ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարությունում նույնիսկ տեղյակ չեն, որ իրենք ամենաանպարտաճանաչն են
Տնտեսություն
ՀՀ Կառավարության պաշտոնական կայքէջում հրապարակվել է 2011թ. Գործադիրի հանձնարարականների կատարման վերաբերյալ տեղեկատվություն: Կառավարության հանձնարարականները սահմանված են «ՀՀ Կառավարության 2011 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը եւ գերակա խնդիրները հաստատելու մասին» որոշման մեջ:
Տարբեր գերատեսչությունների տրվել էր ընդամենը 146 հանձնարարական, որոնք բոլորն էլ կատարվել են, սակայն 21 հանձնարարական կատարվել է ուշացումով:
Տրանսպորտի եւ կապի նախարարությունն ամենաշատ հաձնարարական ստացածների թվում է (թվով՝ 12), այնինչ՝ ամենաշատն է ուշացումներ թույլ տվել: Նախարարությունն ուշացումով է կատարել 8 հանձնարարական, որից 5-ը ուշացրել է 1 ամսից ավելի: Ուշացումների մի մասը վերաբերում է լիցենզավորման դաշտի կանոնակարգմանը:
Լուրեր.com-ի թղթակիցը զանգահարել է նախարարության «Հասարակայնության հետ կապերի» վարչություն՝ պարզելու, թե որո՞նք են եղել վերջինիս կողմից հանձնարարականների կատարման ուշացման պատճառները։ Սակայն, հեռախոսազրույցից պարզ դարձավ, որ նախարարությունում նույնիսկ տեղյակ չեն Գործադիրի հրապարակած տվյալներին։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում