Դատարանին հանձնեցին Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելու երաշխավորագրերը. դատարանը վճիռ է կայացնում
Իրավունք
Ինչպես հայտնի է, Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Եվա Դարբինյանին ուղղված՝ քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի ազատման երաշխավորագիր էր պատրաստել: Զուրաբյանի նախաձեռնությանը միացել են նաև մի շարք հայտնի գործիչներ, լրագրողներ, քաղաքացիներ:
Պաշտպանական կողմը քիչ առաջ Վերաքննիչ դատարանում` ՀԱԿ ակտիվիստների գործով հերթական դատավարությանը, դատավոր Եվա Դարբինյանին հանձնեց երաշխավորագրերը:
«Հայաստանի քաղաքական և քաղաքացիական հասարակությունը արձանագրում է, որ Տիգրան Առաքելյանը քաղբանտարկյալ է և ՀՀ իշխանությունների կողմից պահվում է որպես պատանդ»,- ասաց փաստաբանը Մուշեղ Շուշանյանը:
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Տիգրան Առաքելյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը քննարկելու:

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ