դրամ Իրանը սպառնում է ԱՄՆ-ին՝ նոր պատերազմի դեպքում խոստանալով ավելի կոշտ պատասխան Նախնական տվյալով, Ստեփանավան-Երեւան տաքսու վարորդն ու 5 ուղեւորները մահացել են Սամվել Կարապետյանն ու մի շարք անձինք ձերբակալվել են ՀԷՑ-ի գործով. ՔԿ ՀՖՖ արտահերթ ժողովում փոխվել է կանոնադրությունը 

8 տարվա վաղեմության դաժան սպանության գործով կայացվեց ևս մեկ մեղադրական դատավճիռ

Իրավունք

20-ամյա Մեսրոպ Մաքոյանի առանձին դաժանությամբ խմբակային սպանության 8 տարվա վաղեմության աղմկահարույց գործի վերջին մասն ևս ստացավ իր դատական հանգուցալուծումը՝ մայր գործի պես կայացվեց մեղադրական դատավճիռ:

Այսպես, 2005թ-ի օգոստոսի 11-ին` ժամը 01-ի սահմաններում, Մեսրոպ Մաքոյանը Մարինե Հակոբյանին ուղեկցել է տուն և վերջինիս շենքի բակում հանդիպել եղբայրներ Զավեն և Վլադիմիր Մկրտչյաններին, Հրաչ Սահակյանին և նույն թաղամասի բնակիչ Մելքոն Վարդանյանին։ Վլադիմիր Մկրտչյանը նախատել է Մարինե Հակոբյանին չբարևելու համար և զրույցի բռնվել վերջինիս, ապա նաև Մեսրոպ Մաքոյանի հետ։ Հրաչ Սահակյանը՝ «արա»-ով դիմելով Մաքոյանին, նրանից պահանջել է հեռախոսը, սակայն Մաքոյանը, նախատելով Սահակյանին իրեն անունով չդիմելու համար հրաժարվել է և չի տվել հեռախոսը։ Զավեն Մկրտչյանը և Հրաչ Սահակյանը նշված չնչին առիթով սկսել են վիճաբանել Մեսրոպ Մաքոյանի հետ, որի ընթացքում մոտ 5 րոպե տևողությամբ սեռական բնույթի հայհոյանքներ են տվել Մաքոյանի հասցեին և քաշքշել նրան։ Այդ ընթացքում աղմուկի և հայհոյանքների ձայները լսելով` հավաքվածներին մոտեցել են Վլադիմիր Մկրտչյանի ընկեր Սերոբ Տեր-Մելիքսեթյանը, նրա եղբայր Տիգրան Տեր-Մելիքսեթյանը, Վահե Խաչատրյանը և Արման Զաքոյանը: Ապա քիչ անց Զավեն Մկրտչյանը, Հրաչ Սահակյանը, Վլադիմիր Մկրտչյանն ու Սերոբ Խաչիկի Տեր-Մելիքսեթյանը չնչին առիթով ծագած վիճաբանությունը շարունակելով՝ շուրջ 5 րոպե տևողությամբ կրկին սեռական բնույթի հայհոյանքներ են տվել Մաքոյանին և խուլիգանական դրդումներով` ոտքերով ու ձեռքերով հարվածել են վերջինիս տարբեր մասերին։ Գրում է Pastinfo-ն:

Ըստ գործի նյութերի, չբավարարվելով տեղի ունեցածից՝ ականատեսներ Մարինե Հակոբյանի, Մելքոն Վարդանյանի, Տիգրան Տեր-Մելիքսեթյանի և Արման Զաքոյանի ներկայությամբ Վահե Խաչատրյանը, Զավեն Մկրտչյանը, Հրաչ Սահակյանը, Վլադիմիր Մկրտչյանն ու Սերոբ Տեր-Մելիքսեթյանը կրկին շուրջ 5 րոպե տևողությամբ սեռական բնույթի հայհոյանքներ են տվել Մաքոյանի հասցեին և խուլիգանական դրդումներով, սպանելու անուղղակի դիտավորությամբ շարունակել են ոտքերով և ձեռքերով հարվածել նրա մարմնի տարբեր մասերին` վերջինիս պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ։ Դաժան ծեծի ենթարկելուց հետո Հրաչ Սահակյանն ու Վլադիմիր Մկրտչյանը բռնել են Մեսրոպ Մաքոյանի ձեռքերը, իսկ Վահե Խաչատրյանը և Սերոբ Տեր-Մելիքսեթյանը կանգնելով Մաքոյանի թիկունքում` զրկել են նրան պաշտպանվելու, փախչելու կամ ինքնուրույն որևէ գործողություններ կատարելու հնարավորությունից։ Այդ ընթացքում, ըստ մեղադրական եզրակացության, Զավեն Մկրտչյանը Մաքոյանին «մայր է հայհոյել» և պատասխան հայհոյանքն ստանալուց հետո, նրան կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, ձեռքին եղած դանակով յոթ անգամ հարվածելով Մաքոյանի կրծքավանդակի դիմային աջ և ձախ հատվածներին, մեկ անգամ ձախ արմնկահոդի հետին շրջանին' սպանել է նրան։ Զավեն Մկրտչյանի կողմից Մ.Մաքոյանին դանակով հարվածներ հասցնելու ժամանակ Վահե Խաչատրյանը և Սերոբ Տեր-Մելիքսեթյանը կանգնելով Մաքոյանի թիկունքում' զրկել են նրան պաշտպանվելու, փախչելու կամ ինքնուրույն որևէ գործողություններ կատարելու հնարավորությունից, այդ եղանակով օժանդակելով Հ.Սահակյանի, Զավեն և Վլադիմիր Մկրտչյանների կողմից սպանության կատարմանը։

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, քննվել ու 2013թ. օգոստոսի 5-ին կայացվել է դատավճիռ Վահե Խաչատրյանի դեմ առաջադրված մեղադրանքի շրջանակում: 34-ամյա Վահե Խաչատրյանը, ով արգելանքի տակ է գտնվում 2012թ. հուլիսի 6-ից, մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ, 7-րդ, 10-րդ կետերով՝ առանին դաժանությամբ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից խուլիգանական դրդումներով սպանության օժանդակություն և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից կատարված խուլիգանություն։

Առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Վահե Խաչատրյանն իրեն մեղավոր չի ճանաչել՝ ցուցմունք տալով, որ դեպքի ժամանակ 2005թ. օգոստոսի 10-ին, ժամը 18.00-ից մինչև օգոստոսի 11-ը, ժամը 08.00-ը գտնվել է աշխատանքի վայրում'«Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերության սառնարանային արտադրամասում։ Դատարանը, սակայն, գտել է, որ ամբաստանյալի պատճառաբանություններն անհիմն են և քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակ են հետապնդում։

Ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության, տուժող Մեսրոպ Մաքոյանի մահը վրա է հասել արյան սուր կորուստից, որը հետևանք է կրծքավանդակի զույգ կեսերի ծակած-կտրած, թափանցող և չթափանցող վիրավորումների' ուղեկցված սրտապարկի, սրտի և թոքերի վնասումներով, ձախ վերին վերջույթի ծակած-կտրած վերքի, որոնք ուղեկցվել են արտաքին և ներքին արնահոսությամբ։ Կրծքավանդակի շրջանի ծակած-կտրած վերքը, որն ուղեկցվել է սրտապարկի, սրտի աջ նախասրտի թափանցող վնասումներով, կրծքավանդակի շրջանի ծակած-կտրած վերքերը, որոնք ուղեկցվել են աջ թոքի վնասումով, կրծքավանդակի շրջանի ծակած-կտրած վերքը, որն ուղեկցվել է ձախ թոքի վնասումով, կրծքավանդակի շրջանի ծակած-կտրած վերքը, ձախ վերին վերջույթի շրջանի ծակած-կտրած վերքն անմիջական պատճառահետևանքային կապի մեջ են գտնվում մահվան հետ։

Համաձայն դատաքիմիական ուսումնասիրության տվյալների՝ Մ.Մաքոյանի դիակից վերցված արյան և մեզի մեջ սպիրտ չի հայտնաբերվել։ Դատաքիմիական ուսումնասիրրւթյամբ Մ.Մաքոյանի դիակից վերցված արյան, մեզի լյարդի կտորների և լեղու մեջ թմրանյութերի շարքի ալկոլոիդներ չեն հայտնաբերվել։

Ըստ փորձագետի եզրակացության, փորձաքննության ներկայացված Մեսրոպ Մաքոյանի մայկայի վրա հայտնաբերված օտար բնական բամբակյա մանրաթելերն ունեն ընդհանուր սեռային պատկանելություն Հրաչ Սահակյանի վերնաշապիկի գործվածքի կազմի մեջ մտնող նմանատիպ մանրաթելերի հետ։ Փորձաքննության ներկայացված Զավեն Մկրտչյանի «Adidas» ֆիրմայի սպորտային անդրավարտիքի վրա հայտնաբերված օտար քիմիական հարթ սև գույնի մանրաթելերն ունեն ընդհանուր սեռային պատկանելություն Մեսրոպ Մաքոյանի մայկայի գործվածքի կազմի մեջ մտնող նմանատիպ մանրաթելերի հետ։

Փորձաքննությանը ներկայացված անթև մայկայի առաջամասում առկա են թվով 7 ծակած-կտրած բնույթի վնասվածքներ, իսկ Մ.Մաքոյանի դիակի կրծքավանդակի և ձախ վերին վերջույթի վրա հայտնաբերվել են թվով 6 ծակած-կտրած բնույթի վնասվածքներ, որոնցից մայկայի վրա առկա թիվ 1,2,3,4,5 վնասվածքներն իրենց տեղակայություններով դիրքերով, անկյունների բնույթով և ուղղվածություններով համապատասխանում են Մ.Մաքոյանի դիակի վրա հայտնաբերված թիվ 1,2,3,4,5 ծակած-կտրած բնույթի վնասվածքներին։ Մ.Մաքոյանի մայկայի և նրա դիակի վրա հայտնաբերված ծակած-կտրած բնույթի վնասվածքները, ըստ ազդող գործիքի շեղբի ներթափանցման մակարդակների, կարող էին պատճառվել միևնույն, միակողմանի սուր սայր ունեցող ծակող-կտրող գործիքի' դանակի ներգործություններից։

Վերլուծելով գործով ձեռք բերված և դատաքննությամբ հետազոտված ապացույցները, դատարանը հաստատված է համարել Վահե Խաչատրյանի և մի խումբ անձանց կողմից 2005թ. օգոստոսի 11-ին, ժամը 01.00-ից մինչև 02.00-ն ընկած ժամանակահատվածում խուլիգանություն կատարելու փաստը։ Դատարանը հաստատված է համարել նաև Վահե Խաչատրյանի կողմից 2005թ. օգոստոսի 11-ին, ժամը 02.00-ի սահմաններում, խուլիգանական դրդումներով և առանձին դաժանությամբ մի խումբ անձանց կողմից Մեսրոպ Մաքոյանին կյանքից զրկելուն օժանդակելու փաստը։

Վահե Խաչատրյանն, այսպիսով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ, 7-րդ, 10-րդ կետերով և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով դատապարտվել 8 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման։

Նշենք, որ Երևանի քրեական դատարանը՝ վերոհիշյալ դատավոր Ա.Ազարյանի նախագահությամբ և դատավորներ Մ.Մարտիրոսյանի ու Ե.Դարբինյանի մասնակցությամբ, 2009թ. փետրվարի 4-ի դատավճռով Հրաչ Սահակյանին մեղավոր էր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ, 7-րդ, 10-րդ կետերով, 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և դատապարտել 15 տարվա ազատազրկման, ընդ որում, այս պատժաչափի մաս է կազմել նաև Երևանի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 2005թ. ապրիլի 22-ի դատավճռով նշանակված պատժի չկրած մասը։ Զավեն Մկրտչյանը նույն դատավճռով մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ, 7-րդ, 10-րդ կետերով և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և դատապարտվել 15 տարվա ազատազրկման:

Վլադիմիր Մկրտչյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ, 7-րդ, 10-րդ կետերով և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և դատապարտվել 11 տարվա ազատազրկման:

Սերոբ Տեր-Մելիքսեթյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ, 7-րդ, 10-րդ կետերով և դատապարտվել 10 տարվա ազատազրկման։ Վերաքննիչ քրեական դատարանի՝ դատավոր Ս.Համբարձումյանի նախագահությամբ, 2009թ. մայիսի 11-ի որոշմամբ Ս.Տեր-Մելիքսեթյանին առաջադրված մեղադրանքը և նշանակված պատժաչափն որոշակի փոփոխություն էր կրել, նա մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ, 7-րդ, 10-րդ կետերով՝ սպանության օժանդակություն և դատապարտվել 9 տարվա ազատազրկման:

Մանրամասները` այստեղ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զելենսկին պետական պարգև է շնորհել Մելանյա ԹրամփինՇղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են «Range Rover»-ը, «Mercedes G 500»-ը, «Tesla»-ն ու «Nissan»-ըՀոկտեմբերի 24-ին վթարից տուժած երեխաների առողջական վիճակում դրական դինամիկա կա. նախարար Խամենեին զգուշացրել է ԱՄՆ ագրեսիային ավելի լայն արձագանքի մասինՄբապեն ու Hello Kitty-ն զայրացրել են Չինաստանին․ սկանդալները սպառնում են միլիոնավոր եկամուտներինՈւշիի ոլորաններում 9 զոհի պատճառ դարձած վթարի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Սամվել Կարապետյանն ունի ձերբակալվածի կարգավիճակ. ՔԿՀեղեղներ, պայթյուններ ու անհավանական դեպքեր․ աշխարհի ամենատպավորիչ կադրերը (տեսանյութ) Իսպանիայի վարչապետը հայտարարել է, որ ամերիկացիները քվեարկել են իրենց աղքատացնող քաղաքականության դեմRTL. Նոյեմբերի 5-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերին կարող է մասնակցել մինչև 780,000 մարդԳանձակի ձկնաբուծարանում արձանագրվել են խախտումներ. պատճառված վնասի չափը կազմել է 12 միլիոն դրամԻրանը սպառնում է ԱՄՆ-ին՝ նոր պատերազմի դեպքում խոստանալով ավելի կոշտ պատասխանՆախնական տվյալով, Ստեփանավան-Երեւան տաքսու վարորդն ու 5 ուղեւորները մահացել են Սամվել Կարապետյանն ու մի շարք անձինք ձերբակալվել են ՀԷՑ-ի գործով. ՔԿՀՖՖ արտահերթ ժողովում փոխվել է կանոնադրությունը Ես հիմա չունեմ այդ ժամանակը. ԶՈՒ ԳՇ պետը՝ բանակում ինքնասպանnւթյունները կանխելու մասին (տեսանյութ) Չինաստանը բանակցություններ է վարում Իրանի և Սաուդյան Արաբիայի հետ Հորմուզի նեղուցը բացելու համարԿասեցվել է Վահան բնակավայրի «Պանիր Լոռի» արտադրատեսակի արտադրությունը Ամեն ինչ անում ենք՝ մինիմումի հասցնենք բանակում զոհերի թիվը.ՊՆ փոխնախարար (տեսանյութ) Ալյասկայի անհետ կորած սենատորի թեկնածուն հավաքել է ավելի քան 2500 ձայնԱԱԾ հատուկջոկատայինները, իր տանից տարան «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել ԿարապետյանինՈՒՂԻՂ․ Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցըՆոր Հաճն համայնքի ավագանու ընտրություններում ՔՊ-ի նախընտրական ցուցակը կգլխավորի Գրիգորի Երանոսյանը Եղանակը Հայաստանում. ջերմաստիճանը կտրուկ կնվազի Վաշինգտոնում տեղի ունեցած հրաձգության հետևանքով երեք մարդ է զոհվել Բաքուն վտանգո՞ւմ է ՀՀ-Թուրքիա կապերը․ ԵՄ ուղու փորձություն, ՄԻԵԴ-ը մերժեց Ադրբեջանի բողոքըՎնասվել է էլեկտրական սյուն, ինքնաշեն տնակ. մանրամասներ Ուշիի ողբերգական վթարից Վթարից տուժածներից 2-ը վիրահատվել են, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում. Կուրղինյան (տեսանյութ) 2026 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ Արցախից բռնի տեղահանված ավելի քան 53 հազար անձ դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար․ ՆԳՆ Կենսաչափական համակարգի ներդրումը ավելի է մերձեցնում ՀՀ-ն և Եվրոպական միությունը էՉինաստանի ԱԳ նախարարությունը Մեծ Բրիտանիային մեղադրել է Չինաստանում արհեստական ​​բանականության զարգացումը ճնշելու փորձերի մեջ«Տեներիֆեի» 30-ամյա հարձակվողը մահացել է խաղադաշտում ստացած վնասվածքից․ Իսպանիայում քննություն է սկսվելՇատ երկար ժամանակ է դրա համար պահանջվում, ես հիմա չունեմ այդ ժամանակը. ԶՈՒ ԳՇ պետը՝ բանակում ինքնասպանnւթյունները կանխելու մասին Կողբավան գյուղի տարածքում իրականացվել է ապoրինի արդյունահանումAP. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնը պատմության մեջ առաջին անգամ կարող է զբաղեցնել աֆրոամերիկացիՇարժասանդուղքների փոխարինման աշխատանքներ՝ «Գարեգին Նժդեհ» կայարանում. հնարավոր են ուղևորների կուտակումներ Իրավական ստանդարտ պրոցեսներ են. ՆԳ նախարարը՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում խուզարկությունների մասին «Չաղ Ռուստամին» Մասիս Մելքոնյանը 3-րդ անգամ է ազատ արձակում, չե՞ք մտահոգվում հարց ՆԳ նախարարին (տեսանյութ) Խուզարկություններ՝ 65 հասցեում. Բաքուն 14 իրանցու մուտքն արգելել է (տեսանյութ) 74 տարեկան հասակում մահացել է դերասան Վլադիմիր ԳրիգորևըԽոշոր ու շղթայական ավտովթար՝ Արմավիրի մարզում․ բախվել են 5 ավտոմեքենա․ կա վիրավորԱբդուլ Էլ-Սայեդը կհաղթի Միչիգանում․ նա կդառնա ԱՄՆ պատմության առաջին մահմեդական սենատորըՓաշինյանի քաղաքական զինանոցում մնացել են միայն բռնությունն ու ռեպրեսիաները. Սուրեն ՍուրենյանցNYT. Դեմոկրատները կստանան 55 տեղ ԱՄՆ ՍենատումՆԳ նախարարը մանրամասներ է հայտնել 9 մարդու մահվան պատճառ դարձած ողբերգական վթարից (տեսանյութ) Մարդուց հրեշ ստեղծելու պատմությունը․ ինչու է «Ֆրանկենշտեյնը» շարունակում արդիական մնալԿոտայքի մարզում կասեցվել է լցակայանի գործունեությունը. հայտնաբերվել են չստուգաչափված չափիչ միջոցներ Մասկը կատակել է ընտրություններին միջամտելու համար օգտագործվող լազերների մասինԵրաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է ուսումն անվճար կազմակերպելու նպատակով կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)Խանջյան փողոցի նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ կայանման սահմանափակում է նախատեսվում
Ամենադիտված