Քննարկվեց Դմիտրի Հարությունյանի գործի վերաբերյալ միջնորդությունը
Իրավունք
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը քննարկել է Նախախորհրդարանի անդամ Դմիտրի Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու վերաբերյալ միջնորդությունը, բայց դեռևս չի հրապարակել որոշումը:
Դմիտրիի փաստաբան Լուսինե Սահակյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ եթե դատարանն օրինական որոշում կայացնի, ապա պետք է մերժի միջնորդությունը: Փաստաբանը նկատեց, որ քննիչը չի նշել որևէ փաստ, որը կարդարացներ միջնորդությունը: Վերջինս նշեց նաև, որ իրենք ներկայացրել են գրավի դիմաց Դմիտրի Հարությունյանին ազատելու միջնորդություն:
«Աննախադեպ գրավ ենք առաջադրել։ Կենտրոնում գտնվող բնակարան և 30 հազար ԱՄՆ դոլար»,-նշել է փաստաբանը:

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ