«Բանդայի գործով» դատական նիստը կրկին հետաձգվեց
Իրավունք
Այսօր Երևանի Կենտրոն-Նորք-Մարաշ ընդհանուր իրավասությունների դատարանում, դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, կրկին հետաձգվեց հայտնի «բանդայի գործով» դատական նիստը:
Պատճառն ամբաստանյալ Արտուշ Հակոբյանի պաշտպան Հովիկ Արսենյանի բացակայությունն էր. վերջինս դատարանին հայտնել էր, որ մասնակցում է մեկ այլ դատական նիստի:
Նշենք, որ այս դատական նիստին ներկայացել էր ամբաստանյալ Քյարամ Ամոյանը, ով նախորդ դատական նիստին հրաժարվել էր ներկայանալ դատարան` առողջական խնդիրների պատճառով:
Դատավոր Պապոյանը հետաձգեց դատական նիստը` այն նշանակելով սեպտեմբերի 23-ին` ժամը 12-ին:


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար