Նախարարը և ՀԲ-ի գրասենյակի ղեկավարն անդրադարձել են ՀԲ-ի նոր վարկային ծրագրի նախապատրաստման ընթացքին
Տնտեսություն
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը և Համաշխարհային բանկի Հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հափին փետրվարի 24-ին այցելել են Մ4 միջպետական ճանապարհից դեպի Աղվերան տանող ճանապարհատված, որի վերանորոգումը նախարարության կողմից առաջարկվել է իրականացնել 2012թ.-ին՝ Համաշխարհային բանկի կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի շրջանակներում կայացած մրցույթների արդյունքում տնտեսված միջոցների հաշվին: Այս մասին ասված է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:
Այցի ընթացքում նախարարը և ՀԲ-ի գրասենյակի ղեկավարն անդրադառձել են ՀԲ-ի նոր վարկային ծրագրի (40 մլն ԱՄՆ դոլար) նախապատրաստման ընթացքին: Երկուստեք քննարկել են նաև ճանապարհների վերանորոգման, դրանց հետագա շահագործման ու պահպանման աշխատանքները մեկ պայմանագրով կապալառուներին պատվիրելու հարցը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում