Երևանի քաղաքապետարանի դեմ գործով դիմումն ընդունվել է ՍԴ․ Առավոտ Փաշինյանը շանտաժ է անում. ընդդիմությանը հանրային ճնշման կենթարկեն. Մամիկոն Ասլանյան (տեսանյութ) Երաշխավորների հովանու ներքո գտնվող ընդդիմադիրների գործունեությունն ավարտվելու է քաղաքական աղետով. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Կաջակցի՞ Քոչարյանը նոր Սահմանադրությանը՝ ազատության դիմաց․ Մանուկյանը պատասխանել է Այսօր ՀՀ-ում տեղի ունեցող կապիտալ ներդրումները գերազանցում են Խորհրդային Հայաստանի ծավալները. Փաշինյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի խորհուրդը Նավի Փիլային է դիմել՝ Հայաստանում քաղբանտարկյալների խնդրով Զինվորին հասցրել են ինքնաuպանության. կան ձերբակալվածներ ԹՐԻՓՓ նախագծերը կարող են գործել Հայաստանի տարբեր հատվածներում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Եթե դեմ լինեն նոր Սահմանադրությանը ընդդիմության նկատմամբ հանրային ճնշում կլինի. Փաշինյան (տեսանյութ) Քայլ առ քայլ ՀՀ ողջ սահմանի վերահսկողությունը պատվիրակելու ենք ՀՀ սահմանապահ ծառայությանը. Փաշինյան (տեսանյութ) Մենք պետք է սկսենք հասկանալ տեխավտոզննման լրջության մակարդակը. Ավինյան (տեսանյութ) Էս ոլոր-մոլոր գյուղի ճանապարհը չի, Երևանում պիտի զգույշ լինեն կապալառուները. Ավինյան (տեսանյութ) 

Հայ-թուրքական արձանագրությունների տապալման պատասխանատուն Թուրքիան է, Հայաստանը չնչին մեղավորություն չունի. Բասքըն Օրան

Արտաքին Քաղաքական

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին ընդառաջ Օսմանյան կայսրության կողմից մարդկության դեմ գործված ոճրագործության ճանաչման և դատապարտման հարցում նշանակալի պետք է համարել ոչ միայն Հայաստանի ու հայկական սփյուռքի գործադրած ջանքերը, այլ նաև այս հարցում թուրք մտավորականների ու անհատների դիրքորոշումն ու գործողությունները: Թուրք գիտնականների արդար դիրքորոշումը Հայոց ցեղասպանության և Հայկական հարցի վերաբերյալ մեծ նշանակություն ունի տարիներ ի վեր Թուրքիայում առկա ժխտողականության պատը երկրի ներսից քանդելու գործում: Նման գիտնականների թվին է պատկանում նաև հայտնի թուրք պատմաբան Բասքըն Օրանը, ով այս թեմայով բազմաթիվ աշխատությունների հեղինակ է: «Արմենպրես»-ը զրուցել է թուրք գիտնականի հետ Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի դիրքորոշման հնարավոր փոփոխությունների, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների զարգացման հեռանկարների մասին:

-Հայոց ցեղասպանությունից անցել է 99 տարի, սակայն Թուրքիայում ոչ մուսուլման ժողովուրդների և հատկապես հայերի նկատմամբ թուրքական պետության վերաբերմունքը շատ փոփոխություններ չի կրել: Ու՞ր կարող է տանել Թուրքիայի նման քաղաքականությունը: Ապագայում հնարավո՞ր են փոփոխություններ Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի ժխտողական քաղաքականության մեջ: Եթե հնարավոր են, ապա դա ինչպե՞ս և ե՞րբ կփոխվի:

-Հասկանում եմ, որ դրսից և հատկապես հապճեպ նայելու ժամանակ կարող է երևալ, թե Թուրքիայի Հանրապետության ոչ մուսուլման բնակիչների վիճակը նույնն է: Սակայն իրականությունն այդքան սև-սպիտակ չէ: 2000-ական թվականներից հետո, երբ Թուրքիան կապ ստեղծեց ԵՄ հետ, անցյալում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված չարագործությունները զգալի չափով պակասեցին: Ըստ էության, Թուրքիայի Հանրապետության բոլոր քաղաքացիների համար կիրառված այս առանձնահատկության պատճառը, կրկնում եմ, ԵՄ հետ հաստատված հարաբերություններն էին: Արտաքին դինամիկան: Ավելի ճիշտ, Թուրքիայի քաղաքացիական հասարակության' արտաքին դինամիկայի կողմից խթանված հաջողությունը:

Անշուշտ, անմիջապես պետք է ընդունել, որ Հայկական հարցի խնդրում թուրքական պետության դիրքորոշումը հիմնականում չի փոխվել: Սկզբում ասում էին' «Հայերը մեզ սպանեցին», հետո տեսնելով, որ դա ծիծաղ է առաջացնում, այժմ էլ կառչել են «պատերազմ» թեզից: Այսինքն, փոխադարձ կոտորած է տեղի ունեցել: Իհարկե, սա էլ է ծիծաղելի, սակայն առայժմ այստեղ են կանգ առել: Սակայն Թուրքիայի քաղաքացիական հասարակությունը 2005 թ. «Օսմանյան հայերը» կոնֆերանսից և 2008 թ. «Հայերից ներողություն ենք խնդրում» նախաձեռնությունից այս կողմ մեծ ճանապարհ է անցել. կարծում եմ, կարիք չկա դրանց մասին պատմել: Այս հաջողության ձգանն էլ, անկասկած, իմ Հրանտ եղբայրն է: Եվ 1996 թ. հիմնվեց «Ակոսը», որին 2000 թվականից սկսած ամեն շաբաթ հոդված էի տալիս:

Թուրքական պետությունը գիտի, որ այս քաղաքականությունը նրան լավ տեղ չի տանում: Սրա համար էր, որ 2009 թ. Հայաստանի հետ արձանագրություններ կնքեց: Սակայն չկարողացավ շարունակել: Դրա պատճառները այսպես կարող են ներկայացվել.

առաջին' Ադրբեջանի ճնշումը էներգետիկ քաղաքականության տեսանկյունից և բացի այդ գաղափարախոսական առումով: Այս ամենը Թուրքիայի արտաքին քաղաքականությունը «վատ կերպով հիփոթեքի տակ է առել»: Ավելին, Թուրքիայում Ադրբեջանի' SOCAR-ի միջոցով հիմնած տնտեսական ազդեցությունն աստիճանաբար ավելանում է: Այս ամենը ես մանրամասնորեն պատմել եմ İletişim հրատարակչության 2013 թ. լույս ընծայած «Թուրքիայի արտաքին քաղաքականությունը» գրքի երրորդ հատորում: Բացի այդ, Հայկական հարցի մասին կարող են տեղեկանալ իմ կայքում տեղ գտած PowerPoint երկար ներկայացման միջոցով:

Երկրորդ' Թուրքիայում գոյություն ունեցող ազգային-ազգայնական-պահպանողական հասարակության ճնշումը: Այս ճնշումն ուժեղանում է հայերի' «ցեղասպանություն» բառից բացի այլ բառ լսել չցանկանալու հետ միասին: Քանի որ «Ցեղասպանություն» լսելով' թուրքիացի մարդը հիշում է միայն հրեաներին, և նրան թվում է, թե իր պապին էլ են ֆաշիստ անվանում: Սփյուռքն անգամ չի ուզում լսել «Մեծ եղեռն» ձևը: Քանի որ այս եզրույթը լավ չիմանալու հետ մեկտեղ հավատում է, որ թուրքական պետության ամոթալի ժխտողականությունը միայն «ցեղասպանություն» բառով կարող է պատժվել:

Թուրքական քաղաքացիական հասարակության ազդեցության և պարտադրանքի հետ ողջ աշխարհի ուշադրությունը գրավող այս քաղաքականությունը այսպես չի կարող առաջ գնալ: Դատապարտված է մեղմվելու:

Դատապարտված է ասելով նկատի ունեմ, որ թուրքական պետությունը 1915 թ. համար բացեիբաց ներողություն չի կարող խնդրել: Դրա մի պատճառն էլ 1923 թ. Թուրքիայի Հանրապետության հիմնադրումն է: Համաձայն եմ, հիմնադիրներն էլ էին իթթիհատական, սակայն Մուստաֆա Քեմալի գլխավորությամբ, եռապետությունից և հատկապես դոկտոր Բեհաեդդին Շաքիրի և դոկտոր Ռեշիդի նման ֆաշիստներից տարբեր իթթիհատականների տեսակ էին: Կարծում եմ, առաջիկայում, երբ մթնոլորտն ավելի հասունանա, թուրքական պետությունը 1915 թ. համար կարող է իր «խոր վշտակցությունը» հայտնել: Սակայն, ի լրումն դրան, պետք է ներողություն խնդրի նաև իրադարձությունը սեփական ժողովրդից թաքցնելու համար:

Ես նաև կողմ եմ, որպեսզի թուրքական պետությունը փոխհատուցում վճարի: Սակայն դա մի քիչ ավելի փշոտ հարց է: Սեփականությունն արդեն հնարավոր չէ հետ վերադարձնել: Փոխհատուցումը կտրվի: Սակայն դա էլ հսկայական գումար կարող է կազմել: Որոշակի առումով կարող է անհրաժեշտ լինել սա խորհրդանշական դարձնել:

Հարյուր տարվա ժխտման շրջանից հետո այս բոլորը հեշտ բաներ չեն: Թուրքիան, այսքան տարի ուշանալով և համառելով, ինքն իրեն դժվար կացության մեջ է դրել լուծման հարցում: Եթե այս ամենն արվի, ապա այդ ժամանակ անհրաժեշտ է, որ հայերն էլ օգնեն: Օրինակ, Կալիֆորնիայում գումար աշխատելու հարմար պահի սպասող հայ փաստաբաններին կամ այս գործով «հաց ուտող» սյունակագիրներին զգուշացնելով: Ի վերջո, հայերը կարող են ստիպված լինել որոշել, թե իրենց համար ինչն է ավելի կարևոր. «Ծեծել այգեպանի՞ն, թե՞ խաղող ուտել»: Այսինքն, օտար երկրներին օգտագործելով' Թուրքիային շարունակ ճնշե՞լ, թե՞ ներողություն և փոխհատուցում ապահովելով իրենց պապերի հոգուն որոշակի հանգստություն պարգևել:

Այս վերջին խնդրում կարծում եմ, որ հայաստանցի հայերի ու սփյուռքի հայերի միջև զգալի տարբերություն կա: Երկրորդները շարժվում են այնպես, ինչպես «անհոգները»: Սակայն ճիշտ չի լինի, եթե այս թեմայով ավելի շատ բան ասեմ:

-Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների բնականոն զարգացման հարցում մոտ ժամանակներս առաջընթաց տեսնո՞ւմ եք:

-Երկու երկրներն էլ լավ հարաբերություններ հիմնելու կարիք ունեն: Արձանագրությունները շատ լավ գաղափար էին: Սակայն վերոնշյալ երկու պատճառների հետևանքով կորցրին իրենց իրավական ուժը: Անմիջապես պետք է ասեմ, որ այս հարցում Հայաստանն անգամ չնչին մեղավորություն չունի: Ողջ իրադարձությունը բխեց թուրքական պետությունից: Սրա մասին էլ երկար-երկար պատմել եմ արդեն հիշատակված գրքում: Վերոնշյալ PowerPoint ներկայացման մեջ էլ կա: Սակայն եթե կա մի քիչ տրամաբանություն, թուրքական պետությունը պետք է որ դրա համար զղջացած լինի: Դժբախտաբար, մոտ ժամանակներս այս հարցում որևէ զարգացում չեմ տեսնում' հատկապես վարչապետ Էրդողանի գողությունների ու կաշառակերության հետևանքով շիկացած այս մթնոլորտում:

Հարցազրույցը' Արաքս Կասյանի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Երևանի քաղաքապետարանի դեմ գործով դիմումն ընդունվել է ՍԴ․ ԱռավոտՓաշինյանը շանտաժ է անում. ընդդիմությանը հանրային ճնշման կենթարկեն. Մամիկոն Ասլանյան (տեսանյութ) Գերագույն ռադան բողոքել է, որ Իտալիան 10 ամիս շարունակ ռազմական օգնություն չի ցուցաբերել Ուկրաինային Երաշխավորների հովանու ներքո գտնվող ընդդիմադիրների գործունեությունն ավարտվելու է քաղաքական աղետով. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Կաջակցի՞ Քոչարյանը նոր Սահմանադրությանը՝ ազատության դիմաց․ Մանուկյանը պատասխանել էԱյսօր ՀՀ-ում տեղի ունեցող կապիտալ ներդրումները գերազանցում են Խորհրդային Հայաստանի ծավալները. Փաշինյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի խորհուրդը Նավի Փիլային է դիմել՝ Հայաստանում քաղբանտարկյալների խնդրովԶինվորին հասցրել են ինքնաuպանության. կան ձերբակալվածներ Ֆլորիդայում կործանված ինքնաթիռի օդաչուն հայտնել էր եղանակային վատ պայմանների մասին ԹՐԻՓՓ նախագծերը կարող են գործել Հայաստանի տարբեր հատվածներում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Եթե դեմ լինեն նոր Սահմանադրությանը ընդդիմության նկատմամբ հանրային ճնշում կլինի. Փաշինյան (տեսանյութ) Քայլ առ քայլ ՀՀ ողջ սահմանի վերահսկողությունը պատվիրակելու ենք ՀՀ սահմանապահ ծառայությանը. Փաշինյան (տեսանյութ) Axios. Թրամփը չի հարձակվի Իրանի վրա Կոնգրեսի ընտրություններից անմիջապես հետո Մելանյա Թրամփը Ալեշկիում մարդասիրական առաքելությունն անվանել է հաջողված Մենք պետք է սկսենք հասկանալ տեխավտոզննման լրջության մակարդակը. Ավինյան (տեսանյութ) Էս ոլոր-մոլոր գյուղի ճանապարհը չի, Երևանում պիտի զգույշ լինեն կապալառուները. Ավինյան (տեսանյութ) Մենք Ղարաբաղի եւ Հայաստանի միավորման նպատակ չունենք.ժամանակավրեպ է.Գալյան (տեսանյութ) Politico. ՆԱՏՕ-ն վախենում է, որ Թրամփը կմեծացնի ճնշումը դաշինքի վրաՖլորիդայում ինքնաթիռի վթարի հետևանքով ինը մարդ է զոհվել Շտապօգնություն հաճախ են կանչում, այդ պատճառով կրճատել ենք անվճար զանգերի քանակը (տեսանյութ) Գլխավոր դատախազն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ, շրջել դատախազական ներգործության արդյունքում համայնքին վերադարձված զբոսայգիներում Հունգարիան ակնկալում է ավելացնել ամերիկյան գազի գնումներըՇինաղբը աղբամաններում լցնելու համար 30 հազար դրամ տուգանքը պիտի խստացվի. Ավինյան (տեսանյութ) ՀՀ պետական բյուջեն մեր բոլորի աշխատանքի արդյունքն է․ Վարչապետ (տեսանյութ) Յոտովան հաղթել է Բուլղարիայի նախագահական ընտրություններումՆոյեմբերի 2-ի օրվա խորհուրդըԼրագրողներին թույլ չեն տալիս ներկա լինել 2027–ի բյուջեի նախագծի քննարկումներին. այստեղ է Փաշինյանը ՀՀ բանկերում արտարժույթի փոխարժեքները՝ նոյեմբերի 2-ի դրությամբՀՀ-ում օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանովԱղբամաններում շինարարական աղբ լցնելն անթույլատրելի է. Տիգրան Ավինյան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. իրավիճակը ԼարսումԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում է.քննարկում են բյուջեի նախագիծըՈՒՂԻՂ. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն36 ժամով ջուր չի լինելու. ՀասցեներԻ՞նչ նվիրել Կարմիր Կրակե Այծի տարում՝ 2027 թվականին Հրդեհ՝ Մրգաշենում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններ Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջաններում և 3 մարզերում Նոյեմբերի 2-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրԶելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինին Ֆլորիդայում ինը մարդ տեղափոխող բիզնես ինքնաթիռ է կործանվել․ ողջ մնացածներ չկան Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինիՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Politico. ՆԱՏՕ-ն վախենում է, որ Թրամփը կմեծացնի ճնշումը դաշինքի վրաԷրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար
Ամենադիտված