Ամուսնացել է անչափահասի հետ. կինը հղի է, ամուսինը՝ մեղադրյալ
Իրավունք
Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում վարույթ է ընդունվել անչափահասի հետ փաստական ամուսնական հարաբերության մեջ գտնվելու և վերջինիս հետ սեռական հարաբերություն ունենալու հերթական գործը:
Ըստ մեղադրանքի՝Ալիկ Հասանյանը, անչափահաս, 16 տարին չլրացած Ֆ. Ուսոևայի հետ գտնվելով փաստական ամուսնական հարաբերությունների մեջ, փոխադարձ համաձայնությամբ սեռական հարաբերություններ է ունեցել վերջինիս հետ, որի արդյունքում նա հղիացել է:
Ալիկ Հասանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրելով չհեռանալու մասին ստորագրությունը:
Հեղինակ՝ «Փաստինֆո»


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)