Բանկերն առանց այդ էլ հարստանում են իրենց տոկոսներով. վարչապետի խորհրդական
Տնտեսություն
«Պատգամավորների նեղսրտությունը կամ «բոյկոտելը» նրանում էր կայանում, որ պետք է ժամանակին, ճիշտ բացատրվեր, ճիշտ մատուցվեր։ Ցանկացած օրենք, երբ օրենքի նախագիծ է մտնում խորհրդարան, բազում քննարկումներ պետք է անցնի, պետք է ճիշտ մատուցվի, ճիշտ հասկացվի։ Օրինակ կան օրինագծեր, որոնք բերում են և յուղի պես անցնում է։ Դե հիմա գիտեք՝ նախընտրական շրջան է, և բնական է, որ ամեն մի քաղաքական ուժ ուզում է իր դիրքերը մի քիչ ամրապնդել, ժողովրդի մեջ ավելի լավը երևալ, ավելի շատ պոպուլիզմը կա։ Դա էլ բնական երևույթ է»,– այս խոսքով ԲՀԿ–ի արձագանքը «Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին» օրինագծին մեկնաբանեց ՀՀ վարչապետի խորհրդական Համլետ Հովսեփյանը։
Վերջինս բնական է համարում, որ գալու է մի ժամանակ, երբ բոլոր կանխիկ գործարքները դառնալու են անկանխիկ, քանի որ «դա ցիվիլ ձև է, նաև ապահով՝ օրինական դաշտում և կոռուպցիոն ռիսկերից զերծ»։ Խորհրդականը չի կարծում, որ այս օրինագիծը բանկերի հարստացմանն է ուղղված. բանկերն առանց այդ էլ հարստանում են իրենց տոկոսներով։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում