Պուտինն ու Վուչիչը քննարկել են ռուս-սերբական հարաբերություններն ու Ուկրաինայի հակամարտությունը
Քաղաքական
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը քննարկել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը։ Կրեմլի հաղորդագրության համաձայն՝ զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել էներգետիկայի, նավթագազային ոլորտի, տրանսպորտի և առողջապահության բնագավառներում համագործակցությանը։
Պուտինն ու Վուչիչը քննարկել են նաև միջազգային օրակարգի արդիական հարցեր, այդ թվում՝ Ուկրաինայի հակամարտությունը։ Սերբիայի նախագահը ներկայացրել է նաև ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթվա միջոցառումներին իր մասնակցության արդյունքները։
Կողմերը զրույցի ընթացքում վերահաստատել են ռուս-սերբական հարաբերությունների տարբեր ուղղություններով համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը