«Բանդայի» գործով մեղադրյալը հրաժարվեց ներկայանալ դատարան
Իրավունք
Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (դատավոր` Մխիթար Պապոյան) գլխավորությամբ, հետաձգվեց հայտնի «Բանդայի» գործով դատական նիստը։ Պատճառը նույն գործով ամբաստանյալ Քյարամ Ամոյանի և պաշտպաններ Ստեփան Ոսկանյանի, Հովիկ Արսենյանի և Վաչագան Քոսյանի բացակայությունն էր։
Քյարամ Ամոյանը հրաժարվել էր ներկայանալ դատարան` նշելով, որ իր առողջական վիճակը լավ չէ։ Սակայն «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետն ու պետի տեղակալը գրություն են ուղարկել դատարան` հայտնելով, որ վերջինս կարող է ներկայանալ դատական նիստերին։
Դատավոր Մխիթար Պապոյանը ձեռնպահ մնաց գնահատականներ տալուց։
Հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 20-ին` ժամը 12.00-ին։


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)