Կիևի իշխանությունների ռազմական գործողությունների արդյունքում Դոնեցկում բազմաթիվ զոհեր կան. Ավակով
Աշխարհ
Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը հաստատել է, որ իշխանությունների ռազմական գործողությունների արդյունքում Դոնեցկում բազմաթիվ զոհեր կան: Այս մասին հայտնում է itar-tass-ը` վկայակոչելով UNIAN-ը:
Ավակովը հայտնել է, որ նա հստակ չգիտի զոհերի թիվը, սակայն կարծում է, որ խոսքը «տասնյակ մարդկանց» մասին է: Նշենք, որ մայիսի 27-ի վաղ առավոտյան գնդակոծվել էր վիրավոր աշխարհազորայիններին տեղափոխող բեռնատարը, որի արդյունքում սպանել էր 24 մարդ:
Ավելի վաղ, Ավակովը հայտարարել էր, որ մտադիր է դադարեցնել հակաահաբեկչական գործողություններն արևելքում այն ժամանակ, երբ այնտեղից դուրս կգան «ռուս վարձկանները»:

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ