Ռուբեն Հայրապետյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության (ֆոտո)
Իրավունք
Երեւանի ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի տեսուչի կողմից, այսօր` սեպտեմբերի 13-ին, վարչական պատասխանատվության է ենթարկվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը:
Վարչական պատասխանատվության է ենթարկվել նաեւ նրան ուղեկցող Աշոտ Սնջոյանը:
Նշենք, որ սեպտեմբերի 10-ին ֆոտոլրագրողը լուսանկարների շարք էր արել, թե ինչպես է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը վարում Lexus մակնիշի 08 AA 888 համարանիշի ավտոմեքենան առանց ամրագոտու, եւ նրան ուղեկցող Lexus մակնիշի 08 LL 888 համարանիշի, Toyota Prado մակնիշի 888 QQ 08 համարանիշի եւ Lexus մակնիշի M I-099 համարանիշի ավտոմեքենաների վարորդներն ու ուղեւորները նույնպես երթեւեկում էին առանց ամրագոտու:




















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)