«Ուզեցան Արմանից ծեծելով կորզել սուտ ցուցմունքներ. սպանեցին Արմանին» (տեսանյութ)
Իրավունք
«Սեպտեմբերի 23-ին իրական բանդայի մասնակիցներին ձերբակալեցին և եթերով տրվեց, որ պաշտոնավոր մարդկանց որդիները կատարել են այս բանդիտական հարձակումները և ցույց տվեցին նրանց տան զենքերն ու զինամթերքները: Սակայն երեկոյան նախկին ոստիկանապետը վերևից հրաման ստացավ, որ պետք է բաց թողնի։ Դե, բնականաբար պաշտոնավորների որդիներ էին, ո՞նց կարող էին քրեական պատասխանատվության ենթարկել։ Եվ նա որոշեց ամսի 24-ին անմեղ մարդկանց ձերբակալել և բարդել այս գործը նրանց վրա», - այս մասին այսօր «Բանդայի» գործով դատական նիստից հետո ասաց Բանդայի պարագլուխ համարվող Արտյուշ Հակոբյանի քույրը` Անահիտ Հակոբյանը:
Վերջինիս համոզմամբ` սկսած նախագահից, մինչև ամենափոքր քննիչը, գիտեն ովքեր են կատարել իրական հանցագործությունը:
«Նրանք տեսան` գործը մտավ փակուղի, ուզեցան Արմանից ծեծելով կորզել սուտ ցուցմունքներ: Սպանեցին Արմանին»,-ասաց Հակոբյանը:
Առավել մանրամասն` տեսանյութում.


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)