Զելենսկին պետական պարգև է շնորհել Մելանյա Թրամփին Շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են «Range Rover»-ը, «Mercedes G 500»-ը, «Tesla»-ն ու «Nissan»-ը Հոկտեմբերի 24-ին վթարից տուժած երեխաների առողջական վիճակում դրական դինամիկա կա. նախարար Մբապեն ու Hello Kitty-ն զայրացրել են Չինաստանին․ սկանդալները սպառնում են միլիոնավոր եկամուտներին Ուշիի ոլորաններում 9 զոհի պատճառ դարձած վթարի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Սամվել Կարապետյանն ունի ձերբակալվածի կարգավիճակ. ՔԿ Հեղեղներ, պայթյուններ ու անհավանական դեպքեր․ աշխարհի ամենատպավորիչ կադրերը (տեսանյութ) Գանձակի ձկնաբուծարանում արձանագրվել են խախտումներ. պատճառված վնասի չափը կազմել է 12 միլիոն դրամ Իրանը սպառնում է ԱՄՆ-ին՝ նոր պատերազմի դեպքում խոստանալով ավելի կոշտ պատասխան Նախնական տվյալով, Ստեփանավան-Երեւան տաքսու վարորդն ու 5 ուղեւորները մահացել են Սամվել Կարապետյանն ու մի շարք անձինք ձերբակալվել են ՀԷՑ-ի գործով. ՔԿ ՀՖՖ արտահերթ ժողովում փոխվել է կանոնադրությունը 

ՃՈ տեսուչը հայհոյել և հարվածե՞լ է քաղաքացուն. Ոստիկանության անդրադարձը

Իրավունք

ՀՀ ոստիկանության Ներքին անվտանգության վարչությունում 2013թ. մարտի 20-ին ստացվել է Երևան քաղաքի բնակիչ Հրանտ Հովհաննիսյանի՝ ՀՀ ոստիկանության պետին հասցեագրած՝ դիմումն այն մասին, որ 2013թ. մարտի 10-ին, ժամը 18:30-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայով Վազգեն Սարգսյան փողոցով երթևեկելիս իրեն թվացել է, որ Ճանապարհային ոստիկանության ՃՈ 1103 կողային համարով պարեկային ավտոմեքենան «կանգ» ազդանշան է տվել: Ինքն իր մոտ եղած տեսախցիկը միացրած վիճակում մոտեցել է ՃՈ տեսուչին, ով տվյալ պահին մեկ այլ վարորդի նկատմամբ կազմել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն: Պարզելով, որ իրեն չեն կանգնեցրել, ցանկացել է հեռանալ: Այդ պահին պարեկային ավտոմեքենայում գտնվող ՃՈ տեսուչ Ռոբերտ Վարդանյանն իրեն հայհոյել է, այնուհետև հարվածել է դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածք:
Հ.Հովհաննիսյանը դիմումին կից ներկայացրել է վերոհիշյալ միջադեպի տեսագրությունը և խնդրել պատասխանատվության ենթարկել ՃՈ կարգազանց տեսուչ Ռոբերտ Վարդանյանին: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:

Միաժամանակ նշել է, որ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ նույնաբովանդակ դիմումներ է հասցեագրել տարբեր պատկան մարմինների, այդ թվում՝ ՀՀ Նախագահին, ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ ԱԱԾ տնօրենին, ՀՀ ոստիկանության պետին և ՀՀ հատուկ քննչական ծառայութան պետին, սակայն իր դիմումներին ընթացք չեն տվել, բոլոր ատյաններում Ռ.Վարդանյանին հովանավորել են, քանի որ դեպքի առթիվ քրեական գործ չի հարուցվել և իր նկատմամբ անմիջապես դատաբժշկական փորձաքննություն չի նշանակվել:

Վերոգրյալի կապակցությամբ ՀՀ ոստիկանության Ներքին անվտանգության վարչությունում իրականացված ծառայողական քննությամբ պարզվել է, որ 2013թ. մարտի 10-ին, ժամը 18:30-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության ՃՈ 1-ին սպայական գումարտակի 2-րդ սպայական դասակի տեսուչներ՝ ոստիկանության ավագ լեյտենանտ Ռոբերտ Վարդանյանը և ոստիկանության կապիտան Վանիկ Ղազարյանն իրենց ամրակցված «Տոյոտա Կորոլլա» մակնիշի, «1103» կողային տարբերանշանով պարեկային ավտոմեքենայով ծառայություն են իրականացրել Երևան քաղաքի Կենտրոնականի վարչական տարածքում: Վազգեն Սարգսյան փողոցում վարչական իրավախախտում թույլ տալու համար կանգնեցրել են «ԲՄՎ» մակնիշի մի ավտոմեքենա: ՃՈ տեսուչ Վանիկ Ղազարյանը մոտեցել է խախտում կատարած վարորդ Ն. Ա.-ին և պարզաբանել կատարած խախտման էությունը, ապա կազմել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, իսկ ՃՈ տեսուչ Ռոբերտ Վարդանյանը սահմանված կարգի համաձայն մնացել է ավտոմեքենայում:

Այդ ընթացքում ՃՈ տեսուչ Վ.Ղազարյանին և վարորդ Ն.Ա.-ին է մոտեցել Հրանտ Հովհաննիսյանը և տեսանկարահանող սարքով նկարահանել նրանց: Նա հետաքրքրվել է քաղաքացուն կանգնեցնելու պատճառների մասին և պատասխանը ստանալով՝ հեռացել դեպի իր ավտոմքենան, սակայն, իբր հայհոյանք լսելով՝ շրջվել ու մոտեցել է պարեկային ավտոմեքենայի ղեկին նստած ՃՈ տեսուչ Ռ.Վարդանյանին և նրանից բացատրություն պահանջել: Ռ.Վարդանյանը պահանջել է, որ Հ.Հովհաննիսյանը հեռանա ու չխանգարի իրենց ծառայությանը: Վ.Ղազարյանի հորդորներից հետո միայն Հ.Հովհաննիսյանը հեռացել է՝ ասելով, որ Ռ.Վարդանյանն իրեն հայհոյել է և հարվածել:

Ծառայողական քննության ընթացքում պարզվել է նաև, որ Հրանտ Հովհաննիսյանն ու ՃՈ տեսուչ Ռոբերտ Վարդանյանի հայր Ստյոպա Վարդանյանն Արագածոտնի մարզի Ներքին Արթիկ գյուղի նախկին բնակիչներ են և բնակվել են հարևանությամբ: Հրանտ Հովհաննիսյանը վերոհիշյալ գյուղում գտնվող հայրական տունը տարիներ առաջ վաճառել է Ստյոպա Վարդանյանին, սակայն հետագայում մտափոխվել է և հետ պահանջել: Տվյալ հանգամանքը վերադասության կարգով քննարկվել է տարբեր դատական ատյաններում, սակայն վճիռները կայացվել են Ստյոպա Վարդանյանի օգտին, ուստի 2010 թվականից սկսած Հրանտ Հովհաննիսյանը տարբեր պատկան մարմինների դիմում-բողոքներ է հասցեագրել Վարդանյանների նկատմամբ:

Պարզվել է, որ Հրանտ Հովհաննիսյանի նույնաբովանդակ դիմումի կապակցությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 2013թ. ապրիլի 15-ին ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործը, ուստի 2013 թ. ապրիլի 22-ին սկսվել է ծառայողական քննություն, որի ընթացքը կասեցվել է, որոշվել է դրան անդրադառնալ հիշյալ քրեական գործի նախաքննության արդյունքներով:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում իրականացված նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների համադրման արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ ոստիկանության կապիտան Ռոբերտ Վարդանյանը Հրանտ Հովհաննիսյանին չի հարվածել, նրա հասցեին չի հայհոյել, ուստի քրեական գործի վարույթը 2013 թ. հունիսի 14-ին կարճվել է՝ հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ, իսկ Հրանտ Հովհաննիսյանի կողմից Ռոբերտ Վարդանյանի նկատմամբ՝ սուտ մատնություն կատարելու փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է դատարան:
Վերը նշվածի կապակցությամբ Հրանտ Հովհաննիսյանը բացատրությամբ պնդել է դիմումում նշած հանգամանքները և հավելել, որ նախկինում նույնպես Ռ.Վարդանյանն իր հասցեին հայհոյել է և փորձել է իրեն հունից հանել, սակայն ինքը չի գնացել սադրանքների: Նշել է նաև, որ ինքը ոստիկանության որևէ ծառայողի նկատմամբ բողոք չունի և իր բողոքը ուղված է միայն Ռոբերտ Վարդանյանի դեմ:

ՀՀ ոստիկանության ՃՈ 1-ին գումարտակի 2-րդ դասակի տեսուչ, ոստիկանության կապիտան Ռոբերտ Վարդանյանը ՆԱ վարչությունում տված բացատրությամբ հերքել է Հրանտ Հովհաննիսյանի նշած հանգամանքները և հավելել, որ նա տարբեր ատյաններ անհիմն պատճառներով ներկայացրած դիմում-բողոքներներով նպատակ է հետապնդում վարկաբեկել իրեն. ինքը Հրանտ Հովհաննիսյանին երբևէ չի հայհոյել և չի հարվածել:

Հրանտ Հովհաննիսյանի նշած հանգամանքները հերքվել են նաև ՀՀ ոստիկանության ՃՈ 1-ին գումարտակի 2-րդ դասակի տեսուչ, ոստիկանության կապիտան Վանիկ Ղազարյանի և վերոհիշյալ «ԲՄՎ» ավտոմեքենայի վարորդ Ն. Ա.-ի բացատրություններով, ինչպես և Հրանտ Հովհաննիսյանի կողմից դիմումին կից ներկայացրած տեսագրության ուսումնասիրությամբ, ըստ որի՝ ՃՈ տեսուչ Ռոբերտ Վարդանյանը Հրանտ Հովհաննիսյանին չի հայհոյում և չի հարվածում:

Ծառայողական քննության ընթացքում Ներքին անվտանգության վարչությունում ստացվել են Հրանտ Հովհաննիսյանի ՀՀ ոստիկանության պետին և ՀՀ ՀՔԾ պետին հասցեագրած 23.05.2013թ. և 31.05.2013թ. թվագրմամբ նույնաբովանդակ դիմումները, որնց կից ներկայացրել է տեսագրություններ և նշել, որ տեսագրություններում արծարծված են ՃՈ տեսուչ Ռ.Վարդանյանի հանցավոր գործողությունները: Դրանց ուսումնասիրությամբ ՃՈ տեսուչ Ռ.Վարդանյանի կողմից ինչպես քրեաիրավական, այնպես էլ կարգապահական բնույթի խախտումներ չեն հայտնաբերվել:

Հարկ է նշել, որ դեռևս 2011թ. դեկտեմբերին Հրանտ Հովհաննիսյանը դիմում է հասցեագրել ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության պետին, ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ ԱԱԾ տնօրենին և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին այն մասին, որ Ռոբերտ Վարդանյանի հայր Ստյոպա Վարդանյանի կողմից բնակարանը և հողատարածքն ապօրինի զավթելու վերաբերյալ ոստիկանության Թալինի բաժնում օբյեկտիվ քննություն չի իրականացվել և իրենց միջև առկա վիճելի հարցերը որակվել են որպես քաղաքացիաիրավական բնույթի հարաբերություն:

Վերոգրյալի կապակցությամբ Ներքին անվտանգության վարչությունում իրականացված ուսումնասիրությամբ Հ.Հովհաննիսյանի դիմումում նշած հանգամանքները չեն հիմնավորվել, ուստի ուսումնասիրության արդյունքները թողնվել են անհետևանք, ինչի մասին դիմումատու Հ.Հովհաննիսյանը գրավոր տեղեկացվել է:

Այսպիսով, կատարված ծառայողական քննությամբ Հրանտ Հովհաննիսյանի դիմումներում նշված հանգամանքները չեն հաստատվել: Դրանք հերքվել են ինչպես ոստիկանության ծառայողներ Ռոբերտ Վարդանյանի, Վանիկ Ղազարյանի, քաղաքացի Ն. Ա.-ի բացատրություններով և դիմումատու Հրանտ Հովհաննիսյանի ներկայացրած տեսագրությունների ուսումնասիրությամբ, այնպես էլ հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշմամբ:

Ոստիկանության կապիտան Ռոբերտ Վարդանյանը կարգապահական կամ այլ բնույթի խախտում թույլ չի տվել, ղեկավարության կողմից բնութագրվում է դրական:

Ելնելով վերոգրյալից՝ որոշվել է Երևան քաղաքի բնակիչ Հրանտ Հովհաննիսյանի դիմումի կապակցությամբ ՀՀ ոստիկանության Ներքին անվտանգության վարչությունում կատարված ծառայողական քննության արդյունքները թողնել անհետևանք:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զելենսկին պետական պարգև է շնորհել Մելանյա ԹրամփինՇղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են «Range Rover»-ը, «Mercedes G 500»-ը, «Tesla»-ն ու «Nissan»-ըՀոկտեմբերի 24-ին վթարից տուժած երեխաների առողջական վիճակում դրական դինամիկա կա. նախարար Խամենեին զգուշացրել է ԱՄՆ ագրեսիային ավելի լայն արձագանքի մասինՄբապեն ու Hello Kitty-ն զայրացրել են Չինաստանին․ սկանդալները սպառնում են միլիոնավոր եկամուտներինՈւշիի ոլորաններում 9 զոհի պատճառ դարձած վթարի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Սամվել Կարապետյանն ունի ձերբակալվածի կարգավիճակ. ՔԿՀեղեղներ, պայթյուններ ու անհավանական դեպքեր․ աշխարհի ամենատպավորիչ կադրերը (տեսանյութ) Իսպանիայի վարչապետը հայտարարել է, որ ամերիկացիները քվեարկել են իրենց աղքատացնող քաղաքականության դեմRTL. Նոյեմբերի 5-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերին կարող է մասնակցել մինչև 780,000 մարդԳանձակի ձկնաբուծարանում արձանագրվել են խախտումներ. պատճառված վնասի չափը կազմել է 12 միլիոն դրամԻրանը սպառնում է ԱՄՆ-ին՝ նոր պատերազմի դեպքում խոստանալով ավելի կոշտ պատասխանՆախնական տվյալով, Ստեփանավան-Երեւան տաքսու վարորդն ու 5 ուղեւորները մահացել են Սամվել Կարապետյանն ու մի շարք անձինք ձերբակալվել են ՀԷՑ-ի գործով. ՔԿՀՖՖ արտահերթ ժողովում փոխվել է կանոնադրությունը Ես հիմա չունեմ այդ ժամանակը. ԶՈՒ ԳՇ պետը՝ բանակում ինքնասպանnւթյունները կանխելու մասին (տեսանյութ) Չինաստանը բանակցություններ է վարում Իրանի և Սաուդյան Արաբիայի հետ Հորմուզի նեղուցը բացելու համարԿասեցվել է Վահան բնակավայրի «Պանիր Լոռի» արտադրատեսակի արտադրությունը Ամեն ինչ անում ենք՝ մինիմումի հասցնենք բանակում զոհերի թիվը.ՊՆ փոխնախարար (տեսանյութ) Ալյասկայի անհետ կորած սենատորի թեկնածուն հավաքել է ավելի քան 2500 ձայնԱԱԾ հատուկջոկատայինները, իր տանից տարան «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել ԿարապետյանինՈՒՂԻՂ․ Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցըՆոր Հաճն համայնքի ավագանու ընտրություններում ՔՊ-ի նախընտրական ցուցակը կգլխավորի Գրիգորի Երանոսյանը Եղանակը Հայաստանում. ջերմաստիճանը կտրուկ կնվազի Վաշինգտոնում տեղի ունեցած հրաձգության հետևանքով երեք մարդ է զոհվել Բաքուն վտանգո՞ւմ է ՀՀ-Թուրքիա կապերը․ ԵՄ ուղու փորձություն, ՄԻԵԴ-ը մերժեց Ադրբեջանի բողոքըՎնասվել է էլեկտրական սյուն, ինքնաշեն տնակ. մանրամասներ Ուշիի ողբերգական վթարից Վթարից տուժածներից 2-ը վիրահատվել են, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում. Կուրղինյան (տեսանյութ) 2026 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ Արցախից բռնի տեղահանված ավելի քան 53 հազար անձ դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար․ ՆԳՆ Կենսաչափական համակարգի ներդրումը ավելի է մերձեցնում ՀՀ-ն և Եվրոպական միությունը էՉինաստանի ԱԳ նախարարությունը Մեծ Բրիտանիային մեղադրել է Չինաստանում արհեստական ​​բանականության զարգացումը ճնշելու փորձերի մեջ«Տեներիֆեի» 30-ամյա հարձակվողը մահացել է խաղադաշտում ստացած վնասվածքից․ Իսպանիայում քննություն է սկսվելՇատ երկար ժամանակ է դրա համար պահանջվում, ես հիմա չունեմ այդ ժամանակը. ԶՈՒ ԳՇ պետը՝ բանակում ինքնասպանnւթյունները կանխելու մասին Կողբավան գյուղի տարածքում իրականացվել է ապoրինի արդյունահանումAP. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնը պատմության մեջ առաջին անգամ կարող է զբաղեցնել աֆրոամերիկացիՇարժասանդուղքների փոխարինման աշխատանքներ՝ «Գարեգին Նժդեհ» կայարանում. հնարավոր են ուղևորների կուտակումներ Իրավական ստանդարտ պրոցեսներ են. ՆԳ նախարարը՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում խուզարկությունների մասին «Չաղ Ռուստամին» Մասիս Մելքոնյանը 3-րդ անգամ է ազատ արձակում, չե՞ք մտահոգվում հարց ՆԳ նախարարին (տեսանյութ) Խուզարկություններ՝ 65 հասցեում. Բաքուն 14 իրանցու մուտքն արգելել է (տեսանյութ) 74 տարեկան հասակում մահացել է դերասան Վլադիմիր ԳրիգորևըԽոշոր ու շղթայական ավտովթար՝ Արմավիրի մարզում․ բախվել են 5 ավտոմեքենա․ կա վիրավորԱբդուլ Էլ-Սայեդը կհաղթի Միչիգանում․ նա կդառնա ԱՄՆ պատմության առաջին մահմեդական սենատորըՓաշինյանի քաղաքական զինանոցում մնացել են միայն բռնությունն ու ռեպրեսիաները. Սուրեն ՍուրենյանցNYT. Դեմոկրատները կստանան 55 տեղ ԱՄՆ ՍենատումՆԳ նախարարը մանրամասներ է հայտնել 9 մարդու մահվան պատճառ դարձած ողբերգական վթարից (տեսանյութ) Մարդուց հրեշ ստեղծելու պատմությունը․ ինչու է «Ֆրանկենշտեյնը» շարունակում արդիական մնալԿոտայքի մարզում կասեցվել է լցակայանի գործունեությունը. հայտնաբերվել են չստուգաչափված չափիչ միջոցներ Մասկը կատակել է ընտրություններին միջամտելու համար օգտագործվող լազերների մասինԵրաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է ուսումն անվճար կազմակերպելու նպատակով կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)Խանջյան փողոցի նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ կայանման սահմանափակում է նախատեսվում
Ամենադիտված