Մահացել է աշխարհի ամենից երիտասարդ միապետը Կյանքից հեռացել է տաղանդավոր դափահար Արսեն Եսայանը Լաս Վեգաս մեկնող զույգի համար հարսանիք են կազմակերպել ինքնաթիռում Ուկրաինայում ցանկանում են վերանայել պարետային ժամը՝ Կիևի վրա հաճախացած գրոհների ֆոնին Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներ Ինչու է պետք ամբողջովին հրաժարվել սուրճից. նոր բացահայտումներ կան Ուղերձով դիմել է ժողովրդին Կենդանակերպի այս նշանները երկու տարի տառապել են, բայց շուտով ամեն ինչ կտրուկ կփոխվի Դավթաշենի թիվ 60 մանկապարտեզի տարածքում արմատից չորացած ծառը կոտրվել է Զախարյանը կրկին դուրս է մնացել «Ռեալ Սոսյեդադի» մեկնարկային կազմից Մոսկվայում ձերբակալվել է մոտ 140 անօրինական միգրանտ Կենդանակերպի այս նշաններին սպասում են եկամտի աճի և հաջող ներդրումների հիանալի հնարավորություններ 

Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին ՀՀ օրենքի լրամշակված նախագիծը հակասահմանադրական է. Հայ ազգային կոնգրես

Իրավունք

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն այսօր Ազգային Ժողովում ներկայացրել է Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքի նախագիծ: Օրինագծի վերաբերյալ Հայ ազգային կոնգրեսի պետաիրավական հանձնաժողովն իր մտահոգությունը հայտնել էր դեռևս նախորդ տարվա նոյեմբերին՝ հանդես գալով լայնածավալ վերլուծությամբ և ապացուցելով ներկայացված օրինագծի հակասահմանադրական լինելը։ Ստորև ներկայացնում ենք ՀԱԿ-ի հանձնաժողովի նյութն ամբողջությամբ. 

«Կեղծված նախագահական ընտրություններով, ռազմական հեղաշրջմամբ իշխանության եկած վարչախումբը որդեգրել է օրենսդրական մի քաղաքականություն, որի հիմնական նպատակն է հետին թվով սրբագրել նախընտրական ու հետմարտյան շրջանում վարչախմբի գործած ծանրագույն հանցանքներն ու կամայականությունները, ՀՀ Սահմանադրության ու օրենքների բացահայտ խախտումներն ու ոտնահարումները: Ցանկալի նպատակին վարչախումբը փորձում է հասնել երկու ճանապարհով.

ա) Վերացվում, ուժը կորցրած են ճանաչվում խախտված ու ոտնահարված օրենսդրական նորմերն ու դրույթները, որով, իրենց կարծիքով, վերանում են իրավախախտումն ու հանցանքը:

բ) Պաշտոնեական դիրքի չարաշահման, իշխանազանցության հատկանիշներ պարունակող կատարված գործողությունները նոր օրենքներում ամրագրվում են որպես դրանք կատարած պաշտոնատար անձանց օրինական լիազորություններ:

Հաճախ էլ այս երկու մեթոդները միաժամանակ զուգակցվում են նույն օրենսդրական ակտը փոփոխելիս ու լրացնելիս: Այս տրամաբանությամբ են լրամշակվել ու «բարեփոխվել» «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին», «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքները, «ՀՀ ընտրական օրենսգիրքը», «ՀՀ քրեական օրենսգրքի» 225 եւ 300 հոդվածներում կատարված փոփոխությունները եւ մի շարք այլ օրենսդրական ակտեր, որոնցից մի քանիսի իրավական վերլուծությանն ու գնահատականին մենք ժամանակին հանգամանալի անդրադարձել ենք:

Եթե ՀՀ օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելը, նույնիսկ նոր օրենքներ ընդունելը վարչախմբի համար դժվար չէ, խնդիրը բոլորովին այլ է խախտված ու անտեսված սահմանադրական ինստիտուտների ու նորմերի դեպքում: Սահմանադրական փոփոխությունների իրականացումը բարդ, ծախսատար, ժամանակ պահանջող ու նաեւ դժվար իրականանալի խնդիր է: Ուստի այս դեպքում վարչախմբի իրավական խորհրդատուները ստիպված են դիմել իրավական ու տեխնիկական առավել նուրբ աճպարարությունների, որոնց իրական բովանդակության բացահայտումը երբեմն տեսական-իրավական գիտելիքներ ու պրակտիկ փորձառություն է պահանջում:

ՀՀ Ազգային Ժողովի մեծ օրակարգում է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի լրամշակված նախագիծը: Այդպիսի օրենք ունենալու անհրաժեշտությունը թելադրված է 2005 թվականի սահմանադրական փոփոխություններով: ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ կետի 3-րդ մասը պարտադրում է. «Արտակարգ դրության իրավական ռեժիմը սահմանվում է օրենքով»: Սահմանադրության «Եզրափակիչ ու անցումային դրույթներ» գլխի 117-րդ հոդվածի 6-րդ կետը պահպանում է արտակարգ դրության հայտարարման նախկին (1995թ.-ի խմբագրությամբ) ռեժիմը, մինչեւ վերջինիս սահմանումը օրենքով: Սահմանադրության 117-րդ հոդվածի 1-ին կետն էլ իր հերթին ԱԺ-ի համար երկու տարի ժամկետ է սահմանել ՀՀ օրենսդրությունը սահմանադրական փոփոխություններին համապատասխանեցնելու համար: Հիշեցնենք, որ այդ ժամկետը լրացել է 2007թ.-ի նոյեմբերի 27-ին:

Ուստի, մինչ այդ ժամկետի ավարտը ԱԺ-ն պարտավոր էր «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենք ընդունել: Եթե ԱԺ-ն այդ հարցում թերանում ու հապաղում էր, Սահմանադրության 49-րդ հոդ. 2-րդ մասի ուժով այդ թերության շտկմանը պետք է ձեռնամուխ լիներ Քոչարյանը, քանի որ «Հանրապետության նախագահը հետեւում է Սահմանադրության պահպանմանը, ապահովում է օրենսդիր, գործադիր ու դատական իշխանությունների բնականոն գործունեությունը»: Փաստորեն ոչ ԱԺ-ն է հատկացված ժամկետում նման օրենք ընդունել իր նախաձեռնությամբ, ոչ էլ այն ժամանակ գործող նախագահն է դա նախաձեռնել, եւ քանի որ նախագահի հրամանագրերը չեն կարող հակասել ՀՀ Սահմանադրությանը եւ օրենքներին (Սահմանադրության 56-րդ հոդ.), ուստի 2008թ. Մարտի 1-ին «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» Քոչարյանի հրամանագիրը նաեւ զուտ իրավական, ֆորմալ առումով (բովանդակայինին՝ կանդրադառնանք ստորեւ) հակասում է գործող Սահմանադրության 55-րդ հոդ. 14-րդ կետի 3-րդ մասին, 117-րդ հոդ.-ի 1-ին կետին, 56-րդ հոդ.-ին, հետեւաբար' հակասահմանադրական է իր ընդունման պահից, քանի որ Քոչարյանն իր հրամանագրով Արտակարգ դրության իրավական ռեժիմ է սահմանել, մինչդեռ, ինչպես ասվեց, Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ կետի 3-րդ մասով այդ իրավական ռեժիմը պետք է սահմանվեր օրենքով: Իսկ հրամանագրի ստորագրման պահին նման օրենք չկար:

Արտակարգ դրության օրենքի անհրաժեշտության մասին իշխանությունները հիշեցին, երբ փաստահավաք խումբը մարտի 1-2-ի իրադարձություններում բանակի ներգրավման վերաբերյալ զեկույցում սահմանադրական ու օրենսդրական մանրակրկիտ վերլուծության արդյունքում «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» Քոչարյանի հրամանագիրը գնահատեց որպես հակասահմանադրական: Զրկված լինելով այդ հրամանագիրը Սահմանադրական դատարանում վիճարկելու իրեն հասու որեւէ լծակից, Կոնգրեսը այդ միջնորդությամբ երկու անգամ դիմեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին: Վերջինս էլ անհեթեթ պատճառաբանություններով հրաժարվեց հրամանագիրը վիճարկելու իր սահմանադրական լիազորության գործադրումից, մտավախություն ունենալով, որ նույնիսկ վարչախմբին հլու հնազանդ Սահմանադրական դատարանը անհաղթահարելի դժվարություններ կունենա հրամանագիրը սահմանադրական ճանաչելու հարցում: Դրանով, սակայն, մարտի 1-2-ի իրադարձություններում բանակի հակասահմանադրական ներգրավման խնդրի արծարծումը ոչ միայն չնվազեց ու չդադարեց, այլեւ դարձավ հասարակական-քաղաքական քննարկումներում ամենից հաճախ բարձրացվող հարցերից մեկը: Բացի այդ, արտակարգ դրության ապահովման նպատակով զինված ուժերի կիրառումը վարչախմբի ռազմական հեղաշրջում իրականացնելու մեղադրանքի հիմնավորվածության գլխավոր ու անառարկելի ապացույցն է:

Ահա թե ինչու, ներկայացված մեղադրանքները հերքելու այլ ելք չգտնելով, վարչախումբը փորձում է օրենքի ընդունման միջոցով «օրինականացնել» «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» 2008թ. մարտի 1-ի հրամանագրով ՀՀ ԶՈՒ-ի ներգրավման անլուծելի դարձած թնջուկը: Ձեռքի հետ էլ նպատակադրվել է օրինականության շղարշով պատել հակասահմանադրական հրամանագրով իրականացրած այլ ապօրինություններ եւս:

Այժմ անդրադառնանք «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետեւ՝ նախագիծ) ՀՀ Սահմանադրության հետ ունեցած մի քանի առանցքային հակասություններին, օրենսդրական թերություններին ու բացերին.

ա) Նախագծի 1-ին հոդվածից (որը վերնագրված է «Արտակարգ դրությունը եւ արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք հանդիսացող հանգամանքները») այդպես էլ պարզ չէ, թե ինչ բնույթի ու ծագման հանգամանքներ, վտանգներ են, որ կարող են հիմք հանդիսանալ արտակարգ դրություն հայտարարելու համար: Սա ուղղակի կրկնում է Սահմանադրության 55-րդ հոդ.-ի 14-րդ կետի 1-ին մասի ընդհանուր ձեւակերպումը: Մինչդեռ հենց այս օրենքն է, որ պետք է բացեր ու մանրամասներ այն վտանգների ու իրադարձությունների շարքը (տարերային ու բնական աղետներ, զինված հանցավոր խմբերի անվերահսկելի գործունեություն, հասարակական լայն շրջանակների մասսայական անկարգություններ եւ այլն), որոնք ՀՀ սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգ են ներկայացնում, ուստի եւ արտակարգ դրություն հայտարարելու հիմք են: Օրենսդրական նորմի ձեւակերպման այս անորոշությունը վարչախմբին հնարավորություն կտա սույնը մեկնաբանել կամայականորեն եւ իր համար քաղաքական յուրաքանչյուր աննպաստ իրավիճակում երկրում արտակարգ դրություն հայտարարել, ինչպես դա արվեց 2008թ.-ի մարտի 1-ին, երբ ընդդիմությունը խաղաղ ու օրինական բողոքի ակցիաներ էր իրականացնում, եւ սահմանադրական կարգին սպառնացող որեւէ վտանգ իրականության մեջ գոյություն չուներ:

բ) Բացի այդ, նախագծում արտակարգ դրության հիմքերի հատուկ նախատեսումն ու թվարկումը հիմնավոր ու պատճառաբանված կդարձնեին «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» նախագահի հրամանագիրը. նախագծի 4-րդ հոդվածը, սահմանելով հրամանագրի բովանդակային ռեկվիզիտները, արտակարգ դրություն հայտարարելու հիմքերն ու անհրաժեշտությունը նախատեսում է որպես պարտադիր բաղկացուցիչներ:

գ) Պակաս կարեւոր չէ, որ իրավաբանորեն ու օրենսդրորեն հիմնավոր ու պատճառաբանված հրամանագրի առկայությունը կդյուրացնի ԱԺ-ի կողմնորոշման խնդիրը՝ «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» նախագահի հրամանագրի սահմանադրականության հարցում եւ տարակարծություններ չի հարուցի:

դ) Սահմանադրության տեսանկյունից առավել խնդրահարույց է «Արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող միջոցառումները եւ ուժերը» նախատեսող 9-րդ հոդվածը, որի 1-ին մասը սահմանում է, որ այդ նպատակով կարող են օգտագործվել ոստիկանության, պաշտպանության, ազգային անվտանգության պետական լիազոր մարմինների ուժերն ու միջոցները: Ավելին, նախագծի 9-րդ հոդ.-ի 3-րդ մասը նախատեսում է, որ նույն հոդվածի 2-րդ մասում թվարկված խնդիրների (բացառությամբ' զանգվածային միջոցառումների կանխում եւ արգելում) լուծման նպատակով կարող են ներգրավել նաեւ ՀՀ զինված ուժերը: Նախ' տերմինաբանական մեկ ճշգրտում, հստակեցում. նախագծում օգտագործված «պաշտպանության պետական լիազոր մարմնի ուժերն ու միջոցները» եզրը բովանդակային առումով նույն «բանակն է»: Պաշտպանության նախարարությունը, բացի բանակից, որեւէ այլ ուժի եւ միջոցի չի տիրապետում: ՀՀ զինված ուժերն էլ մեծ մասամբ բանակն է' գումարած ԱԱԾ-ի սահմանապահ զորքերը եւ ՀՀ ոստիկանության ներքին զորքերը:

Այժմ դիտարկենք, թե ՀՀ Սահմանադրությունը ի՞նչ խնդիրներ է դնում ՀՀ զինված ուժերի առաջ եւ ո՞ր դեպքերում եւ ի՞նչ պայմաններում է թույլատրում օգտագործել զինված ուժերը:

Սահմանադրության 8.2-րդ հոդվածը հռչակում է. «Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, պաշտպանությունը եւ տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը: Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն եւ գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո»: Հաջորդ նորմը՝ 55-րդ հոդվածի 13-րդ կետն է, որի 1-ին մասը սահմանում է. «Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում հայտարարվում է ռազմական դրություն, եւ կարող է հայտարարվել ընդհանուր կամ մասնակի զորահավաք, եւ որոշում է ընդունվում զինված ուժերի օգտագործման մասին»:

ՀՀ զինված ուժերի օգտագործմանը վերաբերող որեւէ այլ նորմ ու դրույթ մեր Սահմանադրությունը չի պարունակում: Ընդ որում, ՀՀ ԶՈՒ խնդիրները սահմանող 8.2-րդ հոդ.-ը ավելացվել է 2005-ի սահմանադրական հանրաքվեի ժամանակ, մինչ այդ' այս նորմը ամբողջովին բացակայել է մեր Սահմանադրությունից:

Վերը վկայակոչված սահմանադրական նորմերի բովանդակային վերլուծությունից հետեւում է.

ա) ՀՀ ԶՈՒ խնդիրը միայն ՀՀ պաշտպանությունն է արտաքին ոտնձգությունից,

բ) ՀՀ ԶՈՒ օգտագործման համար Սահմանադրությունը նախատեսում է երեք դեպք՝ Հանրապետության վրա զինված հարձակում, դրա անմիջական վտանգի առկայություն կամ հայտարարված պատերազմ եւ մեկ պայման՝ ռազմական դրության հայտարարում:

Քանի որ ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները եւ պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ եւ օրենքներով» եւ ՀՀ նախագահի' սահմանադրության 55-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները սպառիչ են (ինչպես եւ սահմանադրական բոլոր մարմիններինը) եւ օրենքներով ՀՀ նախագահին սահմանադրությամբ տրված լիազորություններից զատ' լիազորություն տալ հնարավոր չէ, ուստի ակնհայտ է, որ ՀՀ նախագահը ԶՈՒ օգտագործման իրավունք ունի միայն Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ կետով նախատեսված դեպքերում ու պայմանով:

Հետեւաբար, նախագծի բոլոր այն հոդվածներն ու դրույթները, որոնք նախատեսում են ԶՈՒ օգտագործում արտակարգ դրության ժամանակ' բացահայտ հակասահմանադրական են: Նախագծի հեղինակներն էլ, գիտակցելով այս հանգամանքը, փորձել են իրենց խելքով սահմանադրական արգելքը շրջանցելու միջոց գտնել եւ նախագծի 9-րդ հոդվածի 4-րդ մասում հավելագրել են. «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողները ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, զենք եւ մարտական տեխնիկա կիրառում են «Ոստիկանության զորքերի մասին» ՀՀ օրենքով սահմանված ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների, զենքի եւ մարտական տեխնիկայի կիրառման պայմաններին, կարգին ու սահմաններին համապատասխան»:

Հարգելիներս, նախագծով ինչ էլ որ մոգոնեք, ինչ տեսքով էլ այս օրենքն ընդունեք, զրկված եք արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովմանը ՀՀ ԶՈՒ ներգրավման իրավունքից, դա ՀՀ Սահմանադրության կոպիտ ու ճչացող խախտում է: Զրկված եք նաեւ 2008թ. մարտի 1-ին «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» հրամանագրի հակասահմանադրականությունը սույն օրենքի նախագծով քողարկելու, ծածկելու հնարավորությունից:

Ինչ խոսք, տարերային ու բնական աղետների՝ երկրաշարժի, ջրհեղեղի, երաշտի եւ այլ դեպքերում անհրաժեշտ է եւ կարող են օգտագործվել ԶՈՒ ավտոտեխնիկան, օդուժի միջոցները, ինչպես նաեւ զինծառայողների ֆիզիկական ուժը' ժողովրդի տեղահանման, բեռների փոխադրման նպատակով, ինչպես նաեւ ծանր տեխնիկան' որպես քարշակող ուժ: Բայց որպես ռազմական, զինական ուժ ու միավոր, ՀՀ Սահմանադրության համաձայն, կարող է օգտագործվել բացառապես ՀՀ-ի վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում, այն էլ' ռազմական դրություն հայտարարելու պայմանով:

Նախագիծը ՀՀ նախագահին Սահմանադրությամբ չնախատեսված այլ լիազորություններով եւս օժտում է.

1. Նախագծի 7-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը, ի թիվս այլ պաշտոնատարների, նախատեսում է նաեւ ընտրովի պաշտոններ զբաղեցնող պաշտոնատար անձանց իրավասության ժամանակավոր սահմանափակում կամ կասեցում: Այս դրույթը հեշտությամբ կարող է տարածվել ԱԺ պատգամավորների վրա, ինչի հետեւանքով, արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում, հնարավոր է սահմանադրական ճգնաժամի առաջացում, քանի որ իրավունքի ուժով պետք է գումարվի ԱԺ արտահերթ նիստ:

2. Նույն հոդվածի 1-ին մասի 14-րդ կետը հրամանագրով նախատեսում է կուսակցությունների գործունեության կասեցում, որը չի կարող նախատեսվել ոչ օրենքով, ոչ էլ նախագահի հրամանագրով, քանի որ Սահմանադրության 100-րդ հոդվածի 9-րդ կետի համաձայն' նման լիազորությամբ օժտված է միայն Սահմանադրական դատարանը:

3. Նախագծի 7-րդ հոդվածի 2-րդ մասը ՀՀ նախագահին իրավունք է վերապահում կասեցնել արտակարգ դրության ժամանակ պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների իրավական ակտերը: ՀՀ նախագահը Սահմանադրության 55-րդ հոդվածով նման լիազորությամբ օժտված չէ:

Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին ՀՀ օրենքի նախագիծը լեցուն է բազմաթիվ այլ սխալներով, բացթողումներով ու հակասություններով, սակայն վկայակոչվածն էլ բավարար է եզրակացնելու, որ այս նախագիծը սահմանադրական լուրջ փորձաքննության ու իրավական լրամշակման կարիք ունի»:

Հայ ազգային կոնգրեսի պետաիրավական հանձնաժողով

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մահացել է աշխարհի ամենից երիտասարդ միապետը Կյանքից հեռացել է տաղանդավոր դափահար Արսեն Եսայանը Լաս Վեգաս մեկնող զույգի համար հարսանիք են կազմակերպել ինքնաթիռում Ուկրաինայում ցանկանում են վերանայել պարետային ժամը՝ Կիևի վրա հաճախացած գրոհների ֆոնին Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներ Ինչու է պետք ամբողջովին հրաժարվել սուրճից. նոր բացահայտումներ կան Ուղերձով դիմել է ժողովրդին Կենդանակերպի այս նշանները երկու տարի տառապել են, բայց շուտով ամեն ինչ կտրուկ կփոխվի Դավթաշենի թիվ 60 մանկապարտեզի տարածքում արմատից չորացած ծառը կոտրվել է Զախարյանը կրկին դուրս է մնացել «Ռեալ Սոսյեդադի» մեկնարկային կազմից Մոսկվայում ձերբակալվել է մոտ 140 անօրինական միգրանտԿենդանակերպի այս նշաններին սպասում են եկամտի աճի և հաջող ներդրումների հիանալի հնարավորություններ Երկար ժամանակ ջուր չի լինելու. հասցեներԵրրորդ Հանրապետությունը հայի ինքնությունն է, Չորրորդ Հանրապետությունը՝ դրա ամպուտացիան (տեսանյութ) «Ցեղահոսը տարավ կնոջս». Նեպալում փրկվածները պատմում են nղբերգnւթյան պահի մասին Երևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվել Պանրի անվանումների շուրջ վեճը խոչընդոտ է դարձել ԱՄՆ-ի և Մեքսիկայի առևտրային բանակցություններումՌուսաստանում պլաստիկ թղթադրամներ կհայտնվե՞ն․ փորձագետը գնահատել է հնարավորությունըՀայր ու որդի խեղդվել են գոմաղբի մեջ. Մեծ ԲրիտանիայումԻ՞նչ կտեսնի մարդը, եթե հայտնվի սև խոռոչի ներսում․ աստղաֆիզիկոսի բացատրությունըՄասիս-Նորամարգ ճանապարհին բախվել են «Mercedes Vito»-ն և անչափահասի վարած «Ford»-ը․ կա վիրավոր Օդանավակայում կայանած օդանավում հրդեհ է բռնկվել Չեմ ամաչում՝ եղել եմ ՀՀԿ անդամ․ Փաշինյանին հարցեր չունեմ տալու․ Շիրազ Մանուկյան (տեսանյութ) «Մայորը համածառայակիցների ներկայությամբ սրբիչով քերել է զինվորի դեմքը»․ սկանդալային միջադեպ Հարավկովկասյան երկաթուղուն խոչընդոտների մասին Երևանի փաստարկներն իրականությանը չեն համապատասխանում. Գալուզին Պուտինը հայտարարություն է արելԴերասանուհի, բլոգեր Անի Արզումանյանը և ստենդափեր Վազգեն Օհանյանը ամուսնացել են (լուսանկարներ) Ռուսները միանգամից 3 բնակավայր են գրավել Վաղը Վարդենիսի Սուրբ Հակոբ եկեղեցի կբերվի բազմաթիվ հրաշագործություններով հայտնի Բժշկության Ավետարանը Լուկաշենկոն կանխատեսել է Ռուսաստանի հետ առևտրի զգալի աճՌուսաստանը երկարաձգել է դիզելային և նավային վառելիքի արտահանման արգելքըՊուտինը նշել է ուսուցչի գլխավոր առաքելություններից մեկըՌԴ զինված ուժերը հայտարարել են ռազմաճակատի գծի փոփոխության մասինՍադրիչ հայտարարություններ․ Զախարովան՝ Ալեն Սիմոնյանին․ Մահացել է աշխարհի ամենաերիտասարդ միապետը (տեսանյութ) Ռուսաստանի ԱԳՆ-ում հայկական գյուղտնտարտադրանքի դեմ ռուսական պատժամիջոցների մասին հայտարարությունները «մանիպուլյացիաներ» են անվանել Ֆիցոն արձագանքել է լրագրողի՝ «ավելի շատ ռուսների սպանելու» մասին հարցինԱՄԷ-ն Չինաստանից ավելի քան 6 հազար BYD ավտոմեքենա է ստացել՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը«Գագոն ե՞րբ է գալու…». սա իմ երեխաների ամեն օրվա հարցն է․ Անահիտ Ծառուկյան Վրաստանում աբխազ բլոգերի մահվան գործով օտարերկրացի կնոջ են ձերբակալել Ֆինլանդիան Ռուսաստանի հետ փակ սահմանի պատճառով` բախվում է բնակչության արտահոսքի«Ռոսնեֆտ»-ը հայտարարել է, որ վառելիքի գները պահպանում է կայուն մակարդակումՌուսաստանը մինչև սեպտեմբերի 30-ը երկարաձգել է դիզելային և նավային վառելիքի արտահանման արգելքը Պուտինին ներկայացրել են Մեդվեդևի խմբագրությամբ դպրոցական նոր դասագրքերըՌԴ ՊՆ-ն հայտնել է մեկ օրում 715 ուկրաինական ԱԹՍ և 8 «Ֆլամինգո» հրթիռ խոցելու մասինՆորվեգիան սգում է թագավոր Հարալդի մահը․ հազարավոր մարդիկ հավաքվել են թագավորական պալատի մոտԶելենսկու գրասենյակում խոսել են մոբիլիզացիոն տարիքի իջեցման մասինԳիտնականները պարզել են, թե ինչից կարող է կախված լինել շաքարային դիաբետի և ճարպակալման վտանգըԱՄՆ-ն ուժեղացրել է Ուկրաինայում իր դիվանագետների նկատմամբ սահմանափակումներըԲրիտանական նավատորմը հետևել է Լա Մանշով անցնող ռուսական նավերինՌԴ ԱԳՆ-ում Լատվիայի գործողությունները Բելառուսի սահմանին «պոպուլիզմ» են անվանել
Ամենադիտված