Հայաստանի և Գերմանիայի ՄԻՊ հաստատությունները կընդլայնեն համագործակցությունը
Քաղաքական
Գերմանիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 16-ին Բեռլինում հանդիպել է Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավար Բեատե Ռուդոլֆի հետ։
Քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին առնչվող և համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
Անահիտ Մանասյանը հատուկ կարևորել է Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի հետ Հայաստանի ՄԻՊ հաստատության ամուր գործընկերությունը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել մարդու իրավունքների ազգային հաստատությունների անկախության երաշխիքները պահպանելու, ՄԻՊ հաստատությունների գործունեությանը որևէ միջամտություն բացառելու և այդ համատեքստում առկա միջազգային չափանիշները պահպանելու կարևորությանը։
Անահիտ Մանասյանը և Բեատե Ռուդոլֆը վերահաստատել են համագործակցության ընդլայնման և երկու հաստատությունների միջև կապերի հետագա ամրապնդման պատրաստակամությունը՝ ընդգծելով մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում միջազգային գործընկերության կարևոր դերակատարությունը:


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել