Պորոշենկոն կողմ է ռազմական հատուկ գործողությունների շարունակմանը
Աշխարհ
Միլիարդատեր Պորոշենկոն, ով Ուկրաինայի նախագահական ընտրություններում առաջատարն է համարվում, աջակցում է երկրի արևելքում հատուկ գործողությունների շարունակումը` հայտարարելով, որ այն պետք է անցկացվի ավելի կարճ ժամկետներում և ավելի արդյունավետ միջոցներով:
«Ես տեղեկատվություն չունեմ այն մասին, թե այժմ այն (գործողությունը) պետք է դադարեցվի: Ես պաշտպանում եմ դրա շարունակումը, ես պահանջում եմ դրա ձևաչափի փոփոխություն. այն պետք է լինի ավելի կարճատև, այն պետք է լինի ավելի արդյունավետ, զորամասերը և ստորաբաժանումները պետք է ավելի լավ մատակարարված լինեն, նրանք պետք է ունենան ավելի լավ սպառազինություն, ավելի լավ հանդերձանք»,-ասել է նա մայիսի 26-ին Կիևում կայացած մամուլի ասուլիսում:
Ավելի վաղ նա հայտարարել է, թե ընտրությունների արդյունքները վկայում են, որ Ուկրաինայի ժողովուրդն ընտրություն է կատարել հօգուտ եվրաինտեգրացման:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու