«ՀԷՑ»-ը չի շտապում պաշտոնական հայտարարություն անել
Տնտեսություն
Այսօր Lurer.com-ի հետ զրույցում «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի դեպարտամենտի պետ Նատալյա Սարջանյանը հերքեց մամուլում շրջանառվող լուրերը, որոնց համաձայն ՀՀ պետեկամուտների կոմիտեի սկսած ստուգումները «ՀԷՑ» ընկերությունում կբերեն սկանդալային բացահայտումների, և հնարավոր է՝ դրան հետևեն նաև ձերբակալություններ:«Որևէ գումարի, ձերբակալությունների մասին խոսք գնալ չի կարող: Այս պահին աշխատանքային ռեժիմում ստուգումները ընթացքի մեջ են: Դեռևս ոչ մի արդյունք չկա, որևէ պաշտոնական հայտարարություն անելը շատ շուտ է»,-նշել է Սարջանյանը:
Հիշեցնենք, որ մամուլում շրջանառվող լուրերի համաձայն, ՀՀ պետեկամուտների կոմիտեի սկսած ստուգումները «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում դեռ չեն ավարտվել: Լրատվամիջոցներից մեկը գրել էր, որ առաջիկայում այդ գործով սկանդալային բացահայտումներ են լինելու, և հնարավոր է՝ դրան հետևեն նաև ձերբակալություններ:
Հիշեցնենք նաև, որ անցյալ տարվա հոկտեմբերի 19-ին ստուգումները նախաձեռնել էր «Ցանցերի» նոր ղեկավար Եվգենի Բիբինը: Բիբինը յուրացումներ և ֆինանսական մախինացիաներ հայտնաբերեց «Ցանցերի» և կապալառու կազմակերպությունների միջև իրականացված գործարքներում։ Այս գործողությունների արդյունքում ձեռնարկությունների միջև գործող կոռուպցիոն սխեմաներ բացահայտվեցին և այդ սխեմաների արդյունքում ցանցերից տասնյակ միլիոնավոր դոլարներ դուրս բերվեցին:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում