Պահանջարկը կազմել է ավելի քան 3 մլրդ 820 մլն դրամ
Տնտեսություն
Փետրվարի 16-ին տեղի է ունեցել 7 տարի մարման ժամկետով պետական (գանձապետական) երկարաժամկետ AMGB07172189 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Այս մասին ասված է ՀՀ Ֆինանսների նախարարության պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրության մեջ։
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 2 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 3 820 535 000 դրամ, որից մրցակցային՝ 3 մլրդ 650 մլն դրամ, իսկ ոչ մրցակցայինը՝ 170 535 000 դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 2 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1 869 001 083 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 15.3882 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը՝ 15.4400 տոկոս: Աճուրդին մասնակցել է 7 գործակալ:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում