ՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմում Հոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներում Հայաստանը վերահաստատել է աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերին Հայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում Վեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ «Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ Մանուկյան Բելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժությունները Ալավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին ՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում են Քաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասին Էն որ Նիկոլը բոլորի քթներից հատ-հատ բերելու է, չեմ կասկածում․ էնպիսի մի հայտարարություն արեց՝ ապշեցի ՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր 

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը ներկայացրեց 2011 թվականի արդյունքները զբոսաշրջության ոլորտում

Տնտեսություն

2011 թվականին Հայաստանի զբոսաշրջային արդյունաբերությունում պահպանվել են դինամիկ զարգացման տեմպերը: Ըստ վիճակագրական տվյալների, 2011թ. հունվար-դեկտեմբերին հանրապետություն են ժամանել 757 935 զբոսաշրջիկներ, 2010թ. նույն ժամանակահատվածի նկատմամբ ցուցանիշն ավելացել է 73 956 զբոսաշրջիկով (10.3% աճ): Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրությունից։

Երևանում և Հանրապետության մարզերում շահագործման են հանձնվել և կառուցվում են շուրջ մեկ տասնյակ հյուրանոցային տնտեսության օբյեկտներ: Նախադրյալներ են ստեղծվում առաջիկա տարիներին համաշխարհային բրենդային հյուրանոցային ցանցերի Հայաստան մուտք գործելու համար: 2011թ. սեպտեմբերին շահագործման է հանձնվել Զվարթնոց օդանավակայանի հանրային գոտու նոր տերմինալը (52000 քմ), որը նախկին մոտ մեկ միլիոնի փոխարեն կարող է սպասարկել տարեկան մինչև 3 մլն ուղևորի:

Զբոսաշրջության բնագավառում միջազգային համագործակցության շրջանակներում.
• 2011 թվականի դեկտեմբերին Հայաստանի Հանրապետության կառավարության և Լիբանանի Հանրապետության կառավարության միջև ստորագրվել է «Զբոսաշրջության ոլորտում համագործակցության մասին» գործնական ծրագիր,
• Համաձայնագրեր կնքելու շուրջ բանակցություններ են սկսվել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության, Եգիպտոսի Արաբական Հանրապետության, Շրի Լանկայի Հանրապետության, Կատարի Պետության, Քուվեյթի թագավորության և Հորդանանի Հաշիմյան թագավորության հետ,
• Դյուրինացվել է Հայաստան մուտքի վիզային ռեժիմը Չինաստանի և Հնդկաստանի քաղաքացիների համար: Մասնավորապես' վերացվել է մուտքի վիզա ստանալու համար հրավեր ներկայացնելու պահանջը,
• «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքով բարենպաստ պայմաններ են ստեղծվել զբոսաշրջային տների գործունեության համար:

Հայաստանի զբոսաշրջային արդյունքը ներկայացվել է հինգ միջազգային հեղինակավոր զբոսաշրջային ցուցահանդես-տոնավաճառներում.

Հունվարի 12-16' Նիդերլանդների Ուտրեխտ քաղաքում Vakantiebeurs'2011 զբոսաշրջային միջազգային ցուցահանդես,
Մարտի 9-13' Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում ITB’2011 զբոսաշրջային միջազգային ցուցահանդես,
Սեպտեմբերի 20-23' Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում Top Resa զբոսաշրջային միջազգային ցուցահանդես,
Հոկտեմբերի 6-8' Իտալիայի Րիմինի քաղաքում TTG Incontri 2011 զբոսաշրջային միջազգային ցուցահանդես,
Նոյեմբերի 7-10' Լոնդոնում (Մեծ Բրիտանիա) WTM’2011 զբոսաշրջային միջազգային ցուցահանդես:

Զմեռային և առողջարանային զբոսաշրջության զարգացման և Հայաստանում զբոսաշրջային սեզոնի երկարաձգման նպատակներին համապատասխան' շարունակաբար միջոցառումներ են իրականացվել Ջերմուկ և Ծաղկաձոր քաղաքների զարգացման ծրագրերի շրջանակներում:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Buzz Business ընկերության միջև կնքված պայմանագրի շրջանակներում «Հայաստան' Նոյի երկիր» վավերագրական ֆիլմը հեռարձակման նպատակով ձեռք է բերվել լեհական, չեխական, հունական, ֆրանսիական մասնագիտացված հեռուստաալիքների կողմից:Facebook սոցիալական ցանցում ֆիլմը նույնպես բարձր գնահատականի է արժանացել:
էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ, Ճամփորդական գործակալների հայկական միության կողմից Երևանում կազմակերպվել է «Հայաստանը խոսող քարերի երկիր» (CTS-2011) 11-րդ միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը:
ՀՀ կառավարության 2011 թվականի հունվարի 13-ի N 78–Ն որոշմամբ հաստատված «Զբոսաշրջության աջակցության ծառայություններ» 2011թ. ծրագրի շրջանակներում.
2011թ. սեպտեմբերին «Գոլդեն Թյուլիփ Երևան» հյուրանոցում «Մեդիա Օնիքս» ընկերության և այլ շահագրգիռ կազմակերպությունների ու գործընկերների հետ համագործակցությամբ կազմակերպվել է Զբոսաշրջության միջազգային օրվան նվիրված հանդիսություն: Հանդիսությանը ներկա է գտնվել ՀՀ վարչապետը, մասնակցել են զբոսաշրջության ոլորտի պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ: Միջոցառման շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջության զարգացման մեջ նշանակալի ավանդ ունեցող անձինք խրախուսվել են վարչապետի շնորհակալագրով, էկոնոմիկայի նախարարության ոսկե մեդալով և էկոնոմիկայի նախարարի շնորհակալագրերով:
2011թ. սեպտեմբերին «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության, ՀՀ Լոռու մարզպետարանի, Ախթալա համայնքի և այլ շահագրգիռ կողմերի ու գործընկերների համագործակցությամբ, Ախթալա քաղաքում, կազմակերպվել է 3-րդ «Հայոց ավանդական տոնածիսական ուտեստների միցույթ-փառատոնը» (հայկական խորովածի փառատոն):
2011թ. հոկտեմբերին «Արենի» փառատոն» հիմնադրամի, Հայաստանի համայնքների միության, ՀՀ Վայոց Ձորի մարզպետարանի, Արենի համայնքի և այլ շահագրգիռ կողմերի ու գործընկերների համագործակցությամբ, Արենի գյուղում, 3-րդ անգամ անընդմեջ, կազմակերպվել է Գինու փառատոնը: Փառատոնները լայնորեն լուսաբանվել են CNN, ОРТ, РТР, Мир, Rustavi և հայաստանյան հեռուստաընկերությունների կողմից, ինչպես նաև առցանց և տպագիր լրատվամիջոցներով:

2011 թվականին ակտիվացել են զբոսաշրջության բնագավառում միջազգային համագործակցությունը և համաշխարհային զբոսաշրջային արդյունաբերությանը Հայաստանի ինտեգրման գործընթացը.
2011 թվականի հուլիսին տեղի ունեցավ ՄԱԿ Զբոսաշրջության Համաշխարհային Կազմակերպության գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆաիի պաշտոնական այցը Հայաստան: Այցի շրջանակում կայացան հանդիպումներ ՀՀ Նախագահի, ՀՀ վարչապետի հետ, ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՄԱԿ ԶՀԿ միջև ստորագրվեց «Հարավկովկասյան զբոսաշրջության զարգացման նախաձեռնություն» փոխըմբռնման հուշագիր: Զեռք բերվեց պայմանավորվածություն' 2012թ. աշնանը Հայաստանում “Universal Values and Cultural Diversity in the 21st Century:How can tourism make a difference” խորագրով զբոսաշրջության միջազգային համաժողովի կազմակերպման վերաբերյալ, որի արդյունքում կընդունվի համապատասխան հռչակագիր:
Թալեբ Ռիֆաիի գլխավորած պատվիրակության այցը էապես նպաստեց Հայաստանի և ՄԱԿ ԶՀԿ համագործակցության առավել ակտիվացմանն ու ամրապնդմանը, նոր համատեղ ծրագրերի իրականացմանը, համաշխարհային զբոսաշրջային արդյունաբերության մեջ Հայաստանի ինտեգրմանը, ինչպես նաև միջազգային շուկայում Հայաստանի' որպես զբոսաշրջության համար բարենպաստ երկրի, նկարագրի ձևավորմանը: Պարոն Ռիֆաիի այցին անմիջապես հաջորդեց ՄԱԿ ԶՀԿ փորձագիտական խմբի այցը Հայաստան և Վրաստան' տարածաշրջանային զբոսաշրջային արդյունք ձևավորելու հետ կապված համագործակցության նախապատրաստական աշխատանքերի կազմակերպման նպատակով: Արդյունքում Հայաստան և Վրաստան կժամանի ՄԱԿ ԶՀԿ կամավորական խումբը, որը, տեղի մասնագետների հետ համատեղ, կիրականացնի տարածաշրջանային զբոսաշրջային արդյունքի ձևավորմանն ուղղված զբոսաշրջային ռեսուրսների բացահայտման, գնահատման և գույքագրման աշխատանքներ:
2011 թվականի հոկտեմբերին Հայաստանը մասնակցել է Կորեայի Կյոնջու քաղաքում կայացած ՄԱԿ Զբոսաշրջության Համաշխարհային Կազմակերպության (ՄԱԿ ԶՀԿ) գլխավոր ասամբլեայի 19-րդ նստաշրջանի աշխատանքներին: Նստաշրջանի շրջանակներում կայացել է նաև զբոսաշրջային պաստառների Vettor Giusti ցուցահանդես–մրցույթը: Մրցույթի արդյունքում Հայաստանը ներկայացնող պաստառը հաղթող է ճանաչվել ժողովրդի ընտրություն (People's Choice Award) անվանակարգում:
2011 թվականին մարտին Հայաստանը մասնակցել է.
• Մոսկվայում կայացած ԱՊՀ անդամ երկրների Զբոսաշրջության Խորհրդի հերթական նիստին և ԱՊՀ տարածաշրջանում մշակութային-ճանաչողական զբոսաշրջության զարգացման հարցերով համագործակցության և փոխհամաձայնեցված քաղաքականության ձևավորման վերաբերյալ առաջին միջազգային կոնֆերանսին,
• Գելենջիկում (Ռուսաստանի Դաշնություն) ՍԾՏՀ զբոսաշրջության հարցերով աշխատանքային խմբի հանդիպմանը և «Զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացումը ՍԾՏՀ տարածաշրջանում» խորագրով համաժողովին:

2009-2011 թվականներին իրականացվել են ROADS OF CULTURE AND TOURISM IN ARMENIA FOR DEVELOPMENT AND DIALOGUE փորձնական ծրագրի երկու փուլերը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մոսկվայի գրասենյակի կողմից ֆինանսավորվող ծրագիրն իրականացվել է.
• 2009-2010թթ.' ՀՀ Լոռու մարզում, ընգրկելով Հաղպատի և Սանահինի վանական համալիրները, հարակից համայնքները,
• 2010-2011թ.' ՀՀ Կոտայքի մարզում, Գեղարդը և Ազատ գետի վերին հովիտն ու հարակից համայնքները:
Ծրագիրն ուղղվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ներառված Հայաստանի մշակութային նյութական և ոչ նյութական արժեքների վերաբերյալ տեղեկատվության տարածմանը, համայնքների բնակիչների (հիմնականում կանանց և երիտասարդների) տեղեկացվածության աստիճանի բարձրացմանը, զբոսաշրջության զարգացման գործընթացներին նրանց ակտիվ մասնակցության ապահովմանը: Ծրագրի իրականացման արդյունքում նշված համայնքների բազմաթիվ բնակիչներ ներգրավվեցին գյուղական համայնքներում զբոսաշրջային և հյուրընկալության ծառայությունների տրամադրման գործընթացներին:

«Հայ զբոսավարների Գիլդիա» հասարակական կազմակերպությունը և Զբոսավարների Համաշխարհային ասոցիացիան (WETGA)' GIZ հայաստանյան գրասենյակի, USAID վրաստանյան գրասենյակի աջակցությամբ և համագործակցությամբ, 2011թ. Երևանում կազմակերպել է զբոսավարների վերապատրաստման հարավկովկասյան միջազգային ծրագրի երկու փուլ: Զբոսաշրջության ոլորտի կրթության բնագավառում մշտական աջակցություն է ցուցաբերվում ոլորտի կրթական հաստատություններին' ուսանողական պրակտիկայի անցկացման, ավարտական աշխատանքների կատարման, անհրաժեշտ տեղեկատվության և մասնագիտական նյութերի տրամադրման ուղղությամբ: Մասնագիտական որակավորման բարձրացման ուղղությամբ, տարբեր երկների հետ համագործակցության շրջանակներում, ոլորտի պետական և մասնավոր հատվածի մասնագետները վերապատրաստվել են Իսպանիայում, Սինգապուրում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում (վերապատրաստման դասընթացներին ընդգրկվել են նաև մասնագետներ Հայաստանի մարզերից և զբոսաշրջային կենտրոններից):

2011 թվականի ընթացքում որակավորվել է երեք հյուրանոց և երկու զբոսաշրջային տուն և մեկ պանսիոն:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմումՀոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներումՀայաստանը վերահաստատել է աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերինՀռոմի պապը երեքշաբթի օրը կգնա հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հույս է հայտնել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի արագ կարգավորման հարցումԳերմանիան «Տորնադո» ինքնաթիռներ կուղարկի ՆԱՏՕ-ի միջուկային զսպման զորավարժություններինԷստոնիան մինչև 2035 թվականը քառապատկելու է զինվորական ծառայության զորակոչվող կանանց թիվըՀայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումՀարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անցՎեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ«Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ ՄանուկյանԲելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժություններըԱլավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմինՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՔաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասինԷն որ Նիկոլը բոլորի քթներից հատ-հատ բերելու է, չեմ կասկածում․ էնպիսի մի հայտարարություն արեց՝ ապշեցիՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավորՊրահայի ամրոցը. Եվրոպայի պատմության կենդանի էջըԱրման Դիլանյանն ավարտում է ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետըՄտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջԱրդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգը284 մլն դոլարի վարկ՝ արցախցիների բնակարանների համար. Հունգարիան փակում է զենքի տարանցումը ՈւկրաինաՉիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան«Արմավիր» ՔԿՀ-ում հերթական անօդաչու թռչող սարքերն են հայտնաբերվել և առգրավվելԹրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ«ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով»․ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետԱղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորելԼեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններՕձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքըՈւլե Մադիսը ստանձնել է Էստոնիայի նախագահի պաշտոնըCOP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործենԼավրովն ասել է, որ Զելենսկին արժանի չէ մարտի դաշտում հանգստիՎրաստանը մեղադրել է ԵՄ-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերի ճնշումը թաքցնելու մեջԼավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվիՇաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներինՊեսկով. Կիևը չի ցանկանում ընտրություններ անցկացնել, սա բացարձակապես ակնհայտ է«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասինՏարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ինՇաքիի դեպքով ուժային կառույցների ներկայացուցիչներին կհրավիրեն ԱԺ հանձնաժողովԳևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահԹուրքիայում զբոսաշրջիկների ավտոբուս է շրջվելՀամայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Սա այն հարցերից է, որ որքան ավելի մեծ հանրային հաշվետվողականությունը լինի՝ այդքան լավ. ՎարդեւանյանՆԱՏՕ-ի գեներալը զգուշացրել է եվրոպական բանակներում անձնակազմի պակասի մասինՆԱՏՕ-ն միտումնավոր չի բացահայտում, թե ինչը կարող է ակտիվացնել 5-րդ հոդվածըԶինվորականներին հեռացնում են պաշտոններից, իսկ նախարարն ու փոխնախարարը շարունակում են պաշտոնավարել. Ղազարյան Գեղամ Մանուկյան․ Պաշտպանության հանձնաժողովը պետք է քայլեր ձեռնարկի, ոչ թե առանձին պատգամավորներըՓաշինյանը՝ Կարապետյանի, Ծառուկյանի և Քոչարյանի դատական գործընթացների մասինԻնդոնեզիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի ռումբ է հայտնաբերվել
Ամենադիտված