Հայտնի են դարձել տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիրները «Citroën»-ը պատրաստվում է վերադարձնել լեգենդար 2CV-ն՝ էլեկտրական շարժիչով Բաքվում լարվածությունն աճում է դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների պատճառով Թուրքիան իրադարձություններին չի նայում էթնիկ կամ կրոնական տեսանկյունից. Էրդողան Գալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցում Չինական մեքենաները Նորվեգիայում զորավարժությունների ժամանակ գրանցել են զինվորների տեղաշարժերն ու գաղտնի կոդերը ԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրա Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժությունները Չինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրա Լատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ին Հայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկը ՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմում 

Տիգրանակերտի հանելուկը հետազոտող հնաէգետները ակնակլում են բացել ամրոցի գլխավոր մուտքը

Գիտություն և Մշակույթ

Արցախի Նոր Մարաղա գյուղի հարևանությամբ գտնվող պատմական Տիգրանակերտ քաղաքի հնագիտական պեղումների արդյունքում այս տարի հայտնաբերվել է երկրորդ եկեղեցին, աշխատանքները շարունակվել են Անտիկ և Կենտրոնական թաղամասերում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' այս մասին լրագրողների հետ հանդ իպմանն ասաց պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը:

«Այս տարի շատ կարևոր ձեռքբերումներ ենք ունեցել: Հասցրել ենք պեղել մեր հիմնական պեղավայրերից մեկի' Վանքասարի լանջի վրա գտնվող Տիգրանակերտի ամրոցի հյուսիսային պարսպի 250 մետրը, ինչը Տիգրանակերտը դարձնում է իր ժամանակաշրջանով թվագրվող և այդքան մանրամասնորեն բացված բացառիկ հուշարձան Կովկասում: Պարիսպն այժմ թեքվել է ամրոցի ներսի կողմ, նոր կցակառույցններ են հայտնաբերվել: Մենք ակնկալում ենք շուտով բացել ամրոցի գլխավոր մուտքը, որը խոստանում է ոչ միայն ճարտարապետական հետաքրքիր լուծումներ, այլև ակնկալում ենք արձանագրությունների բեկորնե ր գտնել, ինչն ավելի շատ մանրամասներ կհաղորդի կառույցի մասին»,- նշեց Պետրոսյանը:

Անտիկ առաջին թաղամասում պեղումները երևան են հանել անտիկ ժամանակաշրջանի քաղաքաշինության սկզբունքներին հավատարիմ կառուցված «հանրակացարանային թաղամասի» մի հետաքրքիր հատակագծում: Դրանք 40-50 մ երկարությամբ ձգվող մեծ պատեր են, որոնց երկու կողմերում հատուկ բնակելի տնտեսական համալիրներ են ստեծված: Հնագետի խոսքով' ակնհայտ է, որ այդ թաղմասերում բնակվող մարդիկ իրենք են հոգացել իրենց առօրյա սնունդը, անգամ կարելի է վավերացվել որոշ տնայնագործական արհեստների առկայությունը: «Ասյտեղ, ամենայն հավանականությամբ, բնակվել է եղել քաղաքը սպասարկող անձնակազմը»,- հայտնեց Պետրոսյանը:

Կենտրոնական թաղամասում, վաղ քրիստոնեական հրապարակում հնագետները պեղումների միջոցով գետնի տակից վեր են հանել երկրորդ եկեղեցին' կառուցված սրբատաշ քարով: Մշակութաբանական և հնագիտական տեսանկյունից առանձնահատուկ նշանակություն ունի եկեղեցու ավագ խորանի տակ գտնվող վաղ քրիստոնեական դամբարանը: Հնագետի խոսքով' Տիգրանակերտում համարյա բոլոր կառույցները սրբատաշ են, ինչը ցույց է տալիս քաղաքի հարստությունը, հզորությունը, նրա վարպետների ճարտարությունը:

Աշխատանքը և առօրյան պեղավայրում

25-30 անդամներից բաղկացած արշավախումբն արթնանում է առավոտ կանուխ' 4:30-ին, իսկ վեցին սկսվում են բուն աշխատանքները պեղավայրում և առանց դադարի շարունակվում մինչև 12:00-ն: Կեսօրվա շոգին ու տապին աշխատելն անհնար է. ծանր ու լարված աշխատանքից հոգնած հնէագետները վայելում են իրենց վաստակած հանգիստը: Երեկոյան ժամը 17:00-ին սկսվում է աշխատանքը գտածոների վրա: Ամեն օր հայտնաբերվում է մի քանի տասնայկից մինչև հարյուր գտածո, որը պետք է լվանալ, մաքրել, բոլոր բեկորները լուսանկարել, չափագրել, գրանցել անձնագրերի մեջ: Իսկ գիշերը 22:00 արշավախմբի անդամները գնում են քնելու՝ հաջորդ օրը նորից անհայտը հետամտելու, նոր հանելուկներ բացահայտելու համար:

Արշավախմբում աշխատում են Երևանի պետական համալսարանի, Գիտությունների ազգային ակադեմիայի, Արցախի պետական համալսարանի հետազոտողներ, ինչպես նաև Ֆլորենցիայի և Մարսելի համալսարանների մասնագետները: Այս տարի հնագիտական աշխատանքներին էր միացել նաև հայտնի մարդաբան Պոլ Բեյլին: Պետրոսյանի խոսքով' Տիգրանակերտում բազմաթիվ թաղումներ են հայտնաբերվել, և խնդիրներ էին առաջացել դրանց ժամանակագրությունը, սեռատարիքային կազմը որոշելու հարցում:

Պեղումներին ամեն տարի մասնակցում են նաև Երևանի պետական համալսարանի 6-8 ուսանողներ: Իսկ այս տարի մեկ ասպիրանտ է եկել Սորբոնի համալսարանից: «Տիգրանակերտն այսօր հանրահռչակման կարիք ունի: Օտարերկրյա մասնագետներին ներգրավելով' մենք կկարողանանք այնպես անել, որ այլ երկրներում ևս իմանան նրա մասին: Հնագիտական պեղումները զուտ ակադեմիական նշանակությունից բացի, ունեն մշակութային ժառանգության հանդեպ հասարակության ուշադրությունը գրավելու կարևորություն»,-մեկնաբանեց արշավախմբի ղեկավարը:

Տիգրանակերտի առաջին մունետիկները

Տիգրանակերտի հայտնաբերումն ու առաջին պեղումները մեծ հետաքրքրություն են առաջացրել արցախահայության շրջանում: Մարդիկ ավելի ուշադիր են դարձել իենց շրջապատի հանդեպ, ավելի հաճախ են դիմում մասնագետներին' կասկածելի կամ ուշագրավ որևէ հնություն նկատելիս: Հնէագետների արշավախմբից բացի, հնագիտական պեղավայրում աշխատում է բանվորների 40-50 հոգանոց խումբը:

Համլետ Պետրոսյանի դիտարկմամբ' Տիգրանակերտը տեղական բնակչության, արցախահայերի և ողջ հայության ինքնության վրա ազդող ամենահզոր գործոններից մեկն է: Առաջին հերթին, պեղումները մեծ դերակատարություն ունեն տեղի բնակչության ինքնության, նրանց սոցիալ-մշակութային գործընթացների վրա: «Այդ տարածքները նախկինում բնակեցված են եղել ադրբեջանցիներով և Տիգրանակետը տեղի հայերի համար սրբազան վայր է դարձել' դարձել է իրենց այնտեղ ապրելու պատմական ամենաէական ապացույցը: Ժամանակակից հայկական ինքնությունը շատ հաճախ սիմվոլիկ ինքնություն է: Ողջ աշխարհի հա յությունը իրեն հայկական ինքնության հետ նույնականացնում է ոչ թե ընդհանուր քաղաքական համակարգի, լեզվի, դավանանքի կամ կրոնի վրա հիմնվելով, այլ որովհետև դարերի ընթացքում մենք ստեղծել ենք ընդհանուր խորհրդանիշներ: Այս տեսանկյունից խորհրդանիշը մեր միավորման և կոլեկտիվ ինքնության պահպանման համար կարևոր նշանակություն ունի, և այսօր նման խորհրդանիշներից է նաև Տիգրանակերտը»,- բացատրեց նա:

Հուշարձանի դերը ժամանակակից քաղաքական գործընթացներում

Չնայած Տիգրանակերտի կարևոր նշանակությանը, պատմաբանի խոսքով, այն անտարբերության է մատնված Հայաստանի քաղաքական դաշտում: «Մինչեւ այսօր որևէ կուսակցություն ոչ մի ակցիա, բողոքի ցույց չի արել Տիգրանակերտի համար, քաղաքական ակցիաներ են իրականացնում ընդդեմ Տիգրանակերտի պեղումների, Արցախ այցելողներին Ադրբեջանը զրկում է իր երկիր այցելելու հնարավորությունից։ Բացի այդ, Ադրբեջանն անընդհատ դիմում-բողոքներ է ուղարկում այն կազմակերպություններին, որոնք մասնակցում են մեր պեղումներին»,- նկատում է Պետրոսյանը: Ըստ նրա' թերագնահատվում է Տիգրանակերտի դերը, համարվում է, որ ժամանակակից քաղաքական գործընթացներում հնագիտական նման հայտնագործությունները, հայերի վկայության փաստումն այդ տարածքներում որևէ արժեք չունեն:

Տիգրանակերտի հայտնաբերումն ու առաջին պեղումները

Արցախի հնագիտական արշավախումբն Արցախի Տիգրանակերտի կոնկրետ տեղադրությունը ճշգրտել է 2005 թվականին, իսկ 2006 թվականի օգոստոսին սկսվել են առաջին պեղումները:

Արշավախմբի ղեկավարը անցյալի հետազոտությունը համեմատում է հանելուկների լուծման հետ: Տաս տարվա ընթացքում 7 հա տարածքից հաջողվել է պեղել 2 հա տարածք, որը Պետրոսյանի գնահատմամբ' բավական է քաղաքը հասկանալու և ներկայացնելու համար:

Մինչ օրս հայտնաբերված նյութերը հավաստում են, որ Տիգրանակերտը եղել է քաղաքաշինական առաջադեմ հատակագծումով և շինարարական տեխնիկայով ստեղծված ընդարձակ մի բնակավայր, որը հիմնադրվելով մ.թ.ա. առաջին դարում հարատևել է մինչև 14-րդ դարը: Այն ամբողջովին կառուցվել է տեղական սպիտակ կրաքարից, փռվել է լեռան լանջն ի վեր և ստորոտի հարթավայրում, ունեցել է հզոր պարիսպներ, ժայռափոր ջրանցքներ: Տիգրանակերտը եղել է այգիների մեջ թաղված սպիտակ քաղաք:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայտնի են դարձել տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիրները«Citroën»-ը պատրաստվում է վերադարձնել լեգենդար 2CV-ն՝ էլեկտրական շարժիչովԲաքվում լարվածությունն աճում է դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների պատճառովԹուրքիան իրադարձություններին չի նայում էթնիկ կամ կրոնական տեսանկյունից. ԷրդողանԳալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցումՉինական մեքենաները Նորվեգիայում զորավարժությունների ժամանակ գրանցել են զինվորների տեղաշարժերն ու գաղտնի կոդերըԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրաԸնթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններըՉինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրաԼատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ինՀայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկըՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմումՀոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներումՀայաստանը վերահաստատել է աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերինՀռոմի պապը երեքշաբթի օրը կգնա հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հույս է հայտնել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի արագ կարգավորման հարցումԳերմանիան «Տորնադո» ինքնաթիռներ կուղարկի ՆԱՏՕ-ի միջուկային զսպման զորավարժություններինԷստոնիան մինչև 2035 թվականը քառապատկելու է զինվորական ծառայության զորակոչվող կանանց թիվըՀայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումՀարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անցՎեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ«Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ ՄանուկյանԲելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժություններըԱլավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմինՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՔաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասինԷն որ Նիկոլը բոլորի քթներից հատ-հատ բերելու է, չեմ կասկածում․ էնպիսի մի հայտարարություն արեց՝ ապշեցիՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավորՊրահայի ամրոցը. Եվրոպայի պատմության կենդանի էջըԱրման Դիլանյանն ավարտում է ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետըՄտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջԱրդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգը284 մլն դոլարի վարկ՝ արցախցիների բնակարանների համար. Հունգարիան փակում է զենքի տարանցումը ՈւկրաինաՉիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան«Արմավիր» ՔԿՀ-ում հերթական անօդաչու թռչող սարքերն են հայտնաբերվել և առգրավվելԹրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ«ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով»․ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետԱղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորելԼեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններՕձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքըՈւլե Մադիսը ստանձնել է Էստոնիայի նախագահի պաշտոնըCOP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործենԼավրովն ասել է, որ Զելենսկին արժանի չէ մարտի դաշտում հանգստիՎրաստանը մեղադրել է ԵՄ-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերի ճնշումը թաքցնելու մեջԼավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվիՇաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներինՊեսկով. Կիևը չի ցանկանում ընտրություններ անցկացնել, սա բացարձակապես ակնհայտ է«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասինՏարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ին
Ամենադիտված