Հնդկաստանում ծնողները 11-ամսական երեխային ստիպել են թռչել օդապարիկով (տեսանյութ)
Աշխարհ
Հնդկական Կերալա նահանգում անհայտ երիտասարդ զույգը 11-ամսական աղջկան ստիպել է թռչել օդապարիկով, որը պարանով կապված է եղել նավակին: Այնուհետև տեսանյութը, որը ցնցել է շատերին, տեղադրվել է համացանցում: Տեղի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել ծնողների դեմ երեխայի հետ դաժան վերաբերմունքի համար: Միջադեպի ականատեսները հաստատել են, որ երեխան բարձր ձայնով լացել է, երբ նրան ամրացրել են օդապարիկի պարանները, իսկ թռիչքի ժամանակ երեխան սարսափից ոտքերն է շարժել:
Տեսանյութում նկատելի է, որ օդապարիկի իջնելուց հետո ծնողներն անմիջապես երեխային հեռացրել են այնտեղից: Ականատեսների խոսքով, երեխան ֆիզիկական վնասվածքներ չէր ստացել:
Կերալայի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը դիմել է ոստիկանություն՝ խնդրելով քրեական գործ հարուցել երեխայի ծնողների և զվարճանքի կազմակերպիչների դեմ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու