Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին Չեն տրվել Փաշինյանի շանտաժին Արտաշատի համայնքապետարանից շուրջ 28 մլն դրամ է վճարվել խորհրդատվական ծառայությունների անվան տակ Ինչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբ Ինչու են Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալները ցուցմունք փոխում Վերջնագրից առաջ՝ շրջագայություն ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին նպատակ կա քննիչ հանձնաժողով հրավիրել․ իշխանությունները պատրաստվում են եկեղեցու հարցով բաց նիստի․ Հայաստանը չունի Երդվյալ ատենակալների դահլիճ. ի՞նչ լրացուցիչ ծախսեր է պահանջում նախագիծը Նավթի 2027-ի քվոտաները դեռ բաց են․ Նովակը նշել է գնահատման վերջնաժամկետը Չիպերի շուրջ վեճը հասել է Պեկին․ Չինաստանը Նիդերլանդներից հստակ կանոններ է պահանջում Մերցը Բունդեսթագում պաշտպանել է Կիևին օգնությունը․ նրա խոսքով՝ Ռուսաստանն ավելին է ուզում 

«Բանդայի գործով» պաշտպան Ստեփան Ոսկանյանը բացառիկ մանրամասներ է պատմում ամբաստանյալների ինքնախեղման մասին

Իրավունք

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

Պետք է շարունակվեր «Բանդայի գործով» հերթական դատական նիստը դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, սակայն ամբաստանյալ Դավիթ Գալստյանը հենց դատարանի դահլիճում ինքնախեղման փորձ է կատարել:

Դեպքի առթիվ Lurer.com-ի թղթակիցը զրուցեց Դավիթ Գալստյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանի հետ:

«Դեպքը տեղի է ունեցել դատարանի դահլիճում: Ինքս ներկա եմ եղել: Դատավորի` դահլիճ մտնելուց անմիջապես հետո իմ պաշտանյալը` Դավիթ Գալստյանը, հայտարարությամբ հանդես եկավ, որից հետո «ինքնավնասման» փորձ կատարեց: Նրան հետևեց մյուս ամբաստանյալի` Արթուր Մանուկյանի նմանատիպ փորձը:

Այդ ամենից հետո շատ արագ են իրադարձությունները զարգացել. ճիշտն ասած` չեմ էլ նկատել` այդ պահին ինչ տեղի ունեցավ: Այնուհետև ոստիկանության աշխատակիցների միջոցով նրանց տեղափոխել են առանձնախցեր:

Ինչպես գիտենք, մի քանի օր առաջ մահացել էր գործով ամբաստանյալներից մեկը` Արման Դալաքյանը (այսօր հուղարկավորությունն էր), ով, ըստ իր պաշտպանի հայտարարության, ծեծի, խոշտանգումների է ենթարկվել, ստացել է տարբեր տիպի մարմնական վնասվածքներ, ինչի հետևանքով էլ մահացավ: Դրանց վերաբերյալ քր. գործերի նյութերում կան ապացույցներ: Ըստ երևույթին` իր պաշտպանը համապատասխան դիմում բողոքներ է ներկայացրել, պահանջել համապատասխան քննություն անցկացնել: Մենք էլ ենք համապատասխան մարմիններից պահանաջել, որպեսզի կատարվի համապատասխան քննություն, պարզվեն բռնարարքներ կատարողները: Սական ինչպես մեր, այնպես էլ, համոզված եմ, մյուս պաշտպաների բողոքները մնացել են անպատասխան:

Նմանատիպ խնդիրներ ունի նաև մյուս ամբաստանյալ Քյարամ Ամոյանը, ում վերաբերյալ բազմիցս նշանակվում է փորձաքննություն, հետազոտություններ են կատարվում: Սակայն նա առողջական խնդիրներ ունի: Նա նաև այսօրվա դատական նիստին է շատ վատ վիճակում ներկայացվել:

Նմանատիպ խնդիրներ ունի նաև Դավիթ Գալստյանը:

Ոչ միայն հետազոտություն չի կատարվում, այլ, ընդհանրապես, ամեն ինչին վերաբերում են շատ անհետևողական. որևէ լուրջ հետազոտություն չկա: Կոնկրետ մեզ հետաքրքրում էր բռնարարքներ կատարած անձնանց պատասխանատվության ենթարկելու հանգամանքը, որն այդպես էլ չստացանք:

Մեր դիմումներն ուղարկվել են Գլխավոր դատախազին: Ծառայողական քննության արդյունքում որևէ կոնկրետ լուծում խնդիրը չստացավ, որի հետևանքով իր բողոքի ձայնը բարձրացրեց նաև Դավիթ Գալստյանը` ասելով. «Հերթական զոհը մենք ենք: Եթե ուզում եք նման ձևով մեզանից հաշվեհարդար տեսնել, մենք դա կանենք ինքներս»:

«Նրա արարքը մեր կողմից կանխատեսելի էր», - իր հերթին նշեց ամբաստանյալի պաշտպանը:

Վերջինիս խոսքով` նրանք հնարավորություն չեն ունեցել հանդիպելու ամբաստանյալի հետ, քանի որ Դալլաքյանի մահվանից հետո ոչ աշխատանքային օրեր են եղել, և հնարավորություն չի ստեղծվել նրանց հետ տեսակցություն ունենալ:

«Կարծում եմ` նրանք իրենց կատարելիք քայլի մասին տեղյակ չէին էլ պահի. դա ինքնաբուխ բողոքի ակցիա է եղել, և յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում իր բողոքի ձևը: Նրանք նման ձևով որոշեցին իրենց բողոքի ձայնը բարձրացնել»,- նկատում է պաշտպանը:

Նրանց առողջական վիճակի վերաբերյալ Ստեփան Ոսկանյանը ևս տեղեկություններ չունի: Միայն գիտի, որ շտապ օգնություն է եկել, և համապատասխան բուժօգնություն է ցուցաբերվել: Նա անգամ չգիտի, թե ուր են տեղափոխվել ամբաստանյալները:

Մեզ հետ զրույցում Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ դատական նիստի ժամանակ երեք ամբաստանյալների կողմից ինքնավնասումների դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Երևանի Կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Նելլի Ավետիսյան

Լուսանկարը` aravot.am-ի:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրինՉեն տրվել Փաշինյանի շանտաժինԱրտաշատի համայնքապետարանից շուրջ 28 մլն դրամ է վճարվել խորհրդատվական ծառայությունների անվան տակԻնչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբԻնչու են Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալները ցուցմունք փոխումՎերջնագրից առաջ՝ շրջագայություն ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին նպատակ կա քննիչ հանձնաժողով հրավիրել․ իշխանությունները պատրաստվում են եկեղեցու հարցով բաց նիստի․Հայաստանը չունի Երդվյալ ատենակալների դահլիճ. ի՞նչ լրացուցիչ ծախսեր է պահանջում նախագիծըՆավթի 2027-ի քվոտաները դեռ բաց են․ Նովակը նշել է գնահատման վերջնաժամկետըՉիպերի շուրջ վեճը հասել է Պեկին․ Չինաստանը Նիդերլանդներից հստակ կանոններ է պահանջումՄերցը Բունդեսթագում պաշտպանել է Կիևին օգնությունը․ նրա խոսքով՝ Ռուսաստանն ավելին է ուզումԱբու Դաբիից Էր Ռիադ և Դամամ թռիչքները Etihad-ը չեղարկել է մինչև նոյեմբերի 30-ըԱՄՆ տնտեսության աճի գնահատականը բարձրացել է 4,3 տոկոսի․ հոկտեմբերին արագացել է նաև գնաճըՌաս Թանուրայի նավթավերամշակման գործարանի շուրջը սև ծուխ է երևում տիեզերքիցԻրանը հայտարարում է, որ խստացրել է Հորմուզի նեղուցի վերահսկողությունըՌուսական հարվածներից հետո Ուկրաինայում կանգնել են ջերմակայան և գազի արդյունահանման օբյեկտԹրամփն առաջարկում է նոր մաքսատուրքեր. Չինաստանի համար՝ 20 տոկոսՄեծ Բրիտանիան ռազմական ինքնաթիռները տեղափոխում է պաշտպանված անգարներ՝ անօդաչուների սպառնալիքի պատճառովՊեսկովը կտրուկ մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտարերկրյա զորքերը Ուկրաինայում անընդունելի են Մոսկվայի համարՍի Ծինփինը նոր քաղաքական ցնցում է առաջացրել Չինաստանի ղեկավարության ներսումԱՄՆ-ն քաղաքացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ Իրանից՝ պատերազմի սրման վտանգի պատճառովԼուկաշենկոն չի բացառել Բելառուսից ռուսական միջուկային զենքի դուրսբերումըԲաղդադը կարող է զորքեր տեղակայել Քուրդիստանի սահմաններին․ դատարանի նոր որոշումըԱնօդաչուների վտանգից Բրիտանիան ռազմական օդանավերը տեղափոխում է ապաստարաններՄելանյա Թրամփի միջնորդությամբ ևս 9 երեխա վերամիավորվել է ընտանիքի հետՊուտինը հայտարարեց․ Ռուսաստանն ու Բրունեյը դառնում են ռազմավարական գործընկերներԱռաջարկվում է ՀՀ զինանշանի պատկերը տեղադրել նաև ԱԱԾ հատուկ ստորաբաժանումների դրոշի վրաՊեսկովը մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտար զորքերն Ուկրաինայում անընդունելի ենԹրամփ–Պուտին–Սի․ Իրանի շուրջ հնարավոր գործարքը վեճ է առաջացրել Թեհրանում21 լեզու, ընդհանուր օրինաչափություն․ ինչ է բացահայտվել մարդու ուղեղում19 տարվա դադարից հետո․ Ակրոպոլիսի հին թանգարանը կրկին բաց էԱվտովթար՝ Իսակովի պողոտայում. «Nissan»-ը բшխվել է բենզալցակայանի վահանակին, գլխիվայր շրջվել. կան վիրшվորներ Ալեքսանդրիայում հսկայական կառույց է հայտնաբերվել․ արքայական դամբարանների վարկած կաԹրամփը Ռուդի Ջուլիանիին պարգևատրել է Ազատության նախագահական մեդալով U2-ը վերադառնում է մարզադաշտեր․ հայտարարվել է 15 համերգՀայաստանին անհրաժեշտ է սահմանադրական կարգ, ոչ թե նոր սահմանադրություն. Արմեն Այվազյան Tidal-ը կարգելի ամբողջությամբ արհեստական բանականությամբ ստեղծված երգերըEurostar-ի աշխատակիցների անսպասելի գործադուլը հանգեցրել է Լոնդոնի և Փարիզի միջև գնացքների չվերթների չեղարկմանըԵրեք տոննա բեռ՝ տիեզերակայան․ «Պրոգրես-97»-ն արդեն ուղեծրում է101 տարեկանում մահացել է Firestone կայսրության ժառանգորդուհի և NFL-ի ակումբի նախկին սեփականատեր Մարթա Ֆորդը Փաշինյանը թող ոչ ոքի բան չառաջարկի, ուղղակի հրաժարական տա. իր առաջարկածը գործարք է. ՄիրզոյանՈւղեղի բջիջների «ընդհանուր լեզուն»․ ներկայացվել է Bloom մոդելըՊատմության մեջ առաջին անգամ գլոբալ ջերմաստիճանը վեց օր անընդմեջ գերազանցել է 2°C շեմըՄոսկվա-Երևան տոմսերը թանկացել են. ի՞նչ արժեն այս պահին Էստոնիան հայտարարել է, որ կարող է փակել Ռուսաստանի հետ երկաթուղային սահմանային անցակետը Տիեզերական նոր ռեկորդ․ «Էվկլիդը» գտել է ամենահեռավոր քվազարըԱվտովթար՝ Երևանում.«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհին «BYD»-ն բախվել է հողաթմբերին և հայտնվել քարերի վրաSpaceX-ը հրաժարվում է սուբսիդիաներից․ Starlink-ի նոր պայմաններըՌեժիմը Սահմանադրության նախագծում ներառել է ձևակերպումներ, որոնք իսպառ բացառում են Հայաստանի ԵՄ անդամակցության գործընթացը. Արմեն Աշոտյան
Ամենադիտված