Դպրոցի մասնաշենքում անչափահասի հետ սեռական հարաբերություն ունենալու գործը կարճվել է
Իրավունք
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ Յուրի Բաղդասարյանի, անչափահասի հետ սեռական հարաբերություն ունենալու գործի վարույթը կարճվել է:
24-ամյա Արտեմ Մկրտչյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և միջնորդել է իր նկատմամբ գործի վարույթը կարճել՝ դադարեցնելով քրեական հետապնդումը, վաղեմության ժամկետն անցնելու հիմքով, քանի որ նախաքննական մարմնի կողմից իրեն մեղսագրվել է արարք, որ նա 31.07.2011 թ.-ին` երեկոյան, Կոտայքի մարզի Հացավան գյուղի նախկին դպրոցի մասնաշենքում սեռական հարաբերություն է ունեցել իր համար ակնհայտ 16 տարին չլրացած աղջկա հետ: Այսինքն, վերը նշված արարքից 21.08.2013 թ.-ի դրությամբ անցել է 2 տարի 21 օր:
Մեղադրող դատախազը ամբաստանյալի միջնորդությանը չի առարկել՝ հայտարարելով, որ հրաժարվում է նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելուց, քանի որ ՀՀ քրեական օրենսգրքի 75 հոդվածի 1-ին մասի, 1-ին կետի համաձայն` անցել է նրան ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու ժամկետները:
Մանրամասն՝ pastinfo.am-ում:


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)