Հեյգելը Թբիլիսիում կքննարկի Ուկրաինայի նկատմամբ Մոսկվայի քաղաքականությունը
Աշխարհ
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չաք Հեյգելը Վրաստան կայցելի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո, որը Հարավային Ուելսում տեղի կունենա սեպտեմբերի 4-5-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է «Նովոստի Գրուզիա» գործակալությունը:
Ինչպես սեպտեմբերի 1-ին հայտնել է Վրաստանի պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունը, Վրաստան Հեյգելի այցի ընթացքում օրակարգի հիմնական թեման կլինի «Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների հետ կապված հարցերը»:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ուսանողների ու դասախոսների հետ սեպտեմբերի 1-ին կայացած ավանդական ամենամյա հանդիպմանը հայտարարել է, որ Ուկրաինայի իրադրությանը ռազմական միջամտություն չի լինի:
«Ռազմական միջամտություն չի լինի: Մենք հանդես ենք գալիս այդ ծանրագույն ճգնաժամը, այդ ողբերգությունը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու օգտին»,-ընդգծել է Լավրովը:
«Այն ամենը, ինչ մենք անում ենք, նպատակամղված է հենց քաղաքական մոտեցման առաջշարժմանը: Ցավոք, մեր արևմտյան գործընկերները, ըստ իս, կուրացած են իրադրությամբ, և այն ամենը, ինչի մասին հայտարարում և ինչ անում են Ուկրաինայի ներկայիս իշխանությունները, ստանում է Արևմուտքի աջակցությունը»,- ասել է Լավրովը:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել