«Ես կապացուցեմ իմ ու Արմանի անմեղությունը». Բանդայի գործով մեղադրյալ
Իրավունք
Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում ընթացավ Բանդայի գործով հերթական դատական նիստը` դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ: Նիստի ժամանակ ընթերցվեց գործով մեղադրյալ, սեպտեմբերի 2-ին կասկածելի պայմաններում բանտում մահացած Արման Դալաքյանի հոր ներկայացրած դիմումը, որով վերջինս դիմում էր դատարանին իր որդու նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու համար:
Դատարանը, խորհրդակցական սենյակից վերադառնալով, բավարարեց Արման Դալաքյանի հոր` Ալբերտ Դալաքյանի դիմումը:
Նշենք, որ մինչ դատավորի` խորհրդակցական սենյակ գնալը գործով մեղադրյալ Արտուշ Հակոբյանը առարկեց դիմումը` հայտարելով. «Ես կապացուցեմ իմ ու Արմանի անմեղությունը»:


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)