Կանադայում ռելսերից դուրս են ընկել բեռնատար գնացքի 15 վագոն
Աշխարհ
Կանադայի Հոնդո քաղաքից (Ալբերտայի նահանգ) ոչ հեռու սեպտեմբերի 1-ին ռելսերից դուրս են ընկել բեռնատար գնացքի 15 վագոն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է CTV հեռուստաալիքը:
«Ներկայումս պատահարի վայրում աշխատում են վթարային բրիգադները: Նրանք վերականգնում են վնասված երկաթուղային պաստառը: Առայժմ երկաթգծով երթևեկությունը կանգնեցված է»,- հայտարարել է փոխադրող ընկերության ներկայացուցիչ Լինդսի Ֆեդչիշինը:
«Սկսվել է պատահարի հանգամանքների հետաքննություն: Վագոններում վտանգավոր բեռներ չեն եղել: Վթարից ոչ ոք չի տուժել»,- հավելել է նա, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:-


















































Ամենադիտված
«Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին