Հատուկ ուշադրություն կդարձվի բջջային լայնաշերտ կապի քաղաքականության հատվածի վրա
Տնտեսություն
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 27-29-ը կմասնակցի Բարսելոնայում (Իսպանիա) կայանալիք «Շարժական կապի Համաշխարհային համագումար GSMA 2012» միջոցառմանը: Համագումարը ամենամեծ և հեղինակավոր միջոցառումն է համարվում գլոբալ բջջային արդյունաբերության մեջ: Այս մասին ասված է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրության մեջ։
Համագումարի ընթացքում ոլորտի պատասխանատուները կքննարկեն հիմնական հնարավորություններն ու մարտահրավերները բջջային կապի հետագա զարգացման գործընթացում՝ ներառյալ բջջային ինտերնետի համար նոր գործարար մոդելների հայտնվելը: GSMA-ի, նախարարների և կարգավորողների միջև կլինեն հանդիպումներ՝ որոշակի ազգային շուկաներում հնարավորությունների և մարտահրավերների քննարկման նպատակով: Հատուկ ուշադրություն կդարձվի բջջային լայնաշերտ կապի քաղաքականության հատվածի վրա:
Ամենամյա ֆորումում կառավարության ներկայացուցիչները կանդրադառնան ամբողջ աշխարհում շարժական հաղորդակցության զարգացմանն առնչվող որոշակի կարգավորման հիմնախնդիրներին: GSMA նախարարական տարեկան ծրագրի շրջանակներում կառավարությունների և արդյունաբերության ոլորտի ներկայացուցիչները իրենց գործընկերների հետ կքննարկեն արդյունաբերության գերակայությունները:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում