Kodak-ը դադարեցնում է լուսանկարչական սարքերի արտադրությունը
Տնտեսություն
Լուսանկարչական տեխնիկայի արտադրությամբ զբաղվող Kodak ընկերությունը, որը հիմնադրվել է 1880-ին, դադարեցնում է լուսանկարչական ապարատների, տեսախցիկների և թվային նկարահանող սարքերի արտադրությունը, հաղորդում է Газета.Ru-ն։
Ընկերությունը մտադիր է իր ուժերը կենտրոնացնել առավել շահութաբեր ոլորտների՝ տպագրական սարքերի և լուսանկարների տպագրության վրա։ Kodak–ում այդպիսով ցանկանում են խնայել տարեկան 100 միլիոն դոլար։
Ընկերությունն իր բիզնեսը ստիպված է վերակազմավորել՝ պարտատերերի հետ հաշիվները մաքրելու նպատակով։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Kodak-ն իր սնանկությունը ճանաչելու վերաբերյալ հայտ էր ներկայացրել. ընկերության պարտքերը կազում են 7 մլրդ դոլար։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում