«BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում. Արարատի փոխքաղաքապետի եղբայրը տեղում մահացել է ՏԱՍՍ․ ՆԱՏՕ հետախուզական ինքնաթիռը կրկին թռչում է Կալինինգրադի մարզի շուրջ Եվրոպան պետք է արթնանա «Քնած գեղեցկուհու նինջից». ԱՄՆ պետքարտուղար Փաշինյանի խոսնակը հերքում է՝ Փաշինյան–Պուտին–Ալիեւ հանդիպում տեղի չի ունեցել ԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնք Հայաստան-Թուրքիա փոխգործակցության հարցեր են քննարկվել. Զելենսկին մեղադրել է Կլիչկոյին ձախողման համար Ինտերպոլը գործողություն է իրականացրել Հայաստանում և ևս 16 երկրում. Առգրավվել է Արցախյան պատերազմի հետ կապված զենք American Airlines-ը Starlink ինտերնետը հասանելի կդարձնի ինքնաթիռներում Իրանական լրատվամիջոցները հաղորդում են Հորմուզի նեղուցի հարավային հատվածում «հզոր պայթյունների» մասին Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռի կոշտ հայտարարությունը Պեսկովը հայտարարել է Պուտինի և Թրամփի միջև սպասվող մոտակա հեռախոսազրույցի մասին Պուտինը, Փաշինյանը և Ալիևը չհայտարարված հանդիպում են անցկացրել. «Коммерсант» 

Կունենան ամենամսյա պատվովճար ստանալու իրավունք

Տնտեսություն

ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու նախագիծը և այն սահմանված կարգով կներկայացնի Ազգային Ժողով:

Օրինագծի ընդունումը բխում է «Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների և հաշմանդամների, այլ պետությունների տարածքում մարտական գործողությունների մասնակիցների, զոհված զինծառայողների ընտանիքների արտոնությունների և երաշխիքների փոխադարձ ճանաչման մասին» ԱՊՀ երկրների միջև 1994թ. ապրիլի 15-ին կնքված միջպետական համաձայնագրի դրույթներից, ըստ որի՝ Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամ են համարվում նաև նախկին ԽՍՀՄ ներքին գործերի ու պետական անվտանգության մարմինների ղեկավար և շարքային կազմի այն անձինք, ովքեր հաշմանդամ են դարձել ծառայողական պարտականությունները կատարելիս՝ վիրավորվելու, կոնտուզիաների և ստացած վնասվածքների հետևանքով:

Բանն այն է, որ ՀՀ-ում Հայրենական մեծ պատերազմի վետերանների իրավական և սոցիալական պաշտպանության հարցերը կանոնակարգվում են «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» ՀՀ օրենքով, ըստ որի, Հայրենական մեծ պատերազմի վետերան են համարվում ՀՀ այն քաղաքացիներն ու ՀՀ-ում մշտապես բնակվող այն անձինք, ովքեր մասնակցել են Հայրենական մեծ պատերազմին, ինչպես նաև պատերազմի տարիներին Լենինգրադի շրջափակման մասնակիցները և ֆաշիստական համակենտրոնացման ճամբարների նախկին անչափահաս գերիները: ՀՀ նշված օրենքով չեն կարգավորվում ԱՊՀ միջպետական համաձայնագրերով Հայրենական մեծ պատերազմի մասնակից կամ հաշմանդամ համարվող այլ կատեգորիաների պատկանող անձանց սոցիալ-իրավական պաշտպանության հարցերը, սակայն հիմք ընդունելով միջպետական համաձայնագրերի դրույթները, նրանք մեր հանրապետությունում օգտվում են համաձայնագրերում ամրագրված արտոնություններից և սոցիալական երաշխիքներից: «Նշված կատեգորիաներին պատկանող անձինք չեն օգտվում միայն «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» ՀՀ օրենքով Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների համար սահմանված ամենամսյա պատվովճարից, որն, ի դեպ, ոչ մի համաձայնագրով նախատեսված չէ: Խնդիր կա վերը նշված անձանց կարգավիճակները հստակեցնելու, նրանց սոցիալական և իրավական պաշտպանության հարցերը մեկ իրավական ակտում ամրագրելու և ՀՀ գործող օրենսդրությունը ԱՊՀ համաձայնագրերին համապատասխանեցնելու»,- ՀՀ կառավարության նիստում ներկայացրեց նախարար Ա. Գրիգորյանը:

Միաժամանակ, հաշվի առնելով, որ նախկին ԽՍՀՄ ներքին գործերի և պետական անվտանգության մարմինների ղեկավար և շարքային կազմի անձանց թիվը, որոնք հաշմանդամ են դարձել ծառայողական պարտականություններ կատարելիս, հանրապետությունում փոքր է (ըստ ոստիկանության՝ 20 մարդ), նպատակահարմար է առաջնահերթ օրենսդրական փոփոխությունը կատարել այս կատեգորիայի մասով՝ հետագայում աստիճանաբար ընդգրկելով նաև միջպետական համաձայնագրերում ամրագրված մյուս կատեգորիաներին:

Գործող օրենսդրության համաձայն, Հայրենական մեծ պատերազմի վետերաններն օգտվում են.

1. մասնակիցները 8000, իսկ հաշմանդամ վետերանները 18000-27000 դրամ՝ կախված հաշմանդամության խմբից, ամենամսյա դրամական օգնություն ստանալու իրավունքից՝ նախկինում ունեցած տրանսպորտային անվճար սպասարկման, էլեկտրաէներգիայի, գազի, ջերմամատակարարման, ջրամատակարարման և ջրահեռացման վարձավճարների 50 տոկոս զեղչի դիմաց,

2. հաշմանդամ վետերանները՝ աղբահանության, հեռախոսի և ռադիոյի բաժանորդային վարձը 50 տոկոս զեղչով վճարելու,

3. ԱՊՀ երկրների տարածքում տարին մեկ անգամ (կտրոնով, երկկողմանի կարգով) արտոնյալ պայմաններով երթևեկելու,

4. պետպատվերի շրջանակում անվճար բուժօգնություն (այդ թվում՝ դեղորայք) պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաներ ստանալու,

5. 25000 դրամ ամենամսյա պատվովճար ստանալու իրավունքից:

Բացի այդ, Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 65-ամյակի կապակցությամբ ՀՀ կառավարության որոշմամբ Հայրենական մեծ պատերազմի վեետրաններին տրվել է նաև քաղաքային տրանսպորտից անվճար երթևեկելու արտոնություն:

Այսպիսով, «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» ՀՀ օրենքում ներկայացված լրացումը կատարելու արդյունքում նախկին ԽՍՀՄ ՆԳ և պետական անվտանգության մարմինների շարքային և սպայական կազմի աշխատակիցների թվից նրանք, ովքեր հաշմանդամ են դարձել ծառայողական պարտականություններ կատարելիս, կհամարվեն հայրենական մեծ պատերազմի հաշմանդամ և կօգտվեն օրենսդրությամբ սահմանված նույն արտոնություններից, մասնավորապես՝ կունենան ամենամսյա պատվովճար ստանալու իրավունք (մյուս արտոնություններից այսօր էլ են օգտվում):

«Այս նախագծի ընդունմամբ խնդիրը լուծվում է մասնակիորեն կամ փուլային տարբերակով: Հարցի կարգավորման նպատակը մի փոքր խմբի սոցիալական վիճակի բարելավումն է»,- նշել է նախարար Ա. Գրիգորյանը:

Ի դեպ, այս նախագծի ընդունմամբ պետբյուջեում նախատեսվում է ծախսերի ավելացում տարեկան 6 մլն դրամի չափով (20 հոգի ամսական կստանան 25 000 դրամ պատվովճար, որը տարեկան հավասարվում է հենց 6 մլն-ի): Լրացուցիչ ծախսը կկատարվի սոցիալական պաշտպանության ոլորտին հատկացված ընդհանուր միջոցների սահմաններում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում. Արարատի փոխքաղաքապետի եղբայրը տեղում մահացել է ՏԱՍՍ․ ՆԱՏՕ հետախուզական ինքնաթիռը կրկին թռչում է Կալինինգրադի մարզի շուրջԵվրոպան պետք է արթնանա «Քնած գեղեցկուհու նինջից». ԱՄՆ պետքարտուղարՓաշինյանի խոսնակը հերքում է՝ Փաշինյան–Պուտին–Ալիեւ հանդիպում տեղի չի ունեցել ԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՀայաստան-Թուրքիա փոխգործակցության հարցեր են քննարկվել. Զելենսկին մեղադրել է Կլիչկոյին ձախողման համարԻնտերպոլը գործողություն է իրականացրել Հայաստանում և ևս 16 երկրում. Առգրավվել է Արցախյան պատերազմի հետ կապված զենք American Airlines-ը Starlink ինտերնետը հասանելի կդարձնի ինքնաթիռներումԻրանական լրատվամիջոցները հաղորդում են Հորմուզի նեղուցի հարավային հատվածում «հզոր պայթյունների» մասինԽորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռի կոշտ հայտարարությունը Պեսկովը հայտարարել է Պուտինի և Թրամփի միջև սպասվող մոտակա հեռախոսազրույցի մասինՊուտինը, Փաշինյանը և Ալիևը չհայտարարված հանդիպում են անցկացրել. «Коммерсант» Հայկական ապրանքների նկատմամբ առևտրային ինքնավար միջոցների կիրառման մասին ԵՄ կարգավորումը վաղն ուժի մեջ կմտնիՎրաստանը հայտարարել է իր կարևոր դերի մասին TRIPP նախագծի համատեքստում ՆԱՏՕ-ի միջուկային զորավարժություններն ու Ֆրանսիայի կոչը՝ պատրաստվել Ռուսաստանի հետ բախմանԳերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը ԵԽ-ն Ադրբեջանին վերաբերող բանաձև է ընդունել.Հնարավորության դեպքում հեռացեք Կիևից. Կլիչկո«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպքՊՎԾ-ն գնումների գործընթացներում 3,2 մլրդ դրամի ընթացակարգերում խախտումներ է արձանագրելՀՀ-ում պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման լայնածավալ աշխատանքները շարունակվում ենՓաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանըՀոկտեմբերի 10-ից Անաստաս Միկոյան 2/1 հասցեի հարակից հատվածում կգործի հետիոտնային կանչով լուսացույցՄիրզոյանն ու Ֆիդանը հեռախոսազրույցով քննարկել են հայ-թուրքական հարաբերություններըՍամվել Կարապետյան․ «Արցախը շարադրություններով ու փոխադրություններով հանձնեցին, հիմա էլ թեման լինելու է՝ ինչպես կործանել Հայաստանը»Արտակարգ դեպք Շիրակի մարզում․ 13-ամյա երեխան հայտնել է՝ «ՍՕՍ մանկական գյուղեր»-ում իրեն ծեծել ենՍամվել Կարապետյան․ Եկեղեցին և հայ ժողովուրդը արժանի հակահարված կտան Եկեղեցու հարցով հանձնաժողովի ստեղծմանըՊուտինը կոչ է արել Կասպից ծովի երկրների համատեղ ջանքերով փրկել տարածաշրջանի էկոհամակարգըԱՊՀ առաջնորդները հայտարարություն են ընդունել՝ շեշտելով պատմական հիշողության պահպանման կարևորությունըԲացահայտվել է տեղադրելու միջոցով թմրանյութի իրացման դեպք․ երկու օտարերկրացի կալանավորվել էiPhone 18 Pro-ի պահանջարկը նվազել է․ Apple-ը կրճատում է արտադրությունըՍամվել Կարապետյանը խոստացել է աջակցել ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին Նախիջևանից ապաստանի խնդրանք, Բաքվի դեմ ԱՄՆ-ի կոչն ու Մոսկվայի ահազանգըԱրթուր Հակոբյանը ցմահ զրկվել է ԱՄՆ մարմնամարզության հավաքականում մարզչի պաշտոնիցԳագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակ է սահմանվել«Նա մեզնից ոչ մի տեղ չի փախչի»․ Լուկաշենկոն՝ Փաշինյանի մասինՀայաստանն ու Նորվեգիան քննարկել են երկկողմ համագործակցության խորացման հեռանկարներըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 9-ինՎերաքննիչը մերժել է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունըՊուտինը թփթփացնում է Փաշինյանի մեջքին, հութիները հրթիռակոծել են Սաուդյան Արաբիայի օդանավակայանըՎարդաձորում աշակերտուհուն հարվածած ուսուցչուհու նկատմամբ կիրառվել է տնային կալանքԻրանի նախագահն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Թեհրանի մասնակցությամբՆԱՏՕ-ն Իտալիայում առանց զինամթերքի միջուկային զսպման զորավարժություններ կանցկացնիԻսակովի պողոտայում բախվել են «Hyundai Elantra»-ն, «Nissan Rogue»-ը և «Mercedes Sprinter»-ըԱլմաթիի հռչակագրից այնպես էր խոսում, կարծես Ամերիկա հայտնաբերած լիներ. Շարմազանով Վեհափառի եղբայրը և եղբորորդին մեղավոր են ճանաչվել. ՌԴ-ն պատրաստ է Իրանին օգնել․ ՊուտինՀայր Ասողիկ․ Վեհափառի՝ վարչապետին ուղղված հորդորը նպատակ ուներ կանխել հասարակական ցնցումներն ու հնարավոր բախումներըԵկեղեցու վերաբերյալ քննիչ հանձնաժողովը կղեկավարի Արման Եղոյանը․ կազմը միայն ՔՊ-ականներից էԱրթիկում մանկապարտեզի շենքի օտարման աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամՀԱՐՑՈՒՄ․ Շաքիի միջադեպը՝ սահմանապահների անպատասխանատվության հետևա՞նք․ ինչ են ասում քաղաքացիները
Ամենադիտված