ԱՄՆ-ում ուղևորներ տեղափոխող ինքնաթիռը վթարի է ենթարկվել․ կա զոհ
ԱՄՆ
Տեղական ոստիկանությունը հայտնել է, որ Տեխասի Լարեդո քաղաքի մոտակայքում ուղևորներ տեղափոխող փոքր ինքնաթիռ է վթարի ենթարկվել։
Վթարը տեղի է ունեցել հունիսի 16-ին, տեղական ժամանակով մոտավորապես ժամը 22:00-ին (հունիսի 17-ին՝ Երևանի ժամանակով՝ ժամը 07:00-ին): Լարեդո քաղաքի ոստիկանության խոսնակ Խոսե Բաեսայի խոսքով՝ ինքնաթիռում եղել է վեց մարդ։ Մեկ մարդ զոհվել է։
Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց: Բաեսան նաև նշել է, որ ինքնաթիռի վթարի վայրէջքի վայրը փակ կմնա մինչև ինքնաթիռի և դրա բեկորների հեռացումը։


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել