Դոնեցկի օդանավակայանում մարտեր են ընթանում
Աշխարհ
Դոնեցկի օդանավակայանում, որտեղ ուկրաինացի ուժայինների և Ուկրաինայի դաշնայնացման կողմնակիցների միջև մարտեր են ընթանում, ուղղաթիռ է խփվել: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
«Ուկրաինացի ուժայինները հրետակոծում են Դոնեցկի օդանավակայանը: Տարածքում դիպուկահարներ կան: Քաղաքի օդային տարածքը ոչ ոք չի վերահսկում:Այրվում է օդանավակայանի պահեստը։ Այնտեղից ուժգին ծուխ է դուրս գալիս։ »,- ասվում է հաղորդագրության մեջ:
Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության կողմնակիցների պնդմամբ՝ օդանավակայանում մոտ 200 ուկրաինացի զինվորական կա։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Դոնեցկ» միջազգային օդանավակայանը ժամանակավոր դադարեցրել է աշխատանքն ուկրաինական իշխանությունների զինված հակառակորդների կողմից այն գրավելու փորձի պատճառով:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու