Հալեպում հայ է զոհվել
Աշխարհ
Հալեպի Համիդիե թաղամասում մայիսի 26-ին հրասանդ ընկնելու հետևանքով հայ է զոհվել: Զոհվածը 1928թ.-ին ծնված Ավետիս Քեբաբջյանն է: Ավետիս Քեբաբջյանի հուղարկավորության արարողությունը տեղի կունենա մայիսի 27-ին՝ առավոտյան ժամը 11-ին` Հալեպի Սուրբ Աստվածածին եկեղեցում:
Ավելի վաղ՝ մայիսի 24-ին, Հալեպի Նոր Գյուղ հայկական թաղամասում գազի տակառներից պատրաստված երկու հրթիռներ են ընկել, որոնց հետևանքով վիրավորվել էր Կարապետ Փիլոյանը, ով դեպքից հետո տեղափոխվել է հիվանդանոց և այժմ բժիշկների հսկողության տակ է:
Մայիսի սկզբից մինչև այժմ Հալեպում վիրավորվել են մոտ երեք տասնյակ հայեր:
ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայում եռամյա հակամարտության ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 130 հազարը: Զոհված հայերի թիվը մոտենում է 100-ի:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու