ՀՔԾ-ն հերքում է մարզի դատախազին մեղադրանք առաջադրելու մասին լուրերը
Իրավունք
Շիրակի մարզի դատախազության աշխատակիցների և նույն դատախազության շենքի պահպանությունն իրականացնող ոստիկանության ծառայողի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու և իր նկատմամբ ուժ գործադրելու վերաբերյալ Գյումրի քաղաքի բնակիչ Գոհար Հովհաննիսյանի' ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրիի բաժնում տված հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 1-ին և 309-րդ հոդվածի 1-ին մասերով հարուցվել է քրեական գործ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ հատուկ քննչական ծառայությունից, քրեական գործի նախաքննության շրջանակներում առայժմ որևէ անձի նկատմամբ որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում չի կայացվել: Վերն հիշատակված փաստի առթիվ հարուցված քրեական գործով կատարվում է լրիվ,բազմակողմանի և օբյեկտիվ նախաքննություն:
Այսօր «Ժողովուրդ» օրաթերթը «Դատախազի գործը` ՀՔԾ-ում» վերնագրով հոդվածում ապատեղեկատվություն է հրապարակել այն մասին, որ դատախազի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել:
Նշենք, որ Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանի նկատմամբ մեղադրանք չի առաջադրվել, և նա որպես մեղադրյալ չի ներգրավվել:
Ծանուցում.Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հեղինակ` «Փաստինֆո»


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)