Հրաչյա Հարությունյանն իրեն մեղավոր է ճանաչել Պոդոլսկում տեղի ունեցած խոշոր ավտովթարի համար
Իրավունք
Հրաչյա Հարությունյանն իրեն մեղավոր է ճանաչել Պոդոլսկում տեղի ունեցած խոշոր ավտովթարի համար: Հարությունյանն այսօր ցուցմունք է տվել և ընդունել մեղքը` ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար: Այս մասին հայտնում է Itar-tass-ը` հղում կատարելով Հարությունյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանին:
Հարությունյանը ցուցմունքում նշել է, որ ցանկանալով խուսափել խաչմերուկում կանգնած մեքենաների հետ բախումից`սխալ որոշում է կայացրել՝ դուրս գալ հակառակ գիծ, այնուհետև խճաքարով լցված ավտոմեքենայի արգելակման ոտնակը չի աշխատել, իսկ ավտոմեքենան կանգնեցնելու համար ինքը որոշել է շուռ տալ մեքենան խաչմերուկի սկզբում:
«Ավտոմեքենան շրջել է, առջևում ազատ է եղել:Ավտոբուսը մինչ այդ տեսանելի չի եղել, քանի որ դիմացի բնակելի շենքերը տեսադաշտը փակել էին»,- պատմել է փաստաբանը:
Վերջինս նշել է նաև, որ Հարությունյանը անկեղծորեն զղջում է կատարվածի համար և հասկանում է զոհերի հարազատների վիշտը:
Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին Պոդոլսկում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով զոհվել էր 18 մարդ, տասնյակ մարդիկ վնասվածքներ էին ստացել:


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)