Իրանի հետ գործարքը «շատ հզոր» կլինի․ Թրամփ
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ համաձայնագիրը կլինի «շատ հզոր»։ Նրա խոսքերը հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա։ Այնպես որ, սա շատ, շատ ուժեղ համաձայնագիր է», - ասել է Թրամփը։
Ըստ ԱՄՆ նախագահի՝ Հորմուզի նեղուցը լիովին բաց կլինի նավագնացության համար հաջորդ մեկ-երկու օրվա ընթացքում։ Նա նաև ենթադրել է, որ նավթի գները կլինեն ավելի ցածր, քան հակամարտության սկսվելուց առաջ էին։
ԱՄՆ-ն և Իրանը հայտարարել են ռազմական գործողությունների դադարեցման և Հորմուզի նեղուցի բացման համաձայնագրի մասին։ Ըստ «Մեհր» լրատվական գործակալության՝ փաստաթղթի նախագիծը ներառում է նաև ծովային շրջափակման վերացումը, նավթի վերաբերյալ զիջումները, իրանական ակտիվների սառեցումը և միջուկային հարցի շուրջ հետագա բանակցությունները։


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել