Միջնաժամկետ պարտատոմսերի նկատմամբ պահանջարկը կազմել է 4 մլրդ 390 մլն դրամ
Տնտեսություն
Փետրվարի 14-ին տեղի է ունեցել 60 ամիս մարման ժամկետով պետական (գանձապետական) միջնաժամկետ AMGN60294166 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 2 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 4 մլրդ 390 մլն դրամ, որից մրցակցային՝ 4 մլրդ 160 մլն դրամ, իսկ ոչ մրցակցայինը՝ 230 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 2 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1 851 930 367 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 14.5939 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը՝ 14.7500 տոկոս: Աճուրդին մասնակցել 7 գործակալ:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում