Մահացել է աշխարհի ամենագեր մեքսիկացին
Աշխարհ
48 տարեկան հասակում մահացել է մեքսիկացի Մանուել Ուրիբեն, որը 2007 թվականին հայտարարվել էր աշխարհի ամենագեր մարդը: Այս մասին տեղեկացնում է Associated Press-ը:
Ուրիբեն մահացել է Մոնտերեյ քաղաքի հիվանդանոցում, ուր նրան ամբարձիչ կռունկի օգնությամբ տեղափոխել էին սրտի առիթմիայի պատճառով: Բժիշկները դեռևս չեն պարզել մահվան պատճառը, բայց հայտնի է, որ մեքսիկացին սրտի և լյարդի հետ կապված խնդիրներ ուներ:
2001 թվականից Ուրիբեն, այն բանից հետո, երբ նրա մարմնի քաշը հասավ 597 կիլոգրամի, ի վիճակի չէր թողնել անկողինը: 2007 թվականին նրա քաշը կազմում էր 560 կիլոգրամ: Սննդակարգը և բժիշկների օգնությունը մեքսիկացուն թույլ տվեց 2008 թվականին նիհարել մինչև 360 կիլոգրամ: Մահվան պահին նրա քաշը 394 կիլոգրամ էր:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու