Բժիշկը զգուշացրել է ժամկետանց կաթնամթերքի օգտագործման հետ կապված ռիսկերի մասին 15-ամյա տղան էներգետիկ խմիչքների օգտագործումի՞ց է մահացել. Hraparak.am Հայտնի է՝ ինչ են քննարկել Մակրոնն ու Փաշինյանը Սոչիի նավամատույցում հրդեհ է բռնկվել անձնակազմ չունեցող մոտորանավակների հարձակումից հետո․ կա տուժած FT. Ռատկլիֆը կարող է փոխարինել Ուիթկոֆին և Քուշներին Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև բանակցություններում Նոյեմբերի 1-ից Հայաստանում կսկսեն կենսաչափական անձնագրեր տրամադրել․ ՆԳ նախարար ԵՄ-ն վիզաների ազատականացման գործընթացում մեր կատարողականը գնահատել է նախադեպը չունեցող դրական գնահատականով. նախարար Հայտնի են iPhone 18 Pro-ի և iPhone 18 Pro Max-ի արժեքները 24 ժամ ջուր չի լինելու Սպիտակ տունը հերքել է Ուկրաինայի հարցով բանակցողների փոփոխության մասին լուրը Գյումրու Ղուկասյան փողոցի բնակիչը տանը կեղծ օղի և կոնյակ է պատրաստել, իրացրել․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է Փաշինյանը փակուղում է հայտնվել, դիվանագիտությունը՝ ճահճում.ինչ անել (տեսանյութ) 

Հաճախ տրվող հարցերին` on-line պարզաբանում

Տնտեսություն

Պետական եկամուտների կոմիտեն, կարևորելով հարկ վճարողների իրազեկվածության մակարդակի բարձրացումը, ձևավորված ավանդույթի համաձայն, պարբերաբար տեղեկատվական հանդիպումներ է կազմակերպում՝ հարկային և մաքսային ոլորտների բարեփոխումներին, օրենսդրական և վարչարարական փոփոխություններին ծանոթացնելու նպատակով: Կոմիտեի նախագահի հստակ հանձնարարականով խնդիր է դրվել՝ հարկ վճարողներին ժամանակին և պարբերաբար իրազեկել, որպեսզի նոր փոփոխությունները թյուրըմբռնումների տեղիք չտան։ Այս մասին ասված է ՊԵԿ պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրության մեջ։

Երևանի հարկային և մարզերի բոլոր տարածքային հարկային տեսչություններում արդեն իսկ ավելի քան 4000 ակտիվ գործող հարկ վճարողների հետ մի շարք հանդիպումներ են կազմակերպվել, միաժամանակ շարունակվել են նաև ոլորտային հանդիպումները, որոնց ընթացքում ներկայացվել են համակարգի բարեփոխումները: Հարկ վճարողները նաև պարզաբանումներ են ստացել իրենց հետաքրքրող հարցերի վերաբերյալ: Լրագրողների հետ հանդիպմանը ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանը տեղեկացրել է, որ նրանց կողմից բարձրացված հարցերը հիմնականում վերաբերում էին անուղղակի հարկերին, ինչպես նաև օրենսդրական այն փոփոխություններին, որոնք առնչվում էին նրանց կողմից հայտարարագրող շրջանառություններին, այդ շրջանառությունների հաշվառմանը: Բազմաթիվ էին հարցերը նաև դրամարկղային գործառույթների օրենսդրական փոփոխությունների հետ կապված: Հարկ վճարողները մեծ գոհունակությամբ են ընդունել էլեկտրոնային հաշվետվողականության պարզեցմանն ուղղված քայլերը, սակայն ամենամեծ արձագանքը ստացել է «Հարկ վճարողների մասին» օրենքի 28-րդ հոդվածի փոփոխությունը: «Հարկ վճարողներն այսուհետն չեն վարելու ապրանքների առաքումների և գրանցումների նախկին գրքերը, փոխարենը ներդրվել է միայն առաքումների նկատմամբ հսկողության մեխանիզմը: Վստահեցնում եմ, որ այս փոփոխությունը նաև մեր գործարար միջավայրի վարկանիշի վրա էական ազդեցություն կունենա»,-ընդգծել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալը:

Ի դեպ, հարկ վճարողների հարցերին ոչ միայն տեղում են տրվել պարզաբանումներ. նրանք արդեն հնարավորություն ունեն իրենց հուզող հարցերի պատասխանները գտնել նաև ՊԵԿ պաշտոնական կայքէջում: Իրազեկման հանդիպումների ընթացքում բարձրացված և գրավոր ներկայացված ավելի քան 200 հարցերն ի մի են բերվում, դասակարգվում են ըստ բովանդակության և տրվում են համապատասխան պարզաբանումներ: Շուրջ 150 հարց ու պատասխան արդեն իսկ տեղադրված են taxservice.am-ի՝ «Հաճախ տրվող հարցերի և պարզաբանումների շտեմարան» բաժնում: ՊԵԿ նախագահի առաջին տեղակալը միաժամանկ վստահեցրել է, որ իրազեկման հանդիպումները շարունակական են և թեմատիկ բնույթ են կրում: Արդեն իսկ տեղի է ունեցել ԱԱՀ հարկ վճարողների հետ հանդիպումը, օրակարգում նաև պարզեցված համակարգով և արտոնագրային վճար վճարող տնտեսվարող սուբյեկտների հետ հանդիպումներն են: «Նմանատիպ միջոցառումների նպատակն է՝ ոչ թե ստուգումների, վարչարարական լծակների միջոցով հարկերի ապահովման աշխատանքներ իրականացնել, այլ իրազեկման, ինքնագնահատման մեխանիզմների միջոցով հարկերի' այս տարվա բյուջեով նախատեսված ցուցանիշներն ապահովել»,-շեշտել է Արմեն Աալվերդյանը:

Ասուլիսում չշրջանցվեց նաև ՊԵկ-ում տարեսկզբից մեկնարկած կադրային փոփոխությունների խնդիրը: ՊԵԿ նախագահի առաջին տեղակալը պարզաբանել է, որ համակարգում իրականացվող կառուցվածքային փոփոխություններն իրենց հերթին հանգեցրել են կադրային փոփոխությունների. «Երևանում կրճատվել է ևս 3 հարկային տեսչություն, թիվը հասցնելով 6-ի: Հետևաբար այս փոփոխություններով կրճատվել են հսկողական ավելի քան 40 բաժիններ՝ եկամտահարկի, սոցվճարների, գանձումների գործառույթները միավորելով մեկ հսկողական բաժնում: Այս վերակազմակերպման արդյունքում, Երևանում շուրջ 130 աշխատակից տեղափոխվել են այլ աշխատանքի կամ հայտնվել կադրային ռեզերվում, որոշների աշխատանքն էլ ներկայացված բնութագրերի հիման վրա նպատակահարմար չի գտնվել կառույցում»: Ըստ Արմեն Ալավերդյանի, փոփոխություններից անմասն չմնաց նաև կենտրոնական ապարատը. ստեղծվել են 3 նոր կառույցներ՝ ներքին աուդիտի, գերատեսչական հսկողության և ստուգումների կազմակերպման ու մոնիթորինգի ստորաբաժանումները, որոնք ավելի կամրապնդեն հսկողական գործառույթները: «Բնականաբար, այս ընթացքում կենտրոնական ապարատում գլխավոր տեսուչներ, նույնիսկ բաժնի պետեր, վարչության պետերի տեղակալներ ազատվել կամ հայտնվել են ռեզերվում: Իսկ ինչ վերաբերում է վերադաս մարմնի, վարչության պետերի, առավել ևս տեղակալների մասով աշխատանքից ազատվելու լուրերին, ապա վստահեցնում եմ, որ նման կարգի որևէ փոփոխություն չի եղել և առաջիկայում չի սպասվում: Միաժամանկ նշեմ, որ կադրային փոփոխություններն անձնավորված բնույթ չեն կրում»,-շեշտել է ՊԵկ նախագահի առաջին տեղակալը: Արմեն Ալավերդյանը միաժամամանակ հիշեցրել է, որ այս բարեփոխումներն իրականացվել են բացառապես կոմիտեի ներքին ռեսուրսերի հաշվին, առանց բյուջետային միջոցների լրացուցիչ ներգրավման:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է ժամկետանց կաթնամթերքի օգտագործման հետ կապված ռիսկերի մասին 15-ամյա տղան էներգետիկ խմիչքների օգտագործումի՞ց է մահացել. Hraparak.am Հայտնի է՝ ինչ են քննարկել Մակրոնն ու Փաշինյանը Մոսկվան և Անկարան քննարկել են Սև ծովում անվտանգության հարցերըՍոչիի նավամատույցում հրդեհ է բռնկվել անձնակազմ չունեցող մոտորանավակների հարձակումից հետո․ կա տուժած Աշխարհի ամենաբարձր վարձատրվող քաղաքական գործչի աշխատավարձը կբարձրանա ևս 1 միլիոն դոլարով Պեսկովը խոսել է Պուտինի և Թրամփի միջև հնարավոր շփումների մասին սպասվելիք գագաթնաժողովում Նյու Յորքի քաղաքապետին փորձում են թույլ չտալ մասնակցել սեպտեմբերի 11-ի հիշատակի արարողությանըFT. Ռատկլիֆը կարող է փոխարինել Ուիթկոֆին և Քուշներին Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև բանակցություններումԹրամփը կպահպանի քաղաքական ազդեցությունը իր նախագահությունից հետոԹուրքիայում մասնավոր ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել ծովումՆոյեմբերի 1-ից Հայաստանում կսկսեն կենսաչափական անձնագրեր տրամադրել․ ՆԳ նախարար Իրաքի տարածքային ջրերում վառելիքային նավթատար է վնասվելԵՄ-ն վիզաների ազատականացման գործընթացում մեր կատարողականը գնահատել է նախադեպը չունեցող դրական գնահատականով. նախարար Պակիստանի ՊՆ-ը հայտարարել է, որ Իրանը և Միացյալ Նահանգները անուղղակի շփումներ են պահպանում կարգավորման շուրջՀայտնի են iPhone 18 Pro-ի և iPhone 18 Pro Max-ի արժեքները Նեթանյահուն հերքել է հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակման մասին ԱՄԷ-ի նախազգուշացումների վերաբերյալ հրապարակումները24 ժամ ջուր չի լինելու Սպիտակ տունը հերքել է Ուկրաինայի հարցով բանակցողների փոփոխության մասին լուրը Իսպանիայի վարչապետը կոչ է արել ավելի լավ պատրաստվել «հարձակումներին», ինչպիսին տեղի ունեցավ Սեուտայում Գյումրու Ղուկասյան փողոցի բնակիչը տանը կեղծ օղի և կոնյակ է պատրաստել, իրացրել․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է Փաշինյանը փակուղում է հայտնվել, դիվանագիտությունը՝ ճահճում.ինչ անել (տեսանյութ) Ռուբիոն կարծում է, որ հնարավոր է արագ մշակել Ուկրաինայի հարցի կարգավորման ծրագիրԻրանը կարգելի Հորմուզի նեղուցով անցնել այն նավերին, որոնք կխախտեն արգելքի գոտինՌուսաստանն ու Չինաստանը չեն համաձայնել գազի գնի շուրջ․ բանակցությունները դադարեցվել են Իրանը մտադիր է շարունակել առանց վարանելու արձագանքել ԱՄՆ-ի ցանկացած ագրեսիայիՃամբարակի զորամասի հրամանատարն ազատվել է պաշտոնից․ ՊՆ-ն հաստատում է Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը Երևանցիներին նոր «ցավոտ լուծո՞ւմ» է սպասվում․ Ստեփանյանը՝ Երևանի կառավարման մասին (տեսանյութ) Պապիկյանի որոշմամբ Ճամբարակի զորամասի հրամանատարն ազատվել է զբաղեցրած պաշտոնից. ArmLur Ռուսական ՀՕՊ-ը խոցել է 596 ուկրաինական ԱԹՍ Սահմանազատումը կսկսվի Հայաստանի հյուսիսից․ Բայրամով․ Վուչիչը լուծարել է Սերբիայի խորհրդարանըԳՇ պետը Լեհաստանում մասնակցել է ցուցադրական վարժանքի«Դուք ասում եք Ղարաբաղ, մենք՝ հայերս՝ Արցախ».Զոհրաբյանն ընթերցեց 13-ամյա Փաշինյանի բանաստեղծությունը (տեսանյութ) Հրապարակված բոլոր զենքերն օրինական են, և դրանք առգրավվել են ապօրինի․ հայտարարությունԳնահատվել է ռուսական ԿՎՆ հեռահար ԱԹՍ-ի արդյունավետությունըԵրևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի, կարակալներն արդեն այգում ենԱրթիկ-Ալագյազ ավտոճանապարհին ՌԴ պաշտպանության նախարարության «ԿամԱԶ»-ը բախվել է քարերինՍեպտեմբերի 10-ից հետո կենդանակերպի երեք նշաններին մեծ փոփոխություններ են սպասվում. ո՞վ կհարստանա և կսիրահարվի Սերբիայի նախագահը լուծարել է խորհրդարանը և հայտարարել է ընտրությունների ամսաթիվը Հայաստանն ու Բելգիան քննարկում են ջրային ոլորտում համագործակցության նոր հնարավորություններըՀայկական կողմը հաստատել է. Միրզոյանն ու Բայրամովը կհանդիպեն Միաժամանակ տուգանվել է վեց ռադիոընկերություն․ ՀՌՀՀԱՄՆ ֆինանսների նախարարը կանխատեսել է ՕՊԵԿ-ի փլուզումըՈւկրաինան պետք է ականջ դնի խաղաղություն խոստացողներին. Զելենսկիի նախկին խոսնակ Եվրոպան լրջորեն հետ է մնում ԱՄՆ-ից և Չինաստանից տիեզերական մրցավազքում․ FT Փաշինյանի օրոք ՌԴ-ն զիջումների չի գնա. Զատուլին. Իսրայելը փակում է Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունըՎանաձորն ու Արարատը կխոշորացվեն․ նախագիծը դրական եզրակացություն ստացավ Փաշինյանի հերթական մանիպուլյացիան. բացահայտում Բրյուսելից․ Սուրեն Սուրենյանց«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ
Ամենադիտված