ԵԱՀԿ-ն արձանագրել է, որ Ուկրաինայի նախագահական ընտրությունները համապատասխանել են միջազգային ստանդարտներին
Աշխարհ
Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) առաքելության դիտորդները նշում են, որ Ուկրաինայի նախագահական ընտրություններն անցել են «միջազգային նորմերին ու ստանդարտներին համապատասխան»:
«Այս ընտրությունները հավաստեցին ուկրաինական ժողովրդի դեմոկրատական ուղեգիծը»,- մայիսի 26-ին Կիևում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ուկրաինայի նախագահական ընտրությունների դիտարկման գծով ԵԱՀԿ-ի կարճաժամկետ առաքելության հատուկ համակարգող Ժոաո Սոարեսը:
Նախնական եզրակացություններում նշվում է ընտրողների բարձր ակտիվությունը: Գլխավոր թերությունների թվում մատնանշվում են Դոնեցկի ու Լուգանսկի մարզերում ընտրարշավի և քվեարկության անցկացման հետ կապված խնդիրները, ինչպես նաև այն խնդիրները, որոնք հերթերի են հանգեցրել ընտրատեղամասերում:
Ընտրությունների ավելի քան 75 տոկոս արձանագրությունների հաշվառումից հետո ստացված տվյալների համաձայն՝ դրանցում հաղթում է գործարար Պյոտր Պորոշենկոն, որին աջակցել է ընտրողների ավելի քան 53 տոկոսը: Նրա մոտակա մրցակիցը՝ Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն, ստացել է ձայների 13 տոկոսից փոքր-ինչ ավելին, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու