Աֆղանստանի նախագահը հրաժարվել է Օբամայի հետ հանդիպումից
Աշխարհ
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման անսպասելի այց է կատարել Աֆղանստան, որտեղ նա մտադիր էր Բաղրամի ավիաբազայում հանդիպել աֆղան իր պաշտոնակից Համիդ Քարզայի հետ, սակայն վերջինս հրաժարվել է Քաբուլից մեկնել Օբամայի մոտ, գրում է Agence France-Presse-ը:
Այնուամենայնիվ, Օբաման «թիվ մեկ ինքնաթիռից» հեռախոսով կապվել է Քարզայի հետ: ԱՄՆ-ի ղեկավարը հայտարարել է, որ մտադիր է Քարզայի հաջորդի հետ կնքել անվտանգության համաձայնագիր, հաղորդել է Reuters-ը` վկայակոչելով վարչակազմի բարձրաստիճան մի պաշտոնյայի:
ԱՄՆ-ի նախագահը խոստացել է մոտ ժամանակներս Քարզային իրազեկել այն որոշման մասին, թե կոնկրետ քանի ամերիկացի զինծառայող կմնա Աֆղանստանում 2014 թվականից հետո:
Ներկայումս Աֆղանստանում ընթանում է նախագահական ընտրարշավ: Հունիսի 14-ին նշանակված ընտրությունների երկրորդ փուլում նախագահի պաշտոնի համար կպայքարեն երկրի արտաքին գործերի նախկին նախարար Աբդուլա Աբդուլան և ֆինանսների նախկին նախարար ԱշրաՖ Գանի Ահմադզայը: Ապրիլի 5-ին կայացած առաջին փուլի արդյունքներով` Աբդուլա Աբդուլան հավաքել էր ձայների 45 տոկոսը, իսկ Աշրաֆ Գանի Ահմադզայը` 31,6 տոկոսը: Գործող նախագահի հովանավորյալ Զալմայ Ռասուլը հավաքել էր ձայների միայն 11,5 տոկոսը:

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ