Զելենսկին պետական պարգև է շնորհել Մելանյա Թրամփին Շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են «Range Rover»-ը, «Mercedes G 500»-ը, «Tesla»-ն ու «Nissan»-ը Հոկտեմբերի 24-ին վթարից տուժած երեխաների առողջական վիճակում դրական դինամիկա կա. նախարար Մբապեն ու Hello Kitty-ն զայրացրել են Չինաստանին․ սկանդալները սպառնում են միլիոնավոր եկամուտներին Ուշիի ոլորաններում 9 զոհի պատճառ դարձած վթարի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Սամվել Կարապետյանն ունի ձերբակալվածի կարգավիճակ. ՔԿ Հեղեղներ, պայթյուններ ու անհավանական դեպքեր․ աշխարհի ամենատպավորիչ կադրերը (տեսանյութ) Գանձակի ձկնաբուծարանում արձանագրվել են խախտումներ. պատճառված վնասի չափը կազմել է 12 միլիոն դրամ Իրանը սպառնում է ԱՄՆ-ին՝ նոր պատերազմի դեպքում խոստանալով ավելի կոշտ պատասխան Նախնական տվյալով, Ստեփանավան-Երեւան տաքսու վարորդն ու 5 ուղեւորները մահացել են Սամվել Կարապետյանն ու մի շարք անձինք ձերբակալվել են ՀԷՑ-ի գործով. ՔԿ ՀՖՖ արտահերթ ժողովում փոխվել է կանոնադրությունը 

Արմավիրի բժշկական կենտրոնի նախկին տնօրենը մեղադրվում է երեք անձի մահվան մեջ

Իրավունք

Արդեն երկրորդ տարին է, Արմավիրի ընդհանուր իրավասությունների դատարանում ընթանում է «Արմավիր բժշկական կենտրոն» ՓԲԸ նախկին տնօրեն Նշան Գևորգյանի դատավարությունը: Օգոստոսի 23-ին դատավոր Արթուր Ադամյանի նախագահությամբ նշանակված է 20-րդ հոբելյանական դատական նիստը: Գրում է alttv.am-ը:

Նշան Գևորգյանը մեղադրվում է 3 անձի մահվան մեջ և նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 130 հոդվածի 2-րդ մասով, այն է՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ և 315 հոդվածի 2-րդ մասով, այն է՝ պաշտոնական անձի կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով իր պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ:

Ըստ մեղադրական եզրակացության 2010թ-ի հուլիսի 17-ին ժամը 22:00-ի սահմաններում, իմանալով նույն օրը ժամը 17:05-ին Արմավիր ԲԿ ընդունված հիվանդ Հովհաննես Հովհաննիսյանի առողջական վիճակի վատթարացման մասին, Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ հիվանդի տեղափոխման համար մանկական ռեանիմացիոն խումբ և ռեանիմոբիլ հրավիրելու փոխարեն, հիվանդի տեղափոխումը կազմակերպել է տաքսի ավտոմեքենայով, որի հետևանքով հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին Հովհաննիսյանը մահացել է:

Նշան Գևորգյանը Հովհաննիսյանի մահվան մեջ իրեն մեղավոր չի ճանաչում, քանի որ, ըստ իրեն, հիվանդն ունեցել է գանգուղեղային տրավմա և բուժում է ստացել Երևանում: Դուրս գրվելուց մի քանի օր հետո հիվանդի վիճակը վատացել է և տեղափոխվել Արմավիր ԲԿ:

Բժիշկ Արմեն Գրիգորյանը, ով այդ պահին աշխատանքի մեջ չի գտնվել, կատարել է նեյրոխիրուրգական վիրահատություն, որի իրավունքը չուներ: Վիրահատությունից հետո հիվանդին հանձնել է վերակենդանացման բաժանմունք և լքել հիվանդանոցը: Հիվանդ երեխայի մոտ սկսվել է այրունահոսություն և գնալով վիճակը ավելի է ծանրացել: Երկար փնտրտուկից հետո մի 3-4 ժամ հետո հիվանդանոց է գալիս բժիշկ Գրիգորյանը, և տեսնելով, որ հիվանդի վիճակը ծանր է, զանգահարելու միջոցով տեղեկացնում է ԲԿ տնօրենին, որ անհրաժեշտ է հիվանդին տեղափոխել Երևան: Այնուհետև Գրիգորյանը հիվանդին վերակենդանացման բաժնից իջեցնում է ընդունարան և հրահանգում, որ սպասեն,– պատմում է Նշան Գևորգյանը, և ավելացնում, երբ ինքը հիվանդանոց է գալիս, հիվանդանոցի բակում տեսնում է հիվանդի մորը երեխային գրկած: Երեխայի առողջական վիճակից անտեղյակ, պատահած տաքսի ավտոմեքենայով ուղարկում է Երևան:

Ըստ Նշան Գևորգյանի, առաջին հերթին Հովհաննես Հովհաննիսյանի մահվան հիմնական պատճառը բժիշկ Արմեն Գրիգորյանի կողմից կատարած նեյրոխիրուրգիական միջամտությունն էր, որի հետևանքով հիվանդի մոտ սկսվել է այրունահոսություն և վիճակի վատթարացում:

Երկրորդ՝ բժիշկը պարտավոր էր հետևելու հիվանդի հետվիրահատական վիճակին:
Երրորդ՝ հիվանդի առողջական վիճակի վատթարացման դեպքում պարտավոր էր կազմակերպել հիվանդի արագ տեղափոխումը մայրաքաղաք:

Այս դրվագով Նշան Գևորգյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 130 հոդվածի 2-րդ մասով, իսկ բժիշկ Արմեն Գրիգորյանը ներգրավված է որպես վկա, և սա այն պարագայում, երբ Արմեն Գրիգորյանն իր վկայության ժամանակ հաստատել է, որ Նշան Գևորգյանը տեղյակ չէր հիվանդի հիվանդության ծանրության աստիճանին:

Երկրորդ դրվագով, ըստ մեղադրական եզրակացության, Նշան Գևորգյանի անփույթ և անբարեխիղճ աշխատանքները կազմակերպելու, շտապօգնության ծառայության աշխատանքները ճիշտ չկազմակերպելու, ավտոմեքենաներին բավարար քանակով վառելանյութ չտրամադրելու հետևանքով 2010թ. դեկտեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը Արմավիրի բժշկական կենտրոնի շտապօգնության ծառայությունը չի կարողացել այցելել Արմավիրի մարզի Այգեվան համայնք՝ հիվանդ Վռամ Խլղաթյանին շտապ բժշկական օգնություն ցուցաբերելու համար: Դրա հետևանքով Վռամ Խլղաթյանը մահացել է:

Նշան Գևորգյանն այս դրվագով էլ իրեն մեղավոր չի ճանաչում և պարզաբանում է, որ բժշկական կենտրոնն ունի ավտոպարկ և ավտոպարկի ղեկավար, ով իր հաստատմանն է ներկայացնում ավտոմեքենաներին անհրաժեշտ վառելիքի քանակությունը: Պարկում առկա է եղել 1,5 տոննա վառելիք, շտապօգնության ծառայության ավտոմեքենաները ստացել են 5-ական լիտր բենզին: Ժամը 01:00-ի սահմաններում Այգեվան համայնքից զանգ է ընդունել ծառայության դիսպետչերը, կանչը գրանցել է և հանձնել հերթապահ բժիշկ Քրիստինե Հայրապետյանին: Վերջինս դիմել է հերթապահ վարորդ Մաթևոս Ասատրյանին կանչի գնալու նպատակով: Վարորդը հրաժարվել է՝ ասելով, որ վառելիք չունի: Հատկանշականն այն է, որ նույն վարորդն այդ գիշեր 2-3 կանչի մեկնել է:

Գիշերը ժամը 04:00-ի սահմաններում հարազատները սեփական միջոցներով Արմավիրի Բ/Կ են բերում Վռամ Խլղաթյանի դին: Այդ նույն վարորդը մահացածի հարազատների միջոցներով 10 լիտր բենզին է լիցքավորում բենզալցակայանից և, 5 000 դրամ հոնորար վերցնելով, մահացածի դին տեղափոխում է Այգեվան: Մյուս կողմից Արմավիր ԲԿ-ը պայմանավորվածություն ունի բենզալցակայանի հետ. անհրաժեշտության դեպքում, հատկապես գիշերային ժամերին, պարբերաբար լիցքավորել է շտապօգնության ծառայության ավտոմեքենաները, իսկ առավոտյան համապատասխան ձևակերպումներ են տրվել:

Հերթապահ բժիշկ Քրիստինե Հայրապետյանը հիվանդին օգնություն չցուցաբերելու համար ենթարկվել է քրեական պատասխանատվության, սակայն համաներումը տարածվել է նրա վրա և պատիժ չի կրել:
Այս դրվագով Նշան Գևորգյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 315 հոդվածի 2-րդ մասով, իսկ Մաթևոս Ասատրյանը նույնիսկ որպես վկա չի հրավիրվել դատարան:

Ըստ Նշան Գևորգյանի, իրեն այդ օրը տեղյակ չեն պահել, որ վառելիքի խնդիր է առաջացել, կամ եթե այդ խնդիրն իրականում գոյություն ուներ, ինչպե՞ս է շտապօգնության ծառայության ավտոմեքենան արձագանքել մյուս կանչերին և այցելել հիվանդներին: Եվ ամենակարևորը, անձնական շահի համար այդ նույն շտապօգնության մեքենան կարողացել է մահացածի դին տեղափոխել Այգեվան, իսկ օգնություն ցուցաբերելու համար բենզին չի ունեցել:

Երրորդ դրվագով, ըստ մեղադրական եզրակացության, Նշան Գևորգյանի ի պաշտոնե անփույթ վերաբերմունքի դրսևորմամբ, բժշկական կենտրոնի աշխատակիցների պահանջների պայմաններում ԲԿ-ն չի ապահովել լարինգոսկոպով և մանկական վերակենդանացման համար անհրաժեշտ բժշկական պարագաներով, ու երբ 2011թ. հունվարի 1-ին ԲԿ մանկական բաժանմունք ընդունված մանկահասակ հիվանդ Արտաշես Սեդրակյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, բուժօգնություն ցուցաբերելու լիարժեք հնարավորություն չեն ունեցել և արդյունքում հիվանդը մահացել է:

Այս դրվագով նույնպես Նշան Գևորգյանն իրեն մեղավոր չի ճանաչում՝ պատճառաբանելով, որ նախ ինքը անձամբ հիվանդին չի տեսել, երկրորդ՝ երեխան մահացել է վերակենդանացման բաժանմունքի բժիշկ Արմենուհի Հարությունյանի անփույթ և ոչ պատասխանատու վերաբերմունքի պատճառով: Այդ օրը ԲԿ-ի վերակենդանացման բաժին է բերվում Արմենուհի Հարությունյանի եղբայրը և նա հիվանդ երեխային անօգնական թողնելով ամբողջ գիշեր գտնվել է եղբոր կողքին, իսկ առաջին աստիճանի շնչառական ասֆիկսիայով հիվանդանոց ընդունված հիվանդը բժշկական օգնություն չստանալու պատճառով առավոտյան շնչահեղձ է լինում: Երրորդ՝ Արմավիրի ԲԿ-ը, ըստ առողջապահության նախարարության կանոնների, իրավունք չունի ունենալու մանկական վերակենդանացման բաժանմունք, և այդ իսկ պատճառով չունի այդ ծառայության համար նախատեսված պարագաներ և սարքավորումներ, ավելին՝ մեր բժիշկներն այդ նպատակով նույնիսկ վերապատրաստում չեն անցել:

Այս դրվագով Նշան Գևորգյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 130 հոդվածի 2-րդ մասով: Նույն հոդվածով մեղադրվում էր նաև Արմենուհի Հարությունյանը, սակայն վերջինիս նկատմամբ իրադրության փոփոխության կապակցությամբ գործը կարճվեց: Նշան Գևորգյանին իրադրության փոփոխությունը մեղադրող կողմը մեկնաբանել է, որ Արմենուհին կարմիր դիպլոմ ունի:

Այս 3 դրվագները սկզբում մեկ գործով էին քննվում, այնուհետև դատարանը սկսեց քննել առանձին-առանձին: 2013թ. օգոստոսի 23-ին հոբելյանական դատական նիստն է նշանակած, սակայն վերջը դեռ չի երևում, քանի որ մեղադրող կողմը դատարանին չի կարողանում ապացուցել Նշան Գևորգյանի կատարած հանցանքն առաջադրված հոդվածներով:

Ո՞վ է մեղավոր 3 մահվան դեպքով, կպարզի դատաքննությունը, իսկ առայժմ Նշան Գևորգյանը մնում է առաջին մեղավոր անձը, ով պատճառ է դարձել երեք անձի մահվան մեջ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զելենսկին պետական պարգև է շնորհել Մելանյա ԹրամփինՇղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են «Range Rover»-ը, «Mercedes G 500»-ը, «Tesla»-ն ու «Nissan»-ըՀոկտեմբերի 24-ին վթարից տուժած երեխաների առողջական վիճակում դրական դինամիկա կա. նախարար Խամենեին զգուշացրել է ԱՄՆ ագրեսիային ավելի լայն արձագանքի մասինՄբապեն ու Hello Kitty-ն զայրացրել են Չինաստանին․ սկանդալները սպառնում են միլիոնավոր եկամուտներինՈւշիի ոլորաններում 9 զոհի պատճառ դարձած վթարի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Սամվել Կարապետյանն ունի ձերբակալվածի կարգավիճակ. ՔԿՀեղեղներ, պայթյուններ ու անհավանական դեպքեր․ աշխարհի ամենատպավորիչ կադրերը (տեսանյութ) Իսպանիայի վարչապետը հայտարարել է, որ ամերիկացիները քվեարկել են իրենց աղքատացնող քաղաքականության դեմRTL. Նոյեմբերի 5-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերին կարող է մասնակցել մինչև 780,000 մարդԳանձակի ձկնաբուծարանում արձանագրվել են խախտումներ. պատճառված վնասի չափը կազմել է 12 միլիոն դրամԻրանը սպառնում է ԱՄՆ-ին՝ նոր պատերազմի դեպքում խոստանալով ավելի կոշտ պատասխանՆախնական տվյալով, Ստեփանավան-Երեւան տաքսու վարորդն ու 5 ուղեւորները մահացել են Սամվել Կարապետյանն ու մի շարք անձինք ձերբակալվել են ՀԷՑ-ի գործով. ՔԿՀՖՖ արտահերթ ժողովում փոխվել է կանոնադրությունը Ես հիմա չունեմ այդ ժամանակը. ԶՈՒ ԳՇ պետը՝ բանակում ինքնասպանnւթյունները կանխելու մասին (տեսանյութ) Չինաստանը բանակցություններ է վարում Իրանի և Սաուդյան Արաբիայի հետ Հորմուզի նեղուցը բացելու համարԿասեցվել է Վահան բնակավայրի «Պանիր Լոռի» արտադրատեսակի արտադրությունը Ամեն ինչ անում ենք՝ մինիմումի հասցնենք բանակում զոհերի թիվը.ՊՆ փոխնախարար (տեսանյութ) Ալյասկայի անհետ կորած սենատորի թեկնածուն հավաքել է ավելի քան 2500 ձայնԱԱԾ հատուկջոկատայինները, իր տանից տարան «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել ԿարապետյանինՈՒՂԻՂ․ Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցըՆոր Հաճն համայնքի ավագանու ընտրություններում ՔՊ-ի նախընտրական ցուցակը կգլխավորի Գրիգորի Երանոսյանը Եղանակը Հայաստանում. ջերմաստիճանը կտրուկ կնվազի Վաշինգտոնում տեղի ունեցած հրաձգության հետևանքով երեք մարդ է զոհվել Բաքուն վտանգո՞ւմ է ՀՀ-Թուրքիա կապերը․ ԵՄ ուղու փորձություն, ՄԻԵԴ-ը մերժեց Ադրբեջանի բողոքըՎնասվել է էլեկտրական սյուն, ինքնաշեն տնակ. մանրամասներ Ուշիի ողբերգական վթարից Վթարից տուժածներից 2-ը վիրահատվել են, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում. Կուրղինյան (տեսանյութ) 2026 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ Արցախից բռնի տեղահանված ավելի քան 53 հազար անձ դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար․ ՆԳՆ Կենսաչափական համակարգի ներդրումը ավելի է մերձեցնում ՀՀ-ն և Եվրոպական միությունը էՉինաստանի ԱԳ նախարարությունը Մեծ Բրիտանիային մեղադրել է Չինաստանում արհեստական ​​բանականության զարգացումը ճնշելու փորձերի մեջ«Տեներիֆեի» 30-ամյա հարձակվողը մահացել է խաղադաշտում ստացած վնասվածքից․ Իսպանիայում քննություն է սկսվելՇատ երկար ժամանակ է դրա համար պահանջվում, ես հիմա չունեմ այդ ժամանակը. ԶՈՒ ԳՇ պետը՝ բանակում ինքնասպանnւթյունները կանխելու մասին Կողբավան գյուղի տարածքում իրականացվել է ապoրինի արդյունահանումAP. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնը պատմության մեջ առաջին անգամ կարող է զբաղեցնել աֆրոամերիկացիՇարժասանդուղքների փոխարինման աշխատանքներ՝ «Գարեգին Նժդեհ» կայարանում. հնարավոր են ուղևորների կուտակումներ Իրավական ստանդարտ պրոցեսներ են. ՆԳ նախարարը՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում խուզարկությունների մասին «Չաղ Ռուստամին» Մասիս Մելքոնյանը 3-րդ անգամ է ազատ արձակում, չե՞ք մտահոգվում հարց ՆԳ նախարարին (տեսանյութ) Խուզարկություններ՝ 65 հասցեում. Բաքուն 14 իրանցու մուտքն արգելել է (տեսանյութ) 74 տարեկան հասակում մահացել է դերասան Վլադիմիր ԳրիգորևըԽոշոր ու շղթայական ավտովթար՝ Արմավիրի մարզում․ բախվել են 5 ավտոմեքենա․ կա վիրավորԱբդուլ Էլ-Սայեդը կհաղթի Միչիգանում․ նա կդառնա ԱՄՆ պատմության առաջին մահմեդական սենատորըՓաշինյանի քաղաքական զինանոցում մնացել են միայն բռնությունն ու ռեպրեսիաները. Սուրեն ՍուրենյանցNYT. Դեմոկրատները կստանան 55 տեղ ԱՄՆ ՍենատումՆԳ նախարարը մանրամասներ է հայտնել 9 մարդու մահվան պատճառ դարձած ողբերգական վթարից (տեսանյութ) Մարդուց հրեշ ստեղծելու պատմությունը․ ինչու է «Ֆրանկենշտեյնը» շարունակում արդիական մնալԿոտայքի մարզում կասեցվել է լցակայանի գործունեությունը. հայտնաբերվել են չստուգաչափված չափիչ միջոցներ Մասկը կատակել է ընտրություններին միջամտելու համար օգտագործվող լազերների մասինԵրաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է ուսումն անվճար կազմակերպելու նպատակով կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)Խանջյան փողոցի նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ կայանման սահմանափակում է նախատեսվում
Ամենադիտված