Տիգրան Առաքելյանը կմնա բանտում. դատարանը կրկին մերժեց միջնորդությունը
Իրավունք
Քիչ առաջ Վերաքննիչ քրեական դատարանը` նախագահությամբ Եվա Դարբինյանի, մերժեց Տիգրան Առաքելյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ միջնորդությունը:
Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Լուրեր.com-ը, Վերաքննիչ դատարանում ՀԱԿ ակտիվիստների փաստաբան Ստեփան Ոսկանյանը միջորդություն էր ներկայացրել դատարանին Տիգրան Առաքելյանի խափանման միջոց` կալանքը փոփոխելու վերաբերյալ:
Հիշեցնենք նաև, որ նախորդ դատական նիստերին ևս Տիգրան Առաքելյանը և նրա շահերի պաշտպան Մուշեղ Շուշանյանը նմանատիպ միջնորդություն էին ներկայացրել, որոնք ևս մերժվել էին:
Կոնգրեսի ակտիվիստների գործով դատական հաջորդ նիստը նշանակվել է սեպտեմբերի 18-ին, ժամը 14:00-ին:
Հիշեցնենք, որ 2011-ի օգոստոսի 9-ին բախում տեղի ունեցավ ՀԱԿ-ի երիտասարդ ակտիվիստների և ոստիկանների միջև։ Ոստիկանները 7 ակտիվիստի բերման ենթարկեցին ոստիկանության Կենտրոնականի բաժին և քրեական գործ հարուցեցին իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, ինչպես նաև խուլիգանության մեղադրանքով։ Ակտիվիստների պնդմամբ՝ ոստիկանները դաժան ծեծի են ենթարկել իրենց։ Հուլիսի 20-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 6 տարվա ազատազրկման էր դատապարտել Տիգրան Առաքելյանին, 3 տարվա՝ Արտակ Կարապետյանին, և երկուական տարվա՝ Սարգիս Գևորգյանին ու Դավիթ Քիրամիջյանին։
Դեպքից արդեն 2 տարի է անցել, բայց դեռևս Տիգրան Առաքելյանը դեռ բանտում է:


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)