Հետաքննիչը պաշտոնեական կեղծիք է թույլ տվել
Իրավունք
Հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնի հետաքննության բաժանմունքի տեսուչ, ավագ լեյտենանտ Ե. Բ.-ի կողմից 2013 թվականի մայիսի 3-ին կազմված պաշտոնական' «Արձանագրություն դեպքի վայրի զննության մասին» փաստաթղթում կեղծ գրառումներ հայտնաբերելու դեպքի առթիվ ՀՀ ՔՕ 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը:
Նախաքննությամբ պարզվել է, որ քաղաքացի Արմեն Ռեիզյանը Երևան քաղաքի Լենինգրադյան 4-րդ շենքի 73-րդ բնակարանի դռան 2013 թվականի մայիսի 3-ի հրկիզման դեպքով ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնում նույն օրը տված հաղորդման կապակցությամբ դեպքի վայրի զննության արձանագրության մեջ կեղծիքներ է հայտնաբերել:
«Արձանագրություն դեպքի վայրի զննության մասին» փաստաթղթում ոստիկանության աշխատակիցը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, իր կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ կեղծ գրառումներ է մտցրել արձանագրության մեջ' կեղծել է մասնագետի, բնակարանատիրոջ, ընթերակաների ստորագրությունները, զննության նկարագրական մասում չի արձանագրել մասնագետի կողմից հայտնաբերված և առգրավված հետքը:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)