Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին Չեն տրվել Փաշինյանի շանտաժին Արտաշատի համայնքապետարանից շուրջ 28 մլն դրամ է վճարվել խորհրդատվական ծառայությունների անվան տակ Ինչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբ Ինչու են Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալները ցուցմունք փոխում Վերջնագրից առաջ՝ շրջագայություն ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին նպատակ կա քննիչ հանձնաժողով հրավիրել․ իշխանությունները պատրաստվում են եկեղեցու հարցով բաց նիստի․ Հայաստանը չունի Երդվյալ ատենակալների դահլիճ. ի՞նչ լրացուցիչ ծախսեր է պահանջում նախագիծը Նավթի 2027-ի քվոտաները դեռ բաց են․ Նովակը նշել է գնահատման վերջնաժամկետը Չիպերի շուրջ վեճը հասել է Պեկին․ Չինաստանը Նիդերլանդներից հստակ կանոններ է պահանջում Մերցը Բունդեսթագում պաշտպանել է Կիևին օգնությունը․ նրա խոսքով՝ Ռուսաստանն ավելին է ուզում 

Հարուցվել է քրեական գործ՝ ոստիկանության առանձին աշխատակիցների կողմից իրենց լիազորություններն անցնելու փաստերի առթիվ

Իրավունք

ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազի որոշմամբ հարուցվել է քրեական գործ ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Գյումրու բաժնի աշխատակիցների կողմից դիտավորությամբ իրենց լիազորությունների շրջանակից դուրս եկող գործողություններ կատարելու՝ ՀՀ ոստիկանության Գյումրու բաժնում, Շիրակի մարզային վարչությունում և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ-ում Հարություն Սարգսյանի նկատմամբ բռնություն գործադրելու, ինչպես նաև ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ ոստիկանների կողմից ձերբակալված Հարություն Սարգսյանին պատշաճ զննության չենթարկելու և առկա մարմնական վնասվածները չարձանագրելու փաստերի առթիվ։

Ուսումնասիրելով ՀՀ ԱՆ«Երևան-Կենտրոն» ՔԿ հիմնարկի կալանավոր Հարություն Սարգսյանի մոտ մարմնական վնասվածքներ հայտնաբերելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված և 2012թ. հունիսի 25-ի որոշմամբ քրեական գործի հարուցումը մերժված նյութերը, ինչպես նաև ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2013թ. օգոստոսի 26-ի որոշումը՝ դատախազը պարզել է, որ 2012թ. ապրիլի 12-ին ոստիկանության Շիրակի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ Կարեն Եսայանի սպանության դեպքի առթիվ: Նույն օրը քրեական գործն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչություն՝ նախաքննությունը շարունակելու համար:

2012թ. ապրիլի 12-ին՝ ժամը 17.30-ին, հիշյալ սպանությունը կատարելու կասկածանքով ՀՀ ոստիկանության Գյումրու բաժին է բերման ենթարկվել Հարություն Սարգսյանը, ով ժամը 20-ից մինչև 2012թ. ապրիլի 13-ը՝ ժամը 00.15-ը, հարցաքննվել է որպես վկա։ Նշված հարցաքննության ժամանակ նա իր նկատմամբ կիրառված բռնության մասին որևէ փաստական տվյալ չի հայտնել, ցուցմունքը գրառել է անձամբ, առանց առարկություն կամ դիտողություն հայտնելու, ստորագրությամբ հաստատել է գրառվածի ճշտությունը։ 2012թ. ապրիլի 13-ը՝ ժամը 00.35-ին, Հարություն Սարգսյանը ձերբակալվել է, այդ կապակցությամբ կազմված արձանագրությունում նույնպես իր նկատմամբ կիրառված բռնության մասին որևէ փաստական տվյալ չի հայտնել, առանց առարկություն կամ դիտողություն հայտնելու, ստորագրել է արձանագրությունը։ Նույն օրը Հարություն Սարգսյանը տեղափոխվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ, որտեղ ձերբակալվածի մոտ մարմնական վնասվածների առկայություն չի արձանագրվել։

2012թ. ապրիլի 14-ին, որպես կասկածյալ հարցաքննության ժամանակ, Հարություն Սարգսյանը, չնայած հրաժարվել է ցուցմունք տալ, սակայն հայտնել է, թե ՀՀ ոստիկանության Գյումրու բաժնում, ապա՝ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում, այնուհետև՝ Երևան տեղափոխվելուց հետո բռնության է ենթարկվել ոստիկանության աշխատակիցների կողմից, սակայն հրաժարվել է նրանց ինքնությունը հայտնել։

2012թ. ապրիլի 15-ին Հարություն Սարգսյանին որպես մեղադրյալ ներգրավելուց հետո վարույթն իրականացնող մարմինը կրկին է փորձել նրան հարցաքննել, սակայն վերջինս դարձյալ հրաժարվել է ցուցմունք տալ և պատասխանել հարցերի։ Դրանից անմիջապես հետո Հարություն Սարգսյանը ներկայացվել է դատարան՝ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու միջնորդության քննարկմանը մասնակցելու համար, դատարանը փաստել է, որ նա ձերբակալվել է 2012թ. ապրիլի 12-ին՝ժամը 17.30-ին, միջնորդության քննարկումը նշանակվել է 2012թ. ապրիլի 15-ին՝ ժամը 17.00-ին, պաշտպանների կողմից դատարան ներկայացված փաստաթղթերին ծանոթանալուց հետո այն սկսվել է ժամը 17.52-ին։

2012թ. ապրիլի 16-ին, քննիչի կողմից կայացվել է որոշում՝ Հարություն Սարգսյանի մարմնական վնասվածքների առկայությունը պարզելու նպատակով դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին, որի թիվ 494/հ եզրակացությամբ փաստվել է, որ Հարություն Սարգսյանի ստացած մարմնական վնասվածքները՝ աջ և ձախ ականջախեցիների հետին մակերեսների, կրծքավանդակի ձախ կեսի հետին մակերեսի, ձախ բազկի ս/3-ի և ձախ ազդրի վ/3-ի հետին մակերեսների, ձախ սրունքի մ/3-ի առաջաներսային մակերեսի արյունազեղումների, ինչպես նաև կրծքավանդակի աջ կեսի առաջային մակերեսի քերծվածքի ու հետին մակերեսի՝ անցումով գոտկայինհատվածի քերծվածքների ձևերով, պատճառվել են բութ առարկաների ներգործության հետևանքով, որոնք առողջության թեթև վնասի հատկանիշներ չեն պարունակում:

2012թ. ապրիլի 19-ին ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչությունից ՀՀ գլխավոր դատախազին է ուղարկվել ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿ հիմնարկի պետի 2012թ. ապրիլի 16-ի գրությունը և կից փաստաթղթերն այն մասին, որ 2012թ. ապրիլի 16-ին՝ ժամը 11.20-ին, ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿ հիմնարկ է ընդունվել քրեական գործով մեղադրյալ, կալանավոր Հարություն Սարգսյանը, ում բժշկական զննությամբ հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ, որոնք, ըստ կալանավորի բանավոր հայտարարության, առաջացել են ոստիկանության աշխատակիցների կողմից իր նկատմամբ բռնություններ գործադրելու հետևանքով: 2012թ. ապրիլի 23-ին հիշյալ նյութերը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի կարգով, ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն։

Նյութերի նախապատրաստման ժամանակ Հարություն Սարգսյանը բացատրություն է տվել, որ 2012թ. ապրիլի 12-ին՝ երեկոյան ուշ ժամի, ՀՀ ոստիկանության Գյումրու բաժնում ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի տեղակալը, ինչպես նաև դիմակավորված 7-8 անձ ձեռքերով և ռետինե մահակներով ծեծի են ենթարկել իրեն, հայհոյանքներ ու սպառնալիքներ տվել, այնուհետև տեղափոխել են մեկ այլ աշխատասենյակ, որտեղ շարունակել են նույն գործողությունները։ Դրանից հետո նույն աշխատասենյակում քննիչը հարցաքննել է իրեն, որի ընթացքում աշխատասենյակ է մտել ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետը, քննիչից թույլտվություն ստանալով, մի քանի հարցեր տվել իրեն, իսկ հարցաքննության ավարտից հետո տեղափոխվել է ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչություն, որտեղ մարզային վարչության պետը, նրա տեղակալը և քաղաքացիական հագուստով 2 անձ կրկին ռետինե մահակով ծեծի են ենթարկել իրեն ու սպառնացել։ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ տեղափոխվելու գիշերն իրեն հսկիչն իջեցրել է 1-ին հարկ, որտեղ դիմակավորված 7-8 անձ, ինչպես նաև ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում եղած քաղաքացիական հագուստով անձանցից մեկը դարձյալ ծեծի են ենթարկել։ Չնայած ՁՊՎ աշխատակիցները ծեծին ներկա չեն գտնվել, սակայն հետ տեղափոխելիս նկատել են իր վնասվածքները։

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նյութերի նախապատրաստմամբ վարույթն իրականացնող մարմինը հաստատված է համարել, որ Հարություն Սարգսյանին 2012թ. ապրիլի 12-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ տեղափոխելուց հետո ՁՊՎ ոստիկանների կողմից թույլ է տրվել անփութություն՝ ձերբակալվածը պատշաճ զննության չի ենթարկվել, և առկա մարմնական վնասվածները չեն արձանագրվել, սակայն նշված անզգույշ գործողությունների հետևանքով էական վնաս չի պատճառվել ինչպես քաղաքացու, այնպես էլ պետության օրինական շահերին, ուստի բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածով նախատեսված հանցագործության դեպքը: Միաժամանակ եզրահանգել է նաև, որ ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից Հարություն Սարգսյանին մարմնական վնասվածքներ պատճառելու վերաբերյալ ապացույցները բավարար չեն, ուստի նրանց արարքներում բացակայում է հանցակազմը։

Վերոգրյալի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչի կողմից 2012թ. հունիսի 25-ին որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին։ Նկատի ունենալով, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2013թ. օգոստոսի 26-ի ԵԿԴ/0103/11/13 որոշմամբ վերացրել է նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին 2012թ. հունիսի 25-ի որոշումը, իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ դատարանի կողմից քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման վերացումը պարտադիր է դարձնում դատախազի կողմից գործի հարուցումը՝ այսօր որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի և 315-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քրեական գործ հարուցելու մասին։ Քրեական գործն ըստ քննչական ենթակայության ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննություն կատարելու համար:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով`դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրինՉեն տրվել Փաշինյանի շանտաժինԱրտաշատի համայնքապետարանից շուրջ 28 մլն դրամ է վճարվել խորհրդատվական ծառայությունների անվան տակԻնչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբԻնչու են Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալները ցուցմունք փոխումՎերջնագրից առաջ՝ շրջագայություն ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին նպատակ կա քննիչ հանձնաժողով հրավիրել․ իշխանությունները պատրաստվում են եկեղեցու հարցով բաց նիստի․Հայաստանը չունի Երդվյալ ատենակալների դահլիճ. ի՞նչ լրացուցիչ ծախսեր է պահանջում նախագիծըՆավթի 2027-ի քվոտաները դեռ բաց են․ Նովակը նշել է գնահատման վերջնաժամկետըՉիպերի շուրջ վեճը հասել է Պեկին․ Չինաստանը Նիդերլանդներից հստակ կանոններ է պահանջումՄերցը Բունդեսթագում պաշտպանել է Կիևին օգնությունը․ նրա խոսքով՝ Ռուսաստանն ավելին է ուզումԱբու Դաբիից Էր Ռիադ և Դամամ թռիչքները Etihad-ը չեղարկել է մինչև նոյեմբերի 30-ըԱՄՆ տնտեսության աճի գնահատականը բարձրացել է 4,3 տոկոսի․ հոկտեմբերին արագացել է նաև գնաճըՌաս Թանուրայի նավթավերամշակման գործարանի շուրջը սև ծուխ է երևում տիեզերքիցԻրանը հայտարարում է, որ խստացրել է Հորմուզի նեղուցի վերահսկողությունըՌուսական հարվածներից հետո Ուկրաինայում կանգնել են ջերմակայան և գազի արդյունահանման օբյեկտԹրամփն առաջարկում է նոր մաքսատուրքեր. Չինաստանի համար՝ 20 տոկոսՄեծ Բրիտանիան ռազմական ինքնաթիռները տեղափոխում է պաշտպանված անգարներ՝ անօդաչուների սպառնալիքի պատճառովՊեսկովը կտրուկ մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտարերկրյա զորքերը Ուկրաինայում անընդունելի են Մոսկվայի համարՍի Ծինփինը նոր քաղաքական ցնցում է առաջացրել Չինաստանի ղեկավարության ներսումԱՄՆ-ն քաղաքացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ Իրանից՝ պատերազմի սրման վտանգի պատճառովԼուկաշենկոն չի բացառել Բելառուսից ռուսական միջուկային զենքի դուրսբերումըԲաղդադը կարող է զորքեր տեղակայել Քուրդիստանի սահմաններին․ դատարանի նոր որոշումըԱնօդաչուների վտանգից Բրիտանիան ռազմական օդանավերը տեղափոխում է ապաստարաններՄելանյա Թրամփի միջնորդությամբ ևս 9 երեխա վերամիավորվել է ընտանիքի հետՊուտինը հայտարարեց․ Ռուսաստանն ու Բրունեյը դառնում են ռազմավարական գործընկերներԱռաջարկվում է ՀՀ զինանշանի պատկերը տեղադրել նաև ԱԱԾ հատուկ ստորաբաժանումների դրոշի վրաՊեսկովը մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտար զորքերն Ուկրաինայում անընդունելի ենԹրամփ–Պուտին–Սի․ Իրանի շուրջ հնարավոր գործարքը վեճ է առաջացրել Թեհրանում21 լեզու, ընդհանուր օրինաչափություն․ ինչ է բացահայտվել մարդու ուղեղում19 տարվա դադարից հետո․ Ակրոպոլիսի հին թանգարանը կրկին բաց էԱվտովթար՝ Իսակովի պողոտայում. «Nissan»-ը բшխվել է բենզալցակայանի վահանակին, գլխիվայր շրջվել. կան վիրшվորներ Ալեքսանդրիայում հսկայական կառույց է հայտնաբերվել․ արքայական դամբարանների վարկած կաԹրամփը Ռուդի Ջուլիանիին պարգևատրել է Ազատության նախագահական մեդալով U2-ը վերադառնում է մարզադաշտեր․ հայտարարվել է 15 համերգՀայաստանին անհրաժեշտ է սահմանադրական կարգ, ոչ թե նոր սահմանադրություն. Արմեն Այվազյան Tidal-ը կարգելի ամբողջությամբ արհեստական բանականությամբ ստեղծված երգերըEurostar-ի աշխատակիցների անսպասելի գործադուլը հանգեցրել է Լոնդոնի և Փարիզի միջև գնացքների չվերթների չեղարկմանըԵրեք տոննա բեռ՝ տիեզերակայան․ «Պրոգրես-97»-ն արդեն ուղեծրում է101 տարեկանում մահացել է Firestone կայսրության ժառանգորդուհի և NFL-ի ակումբի նախկին սեփականատեր Մարթա Ֆորդը Փաշինյանը թող ոչ ոքի բան չառաջարկի, ուղղակի հրաժարական տա. իր առաջարկածը գործարք է. ՄիրզոյանՈւղեղի բջիջների «ընդհանուր լեզուն»․ ներկայացվել է Bloom մոդելըՊատմության մեջ առաջին անգամ գլոբալ ջերմաստիճանը վեց օր անընդմեջ գերազանցել է 2°C շեմըՄոսկվա-Երևան տոմսերը թանկացել են. ի՞նչ արժեն այս պահին Էստոնիան հայտարարել է, որ կարող է փակել Ռուսաստանի հետ երկաթուղային սահմանային անցակետը Տիեզերական նոր ռեկորդ․ «Էվկլիդը» գտել է ամենահեռավոր քվազարըԱվտովթար՝ Երևանում.«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհին «BYD»-ն բախվել է հողաթմբերին և հայտնվել քարերի վրաSpaceX-ը հրաժարվում է սուբսիդիաներից․ Starlink-ի նոր պայմաններըՌեժիմը Սահմանադրության նախագծում ներառել է ձևակերպումներ, որոնք իսպառ բացառում են Հայաստանի ԵՄ անդամակցության գործընթացը. Արմեն Աշոտյան
Ամենադիտված