Ոստիկանության գնդապետը «պատժվեց» (ֆոտո)
Իրավունք
Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակցի կողմից վարչական պատասխանատվության է ենթարկվել ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզի քննչական բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Թեմուր Ջնդոյանը: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Սեպտեմբերի 21-ին ֆոտոլրագրողը լուսանկարների շարք էր արել, որտեղ երևում էր, թե ինչպես էր «Toyota Camry» մակնիշի 05 ՏՕ 050 համրանիշի ավտոմեքենայի վարորդը՝ Մաշտոց պողոտայից դեպի Բաղրամյան պողոտա ընկած հատվածում, երթևեկում առանց ամրագոտու: Երբ Ճանապարահային ոստիկանը նկատել է, որ այդ ամենը նկարահանվում է, վարորդին կանգնացրել է, սակայն չգիտեինք՝ վարչական պատասխանատվության ենթարկեց, թե՝ ոչ:

Վարորդը ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզի քննչական բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Թեմուր Ջնդոյանն է:

Մանրամասները՝ այստեղ:


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)