Ես Պուտինի հետ վաղուց եմ ծանոթ. Պորոշենկո
Աշխարհ
Ուկրաինայի նախագահի թեկնածու Պյոտր Պորոշենկոն հուսով է հունիսի առաջին կեսին արդեն հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նա նաև մտադիր է հունիսի 4-ին այցելել Լեհաստան: Այդ մասին նա հայտարարել է Պորոշենկոյի և Կլիչկոյի նախընտրական շտաբում կայացած մամուլի ասուլիսում: Այս մասին հայտնում է zn.ua-ն:
«Ռուսաստանը մեր ամենամեծ հարևանն է: Մենք պետք է դադարեցնենք պատերազմը, պետք է վերադարձնենք խաղաղությունն Ուկրաինայում և կայունությունը երկրի արևելքում: Իսկ այդ ամենն անհնար է առանց Ռուսաստանի»,- ասել է նա:
Նա պատմել է, որ Պուտինի հետ վաղուց է ծանոթ և «Ռուսաստանի հետ բանակցությունները համարում է շատ կարևոր գործոն»:
«Ռուսաստանի վերջին փաստարկը եղել է այն (բանակցություններ վարելու հարցում), որ Ուկրաինան չունի օրինական նախագահ: Այժմ այս փաստարկը որևէ ուժ չունի»,- ասել է Պորոշենկոն:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու