Մանկապիղծ հոգևորականին սպառնում է 50 տարվա ազատազրկում
Իրավունք
Միսսուրիում դատախազությունը պահանջել է 50 տարվա ազատազրկման դատապարտել կաթոլիկ եկեղեցու հոգևորական Շոն Ռաթիգանին` անչափահասի նկատմամբ սեռական անբարո գործողություններ կատարելու մեղադրանքով. հաղորդում է «runyweb.com» կայքը:
47-ամյա հոգևորականը դատական վարույթի ժամանակ խոստովանել է մանկական պոռնոգրաֆիա պատրաստելու 5 դրվագներում իր մասնակցությունը: Նա, մասնավորապես, լուսանկարել է անչափահաս ծխականներին և եկեղեցու մոտ զբոսնող աղջիկներին:
Հոգևորականի դատապաշտպանները դեռևս չեն մեկնաբանում կես դարով իրենց պաշտպանյալին ազատազրկելու դատախազության պահանջը:
2011-ին ոստիկանները խուզարկել են «աստծո ծառայի» տունը և այնտեղ հայտնաբերել տասնյակ աղջիկների հարյուրավոր նկարներով ծանրաբեռնված ֆլեշ-կուտակիչ: Այդ նկարների մեծ մասում երեխաները հագուստներով էին: Սակայն աճպարարությունն այն էր, որ օբյեկտիվը ֆոկուսը միշտ պահել էր ակամա բնորդների ծնկից հնարավորինս վերև գտնվող հատվածներում: 2012-ին Ռաթիգանը ճանաչվեց մեղավոր:
Վերջին ժամանակներում ԱՄՆ-ում չեն հանդարտվում մանկապիղծ հագևորականների մասնակցությամբ աղմկահարույց դեպքերի հետ կապված բացահայտումները: 2013 թ. փետրվարին իր պաշտոնից զրկվեց Լոս-Անջելեսի արքեպիսկոպոս Ռոջեր Մահոնին, ով, ինչպես պարզվեց, երկար ժամանակ քողարկում էր իր ենթակաների մանկապղծության արարքները. հաղորդում է լրատվամիջոցը, գրում է «Փաստինֆո»-ն:


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)